https://arm.sputniknews.ru/20211209/hajastani-ev-fransiaji-ag-ghekavarnery-hamagvortsakcutjan-masin-pastatught-en-stvoragrel-36253093.html
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
Sputnik Արմենիա
Փաստաթղթի հիմնական նպատակն է ՀՀ և Ֆրանսիայի միջև ստեղծել առաջիկա 5 տարվա համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարության ու համագործակցության... 09.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-09T20:32+0400
2021-12-09T20:32+0400
2021-12-09T20:35+0400
հայաստան
արարատ միրզոյան
ֆրանսիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/09/36251958_0:34:1337:786_1920x0_80_0_0_2a61d602c07a99b54b09e9415eed263c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան–Բատիստ Լըմուանը Փարիզում հանդիպման ժամանակ «Հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզը» փաստաթուղթ են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։Փաստաթղթի հիմնական նպատակն է ՀՀ և Ֆրանսիայի միջև ստեղծել առաջիկա 5 տարվա համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն ու համագործակցության շրջանակը, որն ընդգրկելու է ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներ:Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել ու երկուստեք կարևորվել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, համագործակցությունը տնտեսական նոր ծրագրերով հարստացնելու անհրաժեշտությունը և փոխադարձ ներդրումների աշխուժացումը։Զրուցակիցները ընդգծել են նաև, որ Ֆրանսիայի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտություն կա։«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նպատակամղված աշխատանքներ տանել՝ կյանքի կոչելու երկու երկրների բարձրագույն ղեկավարության պայմանավորվածությունները տնտեսական հարաբերությունների շեշտակի ակտիվացման ուղղությամբ, ինչը կհամապատասխանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների մակարդակին»,– նշվում է հաղորդագրության մեջ։Նշենք, որ դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/09/36251958_37:0:1300:947_1920x0_80_0_0_37e770804659d1b20bd0f8dabd3fefc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ֆրանսիա
հայաստան, արարատ միրզոյան, ֆրանսիա
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
20:32 09.12.2021 (Թարմացված է: 20:35 09.12.2021) Փաստաթղթի հիմնական նպատակն է ՀՀ և Ֆրանսիայի միջև ստեղծել առաջիկա 5 տարվա համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարության ու համագործակցության շրջանակը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան–Բատիստ Լըմուանը Փարիզում հանդիպման ժամանակ «Հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզը» փաստաթուղթ են ստորագրել։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Փաստաթղթի հիմնական նպատակն է ՀՀ և Ֆրանսիայի միջև ստեղծել առաջիկա 5 տարվա համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն ու համագործակցության շրջանակը, որն ընդգրկելու է ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներ:
Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել ու երկուստեք կարևորվել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, համագործակցությունը տնտեսական նոր ծրագրերով հարստացնելու անհրաժեշտությունը և փոխադարձ ներդրումների աշխուժացումը։
Զրուցակիցները ընդգծել են նաև, որ Ֆրանսիայի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտություն կա։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նպատակամղված աշխատանքներ տանել՝ կյանքի կոչելու երկու երկրների բարձրագույն ղեկավարության պայմանավորվածությունները տնտեսական հարաբերությունների շեշտակի ակտիվացման ուղղությամբ, ինչը կհամապատասխանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների մակարդակին»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։
Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։