https://arm.sputniknews.ru/20211208/hhum-nerdrvelu-e-anapahvovutjan-gnahatman-nvor-hamakarg-nakharar-36188514.html
ՀՀ–ում ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ. նախարար
ՀՀ–ում ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ. նախարար
Sputnik Արմենիա
Նարեկ Մկրտչյանի խոսքով` քաղաքացիներին ոչ թե սոցիալական աջակցություն են տալու, այլ ծառայություններ են մատուցելու կարիքի գնահատման հիման վրա։ 08.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-08T17:22+0400
2021-12-08T17:22+0400
2021-12-08T17:23+0400
հայաստան
աղքատություն
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2097/91/20979116_0:97:1600:997_1920x0_80_0_0_c8edabbfe87fa12641f6ddacfa9c9ad3.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. 2023-ից ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Մկրտչյանը նշեց, որ հաճախ հարց է հնչում, թե ինչու միանգամից չեն բարձրանում նպաստները, այլ տարեցտարի են ինչ–ինչ վերանայումներ լինում։ Ըստ նախարարի` նպաստների բարձրացումը պետք է բխի երկրի սոցիալական վիճակից, քանի որ մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Նրա խոսքով` քայլեր են իրականացվելու, որպեսզի ծայրահեղ աղքատությունը վերացվի։Հիշեցնենք` 2022 թ.–ի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստներն ավելանալու են։ Նվազագույն կենսաթոշակի չափը լինելու է 28 600 դրամ՝ այժմ սահմանված 26 500 դրամի փոխարեն: Բարձրանալու են նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը։
https://arm.sputniknews.ru/20211203/aghqatutjuny-hajastanum-avelacel-e-kan-svovjalner-35893686.html
https://arm.sputniknews.ru/20211205/aghqatutjunn-aghqatutjun-e-tsnum-inch-anel-hajastanum-atshogh-tempery-dadarecnelu-hamar-36056848.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2097/91/20979116_72:0:1528:1092_1920x0_80_0_0_3a52c6ea8fbbc10a352bbd9f4f30f683.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աղքատություն, նարեկ մկրտչյան
հայաստան, աղքատություն, նարեկ մկրտչյան
ՀՀ–ում ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ. նախարար
17:22 08.12.2021 (Թարմացված է: 17:23 08.12.2021) Նարեկ Մկրտչյանի խոսքով` քաղաքացիներին ոչ թե սոցիալական աջակցություն են տալու, այլ ծառայություններ են մատուցելու կարիքի գնահատման հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. 2023-ից ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Արդեն իսկ ստեղծվել է միջգերատեսչական խորհուրդ, աշխատանքները սկսվել են։ Պետք է քաղաքացիներին ոչ թե սոցիալական աջակցություն տանք, այլ կարիքի գնահատման հիման վրա ծառայություններ մատուցենք, որն էլ կմեղմի աղքատությունը»,–ասաց նախարարը։
Մկրտչյանը նշեց, որ հաճախ հարց է հնչում, թե ինչու միանգամից չեն բարձրանում նպաստները, այլ տարեցտարի են ինչ–ինչ վերանայումներ լինում։ Ըստ նախարարի` նպաստների բարձրացումը պետք է բխի երկրի սոցիալական վիճակից, քանի որ մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Նրա խոսքով` քայլեր են իրականացվելու, որպեսզի ծայրահեղ աղքատությունը վերացվի։
Հիշեցնենք` 2022 թ.–ի հունվարի 1-ից
կենսաթոշակներն ու նպաստներն ավելանալու են։ Նվազագույն կենսաթոշակի չափը լինելու է 28 600 դրամ՝ այժմ սահմանված 26 500 դրամի փոխարեն: Բարձրանալու են նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը։