00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանը Ֆրանսիայում ներկայացրել է 44–օրյա պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումները

© Photo : Arman Tatoyan Արման Թաթոյանը` Ֆրանսիայում
Արման Թաթոյանը` Ֆրանսիայում - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Արման Թաթոյանը` Ֆրանսիայում
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանը Ֆրանսիայի Սենատի պատգամավորների հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտել է, որ լուծումը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան Հայաստանի գյուղերից։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆրանսիայի Սենատի անդամներին ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումներն ու ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությունը: Տեղեկությունը Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

«Ցույց եմ տվել անվտանգության ապառազմական գոտի ստեղծելու հրատապությունը կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Նշել եմ, որ ներկայում առաջնահերթ գերակայություն է ՀՀ սահմանային բնակիչների նորմալ կյանքի, իրավունքների ու անվտանգության հրատապ վերականգնումը, քանի որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները»,–գրել է Թաթոյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ լուծումը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան Հայաստանի գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, ընդ որում, դա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին։
Ի՞նչ է կատարվում Գորիս-Կապան մայրուղուն այլընտրանք դարձած ճանապարհներին - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ի՞նչ է կատարվում Գորիս-Կապան մայրուղուն այլընտրանք դարձած ճանապարհներին
Արման Թաթոյանը մանրամասնել է, որ պետք է լինի ապառազմականացված (անվտանգության) գոտի և դա չի նշանակում, թե այդկերպ միանգամից որոշում են՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է:
Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում:
Այս մոտեցումն ուղիղ բխում է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից:
Թաթոյանը` Սյունիքւոմ - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
ՀՀ համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանցիներ չպետք է լինեն. Թաթոյանը` Որոտանի մասին
Թաթոյանն անդրադարձել է նաև գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին ու անմարդկային վերաբերմունքին՝ շեշտելով, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար են պահում և իրականացնում արհեստական դատավարություններ քաղաքական սակարկությունների համար, ինչը մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտում է։
Լրահոս
0