Ամերիկացիներ Դուեյն Ջոնսոնը և Սքարլեթ Յոհանսոնը, ինչպես նաև բրիտանացի Թոմ Հիդլսթոնը դարձել են People's Choice Awards մրցանակի դափնեկիրներ։ Մրցանակները շնորհվում են հանդիսատեսի քվեարկության արդյունքում: Մրցանակաբաշխության հեռարձակումն իրականացվել է երեքշաբթի NBC հեռուստաալիքով։Լոս Անջելեսի արվարձանում՝ Սանտա Մոնիկայում, տեղի ունեցած արարողությանը մասնակցել են երաժշտական, հեռուստա և կինոարդյունաբերության հարյուրավոր գործիչներ: Սքարլեթ Յոհանսոնը մրցանակի է արժանացել «Սիրված դրամատիկ կինոդերասանուհի» անվանակարգում, իսկ «Սև այրի» (Black Widow, 2021) ֆիլմը, որում նա գլխավոր դերն է կատարել, տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել։ Ինչպես են հոլիվուդյան աստղերը ներկայացել «Օսկարի» մրցանակաբաշխությանը. լուսանկարներԱմերիկացի դերասան ու ռեսթլեր Դուեյն Ջոնսոնն արժանացել է միանգամից երեք մրցանակի՝ «Լավագույն կատակերգական դերասան», «Լավագույն կինոդերասան» և «Ժողովրդական չեմպիոն» պատվավոր կոչմանը:Բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը «Լոկի» (Loki, 2021) սերիալում դերի համար հեռուստաշոուի լավագույն դերասան է ճանաչվել:People's Choice Awards մրցանակաբաշխություն անցկացվում է 1975 թվականից։
«2021 թվականի ժողովրդական սրբապատկեր» մրցանակի դափնեկիր Հոլլի Բերին լուսանկարվում է Սանտա Մոնիկայում People's Choice Awards 47-րդ մրցանակաբաշխությունից առաջ
«2021 թվականի ժողովրդական սրբապատկեր» մրցանակի դափնեկիր Հոլլի Բերին լուսանկարվում է Սանտա Մոնիկայում People's Choice Awards 47-րդ մրցանակաբաշխությունից առաջ
Ամերիկացիներ Դուեյն Ջոնսոնը և Սքարլեթ Յոհանսոնը, ինչպես նաև բրիտանացի Թոմ Հիդլսթոնը դարձել են People's Choice Awards մրցանակի դափնեկիրներ։ Մրցանակները շնորհվում են հանդիսատեսի քվեարկության արդյունքում: Մրցանակաբաշխության հեռարձակումն իրականացվել է երեքշաբթի NBC հեռուստաալիքով։
Լոս Անջելեսի արվարձանում՝ Սանտա Մոնիկայում, տեղի ունեցած արարողությանը մասնակցել են երաժշտական, հեռուստա և կինոարդյունաբերության հարյուրավոր գործիչներ: Սքարլեթ Յոհանսոնը մրցանակի է արժանացել «Սիրված դրամատիկ կինոդերասանուհի» անվանակարգում, իսկ «Սև այրի» (Black Widow, 2021) ֆիլմը, որում նա գլխավոր դերն է կատարել, տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել։
Ամերիկացի դերասան ու ռեսթլեր Դուեյն Ջոնսոնն արժանացել է միանգամից երեք մրցանակի՝ «Լավագույն կատակերգական դերասան», «Լավագույն կինոդերասան» և «Ժողովրդական չեմպիոն» պատվավոր կոչմանը:
Բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը «Լոկի» (Loki, 2021) սերիալում դերի համար հեռուստաշոուի լավագույն դերասան է ճանաչվել:
People's Choice Awards մրցանակաբաշխություն անցկացվում է 1975 թվականից։