https://arm.sputniknews.ru/20211208/khaghvoghi-kvoriznery-erkaracnum-en-kjanqy-chinaci-gitnakanner-36167036.html
Խաղողի կորիզները երկարացնում են կյանքը. չինացի գիտնականներ
Խաղողի կորիզները երկարացնում են կյանքը. չինացի գիտնականներ
Sputnik Արմենիա
Հրապարակվել են երիտասարդացման և կյանքի տևողության ավելացման համար արված նոր հետազոտությունների արդյունքները։ 08.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-08T10:12+0400
2021-12-08T10:12+0400
2021-12-08T10:13+0400
երիտասարդ
խաղող
ծեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28783843_0:85:1600:985_1920x0_80_0_0_8841d43f7de015ac6446489f8ab35fee.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Չինաստանի գիտությունների ակադեմիայի Շանհայի համալսարանի գիտնականների թիմի հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի կորիզներից ստացված քիմիական նյութը երկարացնում է կյանքը մոտավորապես 9 տոկոսով:Nature Metabolism ամսագրում հրապարակված արդյունքները ստացվել են լաբորատոր մկների վրա բազմաթիվ փորձեր կատարելու արդյունքում։Գերմանացի բժիշկները նշել են հարբուխի բուժման 4 սխալներըՀետազոտությունը հաստատել է երիտասարդացման հեռանկարային մեթոդների կողմնակիցների փաստարկները։ Հայտնի է, որ ծերացող բջիջների քանակը կյանքի ընթացքում ավելանում է։ Դա տեղի է ունենում նաև տարբեր հիվանդությունների պատճառով։ Ընդ որում, ծեր բջիջները կորցնում են բաժանվելու իրենց ունակությունը ու փոխարենը սկսում են արտադրել միացություններ, որոնք բորբոքային գործընթացներ են առաջացնում։Մասնագետները խաղողի կորիզներում հայտնաբերել են պրոցիանիդին C1 (РСС1): Պարզվել է` փոքր քանակությամբ այդ նյութը կրճատում է բորբոքային նյութերի արտադրությունը։ Մեծ կոնցենտրացիաների դեպքում տեղի է ունենում ծեր բջիջների ոչնչացում, իսկ երիտասարդները մնում են անձեռնմխելի: Արդյունքը ստացվում է ծեր ու մաշված բջիջների մաքրման շնորհիվ։Նաև հաջողվել է պարզել, որ բուժման այս մեթոդը նպաստում է մկների ֆիզիկական առողջությանն ու նվազեցնում է ուռուցքների չափը (քիմիաթերապիայի հետ միասին):Խաղողի կորիզները վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են դառնում տարբեր սննդային հավելումների, կոսմետիկ միջոցների և օծանելիքի բաղադրիչներ, ինչպես նաև բավականին լայնորեն օգտագործվում են ինչպես ժողովրդական, այնպես էլ ավանդական բժշկության մեջ:
https://arm.sputniknews.ru/20211208/masnagitutjuny-chpvokhel-nvor-biznes-chsksel-inch-en-hushum-astghery-ksherqnerin-2022i-hamar-36134403.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28783843_88:0:1512:1068_1920x0_80_0_0_9fea9bf40c6b90b311fddaf75be68877.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երիտասարդ, խաղող, ծեր
Խաղողի կորիզները երկարացնում են կյանքը. չինացի գիտնականներ
10:12 08.12.2021 (Թարմացված է: 10:13 08.12.2021) Հրապարակվել են երիտասարդացման և կյանքի տևողության ավելացման համար արված նոր հետազոտությունների արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Չինաստանի գիտությունների ակադեմիայի Շանհայի համալսարանի գիտնականների թիմի հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի կորիզներից ստացված քիմիական նյութը երկարացնում է կյանքը մոտավորապես 9 տոկոսով:
Nature Metabolism ամսագրում հրապարակված արդյունքները ստացվել են լաբորատոր մկների վրա բազմաթիվ փորձեր կատարելու արդյունքում։
Հետազոտությունը հաստատել է երիտասարդացման հեռանկարային մեթոդների կողմնակիցների փաստարկները։ Հայտնի է, որ ծերացող բջիջների քանակը կյանքի ընթացքում ավելանում է։ Դա տեղի է ունենում նաև տարբեր հիվանդությունների պատճառով։ Ընդ որում, ծեր բջիջները կորցնում են բաժանվելու իրենց ունակությունը ու փոխարենը սկսում են արտադրել միացություններ, որոնք բորբոքային գործընթացներ են առաջացնում։
Մասնագետները խաղողի կորիզներում հայտնաբերել են պրոցիանիդին C1 (РСС1): Պարզվել է` փոքր քանակությամբ այդ նյութը կրճատում է բորբոքային նյութերի արտադրությունը։ Մեծ կոնցենտրացիաների դեպքում տեղի է ունենում ծեր բջիջների ոչնչացում, իսկ երիտասարդները մնում են անձեռնմխելի: Արդյունքը ստացվում է ծեր ու մաշված բջիջների մաքրման շնորհիվ։
Նաև հաջողվել է պարզել, որ բուժման այս մեթոդը նպաստում է մկների ֆիզիկական առողջությանն ու նվազեցնում է ուռուցքների չափը (քիմիաթերապիայի հետ միասին):
Խաղողի կորիզները վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են դառնում տարբեր սննդային հավելումների, կոսմետիկ միջոցների և օծանելիքի բաղադրիչներ, ինչպես նաև բավականին լայնորեն օգտագործվում են ինչպես ժողովրդական, այնպես էլ ավանդական բժշկության մեջ: