https://arm.sputniknews.ru/20211209/erevanjan-surtsh-ev-jaz-tvorvontvojum-inchpes-en-haj-eghbajrnery-dardzel-qaghaqi-mshakujti-masniky-36185927.html
Երևանյան սուրճ և ջազ Տորոնտոյում. ինչպես են հայ եղբայրները դարձել քաղաքի մշակույթի մասնիկը
Երևանյան սուրճ և ջազ Տորոնտոյում. ինչպես են հայ եղբայրները դարձել քաղաքի մշակույթի մասնիկը
Sputnik Արմենիա
Ռազ ու Շանթ Չաքմաքները Կանադայի Տորոնտո քաղաքում մեծացած եղբայրներ են։ Իրենց յուրահատուկ նախագծերում նրանք կարողացել են միավորել սիրելի գործն ու հայկական որոշ... 09.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-09T08:59+0400
2021-12-09T08:59+0400
2021-12-09T08:59+0400
ջազ
հայ
սրճարան
կանադա
չիր
եղբայր
տորոնտո
https://cdn.am.sputniknews.ru/img/1285/10/12851054_0:63:1296:792_1920x0_80_0_0_a55dd605114985beef1fd0cca84f0143.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Եթե դու կառուցես դա, նրանք կգան։ «Երազանքների դաշտը» ֆիլմից այս արտահայտությունը շատ լավ է նկարագրում Տորոնտոյից Չաքմաք եղբայրների գործը: Գրեթե հինգ տարվա ընթացքում նրանք ստեղծել են յուրահատուկ երկու բիզնես-նախագիծ, որոնք գնալով բարգավաճում են:Հենց այսպես է սկսվում «Ինչպես են երկու հայ եղբայրները դարձել Տորոնտոյի մշակութային կյանքի հերոսները» վերնագրով հոդվածը, որը հրապարակվել է տեղական Blogto հարթակում:Նրանց ընկերությունները` թե՛ Antikka -ն, թե Out & the Fuzz-ն ապացուցել են, որ օրիգինալ հայեցակարգը, դրական մթնոլորտի և նվիրվածության հետ միասին կգրավեն հաճախորդներին:Antikka-ն վինիլային ձայնապնակների խանութ է, որն առաջարկում է հարյուրավոր ձայնապնակներ դիտելու բացառիկ հնարավորությունը միատեղել ավանդական հայկական սուրճ վայելելու հետ։ Բացի այդ, այստեղ կարող են նաև կենդանի կատարումը լսել։2017 թվականին հիմնադրված Antikka-ն Ռազ Չաքմաքի նախագիծն է։ Նա ուզում էր համատեղել երաժշտության հանդեպ սերը հայկական սրճասիրության հետ։Գաղափարը հայտնվել է այն ժամանակ, երբ նա գիտակցել է, որ վինիլային խանութներով շրջելուց հետո ստիպված է որևէ այլ վայրում սուրճ խմել։ Մտածել է` ինչու չհամատեղել ամեն ինչ մեկ հարկի տակ. այսպես էլ հայտնվել է վինիլային խանութն ու մյուզիք-սրճարանը։Antikka -ում, բացի հայկական ձևով եփված սուրճից, առաջարկում են նաև Հայաստանից բերված գինի ու չրեր:The Oud & the Fuzz կոկտեյլ-բարն անվանակոչվել է ի պատիվ Նյու Յորքից հայազգի երաժիշտ Ջոն Բերբերյանի, որը հայտնի է պսիխոդելիկ ջազի և հայկական ավանդական երաժշտության միքսերով:«The Oud & the Fuzz -ն իր դռները բացել է 2020 թվականի ապոկալիպտիկ մարտ ամսին, ինչը նշանակում էր, որ բիզնեսն ի սկզբանե վարձակալության համար սուբսիդիաներ ստանալու իրավունք չուներ, քանի որ համավարակի պահին եկամուտ չի ունեցել», - գրում է հրատարակությունը:Շանթի խոսքով՝ նման սկիզբը փորձություն էր իրենց հավատի ու նվիրվածության համար։Երկու վայրերն էլ իրենց անկրկնելի հմայքով զարդարում են Տորոնտոյի մշակութային կյանքը։ Դրանք իրենց հաճախորդներին պարբերաբար ներկայացնում են ինդի երաժշտություն՝ լինի դա ջազ, բլյուզ, սոուլ կամ ֆյուժն, ինչպես նաև հայկական ժառանգությունը՝ սննդի, ըմպելիքների, երաժշտության և բարության տեսքով:
