https://arm.sputniknews.ru/20211208/ishkhanavorneri-het-mijazgajin-gortsughman-chgnaly-qaghaqakan-rasizm-e-maruqjan-36174062.html
Իշխանավորների հետ միջազգային գործուղման չգնալը քաղաքական ռասիզմ է. Մարուքյան
Իշխանավորների հետ միջազգային գործուղման չգնալը քաղաքական ռասիզմ է. Մարուքյան
Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայաստան» դաշինքի հայտարարությանը, ըստ որի` խմբակցությունը... 08.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-08T13:27+0400
2021-12-08T13:27+0400
2021-12-08T13:27+0400
ռադիո
էդմոն մարուքյան
պատգամավոր
պատվիրակություն
խորհրդարան
«հայաստան» դաշինք
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36175885_0:0:1600:901_1920x0_80_0_0_1b9e74250a37f307447eba9e0ce2c88e.jpg
Մարուքյան. Իշխանավորների հետ միջազգային գործուղման չգնալը քաղաքական ռասիզմ է
Sputnik Արմենիա
Մարուքյան. Իշխանավորների հետ միջազգային գործուղման չգնալը քաղաքական ռասիզմ է
Ես երբեք բոյկոտի կողմնակից չեմ եղել, որովհետև դա անարդյունավետ միջոց է, ինչի արդյունքում տուժում են նաև պետությունն ու ինքը` բոյկոտողը։ Ավելի լավ է մասնակցության գործընթացով լինի ցանկացած քաղաքական քայլ, անգամ՝ բողոքի ակցիա, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Հայաստանը գտնվում է ծանր վիճակում, և շատ մեծ անհրաժեշտություն կա, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը միասնական ճակատով հանդես գան արտաքին բոլոր պլատֆորմներում։ Այդ հնարավորությունը բաց թողնելն ու պրոցեսներին չմասնակցելը ճիշտ չէ, ընդհակառակը`պետք է մասնակցեին, բարձրաձայնեին Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները, բայց, չգիտես ինչու, որոշել են բոյկոտել»,– ասաց ԼՀԿ նախագահը։ «Հայաստան» դաշինքն այս անգամ չառաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունըՄարուքյանի կարծիքով`միջազգային հարթակներում իշխանության կողքին լինելու խնդիր ընդհանրապես չկա։ Նա հիշեցրեց, որ երբ նախկինում իշխանության ներկայացուցիչների հետ մեկնում էին գործուղման, դառնում էին մեկ թիմ և հանդես գալիս մեկ ճակատով, ներկայացնում էին պետություն, որն այսօր ունի շատ մեծ պրոբլեմներ, մեծ մարտահրավերներ։ «ԵԽԽՎ-ում կան հանձնաժողովներ, և որպեսզի դրանց բոլոր նիստերին մեզանից ներկայացուցիչ լինի, պետք է ամբողջ պատվիրակությունը մասնակցի աշխատանքներին։ Դա կարևոր է, որ որևէ հանձնաժողովում որևէ ադրբեջանցի լոբբիստ ելույթ չունենա, և այդ ելույթը մնա անպատասխան։ Երբ պատվիրակությունն ամբողջ կազմով չի գնում, հանձնաժողովները բաց են մնում, և դրանցում Հայաստանի շահերը չեն սպասարկվելու։ Ոչ ոք չի նայում` դու ընդդիմադիր ես, թե իշխանական, քեզ նայում են որպես Հայաստանը ներկայացնող անձ»,– ասաց ԼՀԿ նախագահը։Մարուքյանի դիտարկմամբ` քաղաքական ռասիզմ է այն երևույթը, երբ, օրինակ, նախկինում հանրապետականների հետ ընդդիմադիրները չէին գնում միջազգային գործուղումների, փորձում էին մեկնել առանձին ինքնաթիռներով և մնալ տարբեր հյուրանոցներում, սակայն դա մեր պետությանը որևէ օգուտ չի բերում։ Ըստ նրա` եթե բոյկոտի հիմնավորումն այն է, որ իրենց ընկերները քաղաքական դրդապատճառներով կալանավորված են, ապա պետք է պայքարեն նրանց շահերի համար, բայց կոնկրետ բոյկոտը ճիշտ մեթոդ չէ, որովհետև ընտրողները նրանց ընտրել են Հայաստանի շահը նաև միջազգային հարթակներում ներկայացնելու համար։Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին։ Արմեն Սարգսյանն ընդունել է Էդմոն Մարուքյանին«Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրկված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել, քանի որ ակնհայտ ապօրինի կալանավորված են»,– նշում են «Հայաստան» դաշինքից և հավելում, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ։ Հիշեցնենք, որ ներկա պահին «Հայաստան» խմբակցությունից կալանավորված են «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
