https://arm.sputniknews.ru/20211208/manipuljacivon-hnarq-e-datakhazutjuny-hvordvorum-e-cucmunqner-chhraparakel-36181932.html
Մանիպուլյացիոն հնարք է. դատախազությունը հորդորում է ցուցմունքներ չհրապարակել
Մանիպուլյացիոն հնարք է. դատախազությունը հորդորում է ցուցմունքներ չհրապարակել
Sputnik Արմենիա
Դատախազությունն անդրադարձել է գերիների ցուցմունքները հրապարակելու դեպքին։ Դա, ըստ դատախազության, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով։ 08.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-08T15:34+0400
2021-12-08T15:34+0400
2021-12-08T15:40+0400
հայաստան
հհ դատախազություն
գերի
ցուցմունք
https://cdn.am.sputniknews.ru/img/1153/10/11531073_0:154:1600:1054_1920x0_80_0_0_0efc73aec3a2db1ee7a4008d20abb390.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դատախազությունը հորդորում է դատավարության մասնակիցների նախաքննական ցուցմունքները չհանրայնացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանը շիրակցի 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով տուժած համարվող ու հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքներից հատվածներ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։«Հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում ենք խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը»,–Fаcebook–ում գրել է Աբրահամյանը։Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի հրապարակմանը` նա նշել է, որ նման գործելակերպը, որպես հանրային ուղղորդված կարծիք ձևավորելուն ուղղված մանիպուլյացիոն հնարք, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով:Աբրահամյանը հիշեցրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է` նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն` նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր կողմերին: Բացի այդ, հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում են խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը:ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հայտնել է նաև, որ վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել նման դեպքերը բացառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները:Հիշեցնենք` Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման ու 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով անցնում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որի պաշտպանն է Վահան Հովհաննիսյանը։ Վերջինիս հրապարակած ցուցմունքներում հայրենիք վերադարձած և տուժած համարվող գերիները պատմում են, որ 2020-ի դեկտեմբերի 13-ին` ժամը 20:00-ի սահմանում, հասել են N դիրքեր և, ի զարմանս իրենց, նշված դիրքերում տեսել ադրբեջանական «Յաշմա» հատուկջոկատայիններին։ Ադրբեջանցիները, ըստ տուժածի, սկզբում 6-7 հոգի են եղել, որոնց էլ հանձնել են զենքերը։Արցախի նախագահն անդրադարձել է Խծաբերդի ուղղությամբ հայ զինծառայողների գերի ընկնելու դեպքին
https://arm.sputniknews.ru/20211208/iravapashtpannern-andradardzel-en-simvonjani-masnakcutjamb-taratsvats-gaghtni-tesanjutin-36174973.html
https://arm.sputniknews.ru/20211208/alen-simvonjann-u-gerineri-anhet-kvoratsneri-harazatnery-chen-handipel-patgamavvor-36178259.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1153/10/11531073_101:0:1506:1054_1920x0_80_0_0_2b1106a7e2d008fbf6b4da64e574cf5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, գերի, ցուցմունք
հայաստան, հհ դատախազություն, գերի, ցուցմունք
Մանիպուլյացիոն հնարք է. դատախազությունը հորդորում է ցուցմունքներ չհրապարակել
15:34 08.12.2021 (Թարմացված է: 15:40 08.12.2021) Դատախազությունն անդրադարձել է գերիների ցուցմունքները հրապարակելու դեպքին։ Դա, ըստ դատախազության, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դատախազությունը հորդորում է դատավարության մասնակիցների նախաքննական ցուցմունքները չհանրայնացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանը շիրակցի 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով տուժած համարվող ու հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքներից հատվածներ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում ենք խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը»,–
Fаcebook–ում գրել է Աբրահամյանը։
Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի հրապարակմանը` նա նշել է, որ նման գործելակերպը, որպես հանրային ուղղորդված կարծիք ձևավորելուն ուղղված մանիպուլյացիոն հնարք, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով:
Աբրահամյանը հիշեցրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է` նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն` նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր կողմերին: Բացի այդ, հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում են խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հայտնել է նաև, որ վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել նման դեպքերը բացառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները:
Հիշեցնենք` Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման ու 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով անցնում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որի պաշտպանն է Վահան Հովհաննիսյանը։ Վերջինիս հրապարակած ցուցմունքներում հայրենիք վերադարձած և տուժած համարվող գերիները պատմում են, որ 2020-ի դեկտեմբերի 13-ին` ժամը 20:00-ի սահմանում, հասել են N դիրքեր և, ի զարմանս իրենց, նշված դիրքերում տեսել ադրբեջանական «Յաշմա» հատուկջոկատայիններին։ Ադրբեջանցիները, ըստ տուժածի, սկզբում 6-7 հոգի են եղել, որոնց էլ հանձնել են զենքերը։