https://arm.sputniknews.ru/20211208/alen-simvonjany-gerineri-u-anhet-kvoratsneri-harazatneri-het-handipumic-hetvo-grarum-e-arel-36205694.html
Ալեն Սիմոնյանը գերիների ու անհետ կորածների հարազատներին հանդիպելուց հետո գրառում է արել
Ալեն Սիմոնյանը գերիների ու անհետ կորածների հարազատներին հանդիպելուց հետո գրառում է արել
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը շնորհակություն է հայտնել գերիների և անհետ կորածների հարազատներին հանդիպման համար: 08.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-08T22:44+0400
2021-12-08T22:44+0400
2021-12-08T23:11+0400
ալեն սիմոնյան
բողոքի ակցիա
սկանդալ
գերի
ծնող
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992792_0:0:1601:901_1920x0_80_0_0_42daf0c1d8efa36c880e46d691f34fa3.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են բոլոր տղաներին ողջ և առողջ Հայաստան վերադարձնելու համար։ Նա Facebook–ի իր էջում այսպիսի գրառում է արել գերիների և անհետ կորածների հարազատների հետ հանդիպումից հետո։Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների հարազատների 10 ներկայացուցչի հետ։ Հանդիպումը տևել էր մոտ մեկ ժամ, ավարտվել 20։30–ին։ Գերիների և անհետ կորածների հարազատները ներկայացրել են իրենց հարցերը և զրուցել առկա խնդիրների վերաբերյալ։Սիմոնյանը շնորհակություն է հայտնել գերիների և անհետ կորածների հարազատներին հանդիպման համար:Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։Շիրակցի գերիների հարազատները նույնպես բողոքի ակցիա են անում ԳյումրիումԱվելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվեցին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, շիրակցի գերիների հարազատներն էլ բողոքի ակցիա արեցին մարզպետարանի շենքի մոտ։ Նրանց զայրացրել էր Ալեն Սիմոնյանի ասածը։
https://arm.sputniknews.ru/20211207/barojakanutjunic-zurk-hajtararutjun-ohanjany-alen-simonjani-tesanjuti-masin-36132399.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28992792_0:0:1423:1067_1920x0_80_0_0_5f59d770f0b0b52b8ff82356924ca590.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, բողոքի ակցիա, սկանդալ, գերի, ծնող, հայ գերիներ, անհետ կորածներ
ալեն սիմոնյան, բողոքի ակցիա, սկանդալ, գերի, ծնող, հայ գերիներ, անհետ կորածներ
Ալեն Սիմոնյանը գերիների ու անհետ կորածների հարազատներին հանդիպելուց հետո գրառում է արել
22:44 08.12.2021 (Թարմացված է: 23:11 08.12.2021) Ալեն Սիմոնյանը շնորհակություն է հայտնել գերիների և անհետ կորածների հարազատներին հանդիպման համար:
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են բոլոր տղաներին ողջ և առողջ Հայաստան վերադարձնելու համար։ Նա
Facebook–ի իր էջում այսպիսի գրառում է արել գերիների և անհետ կորածների հարազատների հետ հանդիպումից հետո։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների հարազատների 10 ներկայացուցչի հետ։ Հանդիպումը տևել էր մոտ մեկ ժամ, ավարտվել 20։30–ին։ Գերիների և անհետ կորածների հարազատները ներկայացրել են իրենց հարցերը և զրուցել առկա խնդիրների վերաբերյալ։
«Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու»,–գրել է նա:
Սիմոնյանը շնորհակություն է հայտնել գերիների և անհետ կորածների հարազատներին հանդիպման համար:
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ
գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ
Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների
հարազատները հավաքվեցին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, շիրակցի գերիների հարազատներն էլ
բողոքի ակցիա արեցին մարզպետարանի շենքի մոտ։ Նրանց զայրացրել էր Ալեն Սիմոնյանի ասածը։