https://arm.sputniknews.ru/20211116/hajastan-dashinqy-pahanjum-e-pashinjani-hrazharakany-35416670.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36175885_0:0:1424:1068_1920x0_80_0_0_f1722d0ccda62c0296eddc7771265d88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, պատգամավոր, պատվիրակություն, խորհրդարան, «հայաստան» դաշինք, պոդկաստ
էդմոն մարուքյան, պատգամավոր, պատվիրակություն, խորհրդարան, «հայաստան» դաշինք, պոդկաստ
Իշխանավորների հետ միջազգային գործուղման չգնալը քաղաքական ռասիզմ է. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայաստան» դաշինքի հայտարարությանը, ըստ որի` խմբակցությունը կասեցնում է մասնակցությունը միջազգային կազմակերպություններին։
Ես երբեք բոյկոտի կողմնակից չեմ եղել, որովհետև դա անարդյունավետ միջոց է, ինչի արդյունքում տուժում են նաև պետությունն ու ինքը` բոյկոտողը։ Ավելի լավ է մասնակցության գործընթացով լինի ցանկացած քաղաքական քայլ, անգամ՝ բողոքի ակցիա,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Հայաստանը գտնվում է ծանր վիճակում, և շատ մեծ անհրաժեշտություն կա, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը միասնական ճակատով հանդես գան արտաքին բոլոր պլատֆորմներում։ Այդ հնարավորությունը բաց թողնելն ու պրոցեսներին չմասնակցելը ճիշտ չէ, ընդհակառակը`պետք է մասնակցեին, բարձրաձայնեին Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները, բայց, չգիտես ինչու, որոշել են բոյկոտել»,– ասաց ԼՀԿ նախագահը։
Մարուքյանի կարծիքով`միջազգային հարթակներում իշխանության կողքին լինելու խնդիր ընդհանրապես չկա։ Նա հիշեցրեց, որ երբ նախկինում իշխանության ներկայացուցիչների հետ մեկնում էին գործուղման, դառնում էին մեկ թիմ և հանդես գալիս մեկ ճակատով, ներկայացնում էին պետություն, որն այսօր ունի շատ մեծ պրոբլեմներ, մեծ մարտահրավերներ։
«ԵԽԽՎ-ում կան հանձնաժողովներ, և որպեսզի դրանց բոլոր նիստերին մեզանից ներկայացուցիչ լինի, պետք է ամբողջ պատվիրակությունը մասնակցի աշխատանքներին։ Դա կարևոր է, որ որևէ հանձնաժողովում որևէ ադրբեջանցի լոբբիստ ելույթ չունենա, և այդ ելույթը մնա անպատասխան։ Երբ պատվիրակությունն ամբողջ կազմով չի գնում, հանձնաժողովները բաց են մնում, և դրանցում Հայաստանի շահերը չեն սպասարկվելու։ Ոչ ոք չի նայում` դու ընդդիմադիր ես, թե իշխանական, քեզ նայում են որպես Հայաստանը ներկայացնող անձ»,– ասաց ԼՀԿ նախագահը։
Մարուքյանի դիտարկմամբ` քաղաքական ռասիզմ է այն երևույթը, երբ, օրինակ, նախկինում հանրապետականների հետ ընդդիմադիրները չէին գնում միջազգային գործուղումների, փորձում էին մեկնել առանձին ինքնաթիռներով և մնալ տարբեր հյուրանոցներում, սակայն դա մեր պետությանը որևէ օգուտ չի բերում։ Ըստ նրա` եթե բոյկոտի հիմնավորումն այն է, որ իրենց ընկերները քաղաքական դրդապատճառներով կալանավորված են, ապա պետք է պայքարեն նրանց շահերի համար, բայց կոնկրետ բոյկոտը ճիշտ մեթոդ չէ, որովհետև ընտրողները նրանց ընտրել են Հայաստանի շահը նաև միջազգային հարթակներում ներկայացնելու համար։
Նշենք, որ ՀՀ ԱԺ
«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին։
«Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրկված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել, քանի որ ակնհայտ ապօրինի կալանավորված են»,– նշում են «Հայաստան» դաշինքից և հավելում, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ։
Հիշեցնենք, որ ներկա պահին «Հայաստան» խմբակցությունից կալանավորված են «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։