00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերիներին վատ լույսի տակ ներկայացնելու համար մի′ խեղաթյուրեք իրականությունը

© Sputnik / Aram NersesyanБудни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис
Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Չգիտեմ, թե ինչու և ինչպես է այդպես ստացվել, բայց Հայաստանի խորհրդարանի ղեկավարի ասածները վերջին օրերին կրկին ու կրկին բողոք են առաջացնում։
Սկզբից Ռուսաստանի արտգործնախարարությունը չհամաձայնեց նրա այն պնդման հետ, թե կա «Լավրովի պլան», և եթե Հայաստանի ղեկավարությունը որոշեր «հանձնել հողերը«, հենց այդ ծրագրին էլ կտար իր համաձայնությունը։ Սակայն Հայաստանում շատ ավելի խիստ արձագանք գտան խորհրդարանի խոսնակի խոսքերն այն մասին, որ մեր գերիները վայր են դրել զենքն ու փախել։ Սա արդեն բողոքի ցույցերի առիթ տվեց ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում։ Մարդիկ վրդովված հարցնում էին՝ բայց որտեղի՞ց այդ տեղեկությունները, ինչպե՞ս կարելի է նման պնդումներ անել առանց հետաքննության և դատարանի եզրակացության։
Ինչ ուզում եք՝արեք, բայց գոնե գերիներին վատ լույսով ներկայացնելու համար մի′ խեղաթյուրեք իրականությունը
Սակայն թույլ տվեք անդրադառնալ այն փաստարկին, որը, ըստ երևույթին, բերվեց հիմնավորելու համար այն թեզը, թե այլ երկրներում շատ կոշտ վերաբերմունք են ցուցաբերում իրենց գերեվարված կամ պատանդառված քաղաքացիների նկատմամբ։
Մեջբերեմ խորհրդարանի նախագահի խոսքը. «Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը էդ տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը»։ Այսինքն, եթե ճիշտ ենք հասկանում Ազգային ժողովի խոսնակին, իրական վտանգի դեպքում պետությունը, մասնավորապես Իսրայելը, կարող է նույնիսկ զոհաբերել պատանդներին։ Դժվար է բացառել, որ նման հնարավորությունը իրոք քննարկվել է։ Բայց արդյոք այդ տարբերակը երբևէ իրականությո՞ւն է դարձել։ Կներե′ք, ե՞րբ է նման բան եղել։
Ադրբեջանին պաշտոնական խողովակով ասել ենք. Փաշինյանը` որդուն գերիների հետ փոխելու մասին
Իսրայելի պատմության ընթացքում, պնդում են մասնագետները, իսկապես եղել է առվազն մեկ դեպք, երբ այդ պետության ռազմաօդային ուժերը քաղաքացիական ինքնաթիռ են խոցել։ Ըստ «Նյու Յորք թայմս» թերթի, դա պատահել է 1973 թվականին, երբ լիբիական ինքնաթիռը՝ ենթադրաբար վատ եղանակի պատճառով, շեղվել էր իր ուղուց և հայտնվել Սինայ թերակղզու երկնքում, որն այն ժամանակ վերահսկում էին իսրայելցիները։
Իսրայելի կառավարությունը պնդում է, թե ինքնաթիռի անձնակազմը մի քանի նախազգուշացում էր ստացել, սակայն դրանք, չգիտես ինչու, անտեսվել էին։ Այն, որ օդաչուները տեղյակ են եղել նախազգուշացումներին, 100 տոկոսով հաստատվել է, քանզի նրանցից մեկը հաղորդել է դիսպետչերին. «Մեզ ուղեկցող իսրայելյան կործանիչները պահանջում են վայրէջք կատարել»։
Եվ միայն տեսնելով, որ լիբիական ինքնաթիռը ոչ միայն չի կատարում բազմիցս կրկնված պահանջները, այլև չի էլ արձագանքում կործանիչների նախազգուշական կրակին, Իսրայելի իշխանությունները որոշում են դիմել ծայրահեղ միջոցի և խոցել ինքնաթիռը։ Տարբեր աղբյուրների համաձայն, զոհվում է մոտ 100 մարդ։
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
«Գերի ընկնելը լավ բան չէ. այն չի օգնում, որ մեր սահմանները պաշտպանված լինեն». Ռուբինյան
Այն ժամանակվա վարչապետ Գոլդա Մեիրը անմիջապես իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և հավաստիացրել, որ Իսրայելը բոլորովին մտադրություն չուներ ոչնչացնելու ինքնաթիռը, այլ գործել է միջազգային կանոններին խիստ համապատասխան։ Ինչպես տեսնում եք, համենայնդեպս գերիների և պատանդների հարց այս դեպքում ընդհանրապես չի ծագել։
Ընդհակառակը, փաստում են վերլուծաբանները, Իսրայելը միշտ մեծ հոգատարությամբ է վերաբերվել իր պատանդառված կամ գերեվարված քաղաքացիներին։ Սինայի ողբերգական միջադեպից մեկ տարի առաջ պաղեստինյան ռազմականացված կազմակերպության չորս անդամները առևանգել են Բելգիայից Իսրայել թռչող ինքնաթիռը՝ սպառնալով պայթեցնել այն, եթե Իսրայելը ազատ չարձակի 300-ից ավելի պաղեստինցիների։ Սակայն հենց հաջորդ օրը իսրայելյան հատուկ ուժերը հաջող գործողություն են իրականացրել և փրկել պատանդառված 90 ուղևորներին։
Գերիների հարազատները բերման ենթարկվեցին Բաղրամյան պողոտայից. իրավիճակը մնում է լարված
Բոլորովին այլ կերպ է վարվել Իսայելը ուղիղ 10 տարի առաջ՝ 2011 թվականին, երբ, եթե հիշում եք, ի զարմանս բոլորի, ընդամենը մեկ հրեա զինվորականի դիմաց ազատ է արձակել 1000-ից ավելի պաղեստինցիների, որոնց մի մասն, ի դեպ, դատապարտված էր ահաբեկչական գործողությունների համար։ Ենթատեքստը երևի ավելի քան թափանցիկ է։ Թել Ավիվը հասկացնում էր ողջ աշխարհին՝ հանուն մեր նույնիսկ մեկ պատանդառված զինվորականի մենք ոչ մի բանի առջև կանգ չենք առնի, քանզի մեզ համար ամենաթանկը մեր քաղաքացու կյանքն է։
Ուղղակի չափազանց դժվար է հասկանալ մեր այն պաշտոնյաներին, որոնք հանուն ինչ-որ գաղափարների հիմնավորման հրապարակ են նետում այնպիսի տեղեկություններ, որոնց հավաստիությունը բավական վիճահարույց է։ Այնուամենայնիվ, եկեք ներողամիտ լինենք և համարենք, որ իրենց թիմակիցները երբեմն այնքան են տարված ծեծկռտուքներին մասնակցելով, որ պարզապես չեն հասցնում պատշաճ կերպով ստուգել պաշտոնյային հրամցվող տեղեկությունների իսկությունը։
Լրահոս
0