կանադա
տորոնտո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1285/10/12851054_33:0:1185:864_1920x0_80_0_0_5e9f354db12b56b56724e67af5c5c553.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջազ, հայ, սրճարան, կանադա, չիր, եղբայր, տորոնտո
ջազ, հայ, սրճարան, կանադա, չիր, եղբայր, տորոնտո
Երևանյան սուրճ և ջազ Տորոնտոյում. ինչպես են հայ եղբայրները դարձել քաղաքի մշակույթի մասնիկը
Ռազ ու Շանթ Չաքմաքները Կանադայի Տորոնտո քաղաքում մեծացած եղբայրներ են։ Իրենց յուրահատուկ նախագծերում նրանք կարողացել են միավորել սիրելի գործն ու հայկական որոշ ավանդույթներ։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Եթե դու կառուցես դա, նրանք կգան։ «Երազանքների դաշտը» ֆիլմից այս արտահայտությունը շատ լավ է նկարագրում Տորոնտոյից Չաքմաք եղբայրների գործը: Գրեթե հինգ տարվա ընթացքում նրանք ստեղծել են յուրահատուկ երկու բիզնես-նախագիծ, որոնք գնալով բարգավաճում են:
Հենց այսպես է սկսվում «Ինչպես են երկու հայ եղբայրները դարձել Տորոնտոյի մշակութային կյանքի հերոսները» վերնագրով հոդվածը, որը հրապարակվել է տեղական
Blogto հարթակում:
Նրանց ընկերությունները` թե՛ Antikka -ն, թե Out & the Fuzz-ն ապացուցել են, որ օրիգինալ հայեցակարգը, դրական մթնոլորտի և նվիրվածության հետ միասին կգրավեն հաճախորդներին:
Antikka-ն վինիլային ձայնապնակների խանութ է, որն առաջարկում է հարյուրավոր ձայնապնակներ դիտելու բացառիկ հնարավորությունը միատեղել ավանդական հայկական սուրճ վայելելու հետ։ Բացի այդ, այստեղ կարող են նաև կենդանի կատարումը լսել։
2017 թվականին հիմնադրված Antikka-ն Ռազ Չաքմաքի նախագիծն է։ Նա ուզում էր համատեղել երաժշտության հանդեպ սերը հայկական սրճասիրության հետ։
Գաղափարը հայտնվել է այն ժամանակ, երբ նա գիտակցել է, որ վինիլային խանութներով շրջելուց հետո ստիպված է որևէ այլ վայրում սուրճ խմել։ Մտածել է` ինչու չհամատեղել ամեն ինչ մեկ հարկի տակ. այսպես էլ հայտնվել է վինիլային խանութն ու մյուզիք-սրճարանը։
Antikka -ում, բացի հայկական ձևով եփված սուրճից, առաջարկում են նաև Հայաստանից բերված գինի ու չրեր:
The Oud & the Fuzz կոկտեյլ-բարն անվանակոչվել է ի պատիվ Նյու Յորքից հայազգի երաժիշտ Ջոն Բերբերյանի, որը հայտնի է պսիխոդելիկ ջազի և հայկական ավանդական երաժշտության միքսերով:
«The Oud & the Fuzz -ն իր դռները բացել է 2020 թվականի ապոկալիպտիկ մարտ ամսին, ինչը նշանակում էր, որ բիզնեսն ի սկզբանե վարձակալության համար սուբսիդիաներ ստանալու իրավունք չուներ, քանի որ համավարակի պահին եկամուտ չի ունեցել», - գրում է հրատարակությունը:
Շանթի խոսքով՝ նման սկիզբը փորձություն էր իրենց հավատի ու նվիրվածության համար։
Երկու վայրերն էլ իրենց անկրկնելի հմայքով զարդարում են Տորոնտոյի մշակութային կյանքը։ Դրանք իրենց հաճախորդներին պարբերաբար ներկայացնում են ինդի երաժշտություն՝ լինի դա ջազ, բլյուզ, սոուլ կամ ֆյուժն, ինչպես նաև հայկական ժառանգությունը՝ սննդի, ըմպելիքների, երաժշտության և բարության տեսքով: