00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանին պաշտոնական խողովակով ասել ենք. Փաշինյանը` որդուն գերիների հետ փոխելու մասին

© Photo : Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը` որդու հետ
Նիկոլ Փաշինյանը` որդու հետ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Նիկոլ Փաշինյանը` որդու հետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարչապետը նշեց, որ գերիների վերադարձի համար աշխատանք են կատարում, սակայն դա չի նշանակում, որ նրանց վերադառնալուց հետո հետաքննություն չի սկսվելու գերեվարման հարցով։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այսօր էլ պատրաստ է իր որդուն` Աշոտին հանձնել Ադրբեջանում պահվող գերիների դիմաց։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին։
Վարդանյանը նախ հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը ասել էր` պատրաստ է իր որդուն հանձնել գերիների դիմաց։ Պատգամավորը հետաքրքրվեց` ինչպիսի՞ն է իր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, և փակվա՞ծ է արդյոք այդ հարցը իր համար։

«Իմ որդու հետ կապված առաջարկս ուժի մեջ է։ Մենք նախընտրական շրջանում պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակով նման առաջարկ արել ենք Ադրբեջանին, որը, ցավոք, արձագանք չի գտել»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց նաև, որ պնդում է` գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի, ի՞նչն է այդտեղ զարմանալի։ Վարչապետը նշեց, որ գերիների վերադարձի համար աշխատանք են կատարում, սակայն դա չի նշանակում, որ նրանց վերադառնալուց հետո հետաքննություն չի սկսվելու գերեվարման հարցով։
Գերիների հարազատները փակեցին Բաղրամյան պողոտան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Գերիների հարազատները փակեցին Բաղրամյան պողոտան. իրավիճակը լարված է
Հավելենք, որ այս թեման կրկին արծարծվեց, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ երեկ մեծ աղմուկ բարձրացրած մի տեսանյութ հրապարակվեց։ Սիմոնյանն այնտեղ ասում է, թե գերիները դասալիք են, նրանք իր համար գոյություն չունեն։ Դրանից հետո գերիների հարազատները սկսեցին բողոքի ակցիաներ անել տարբեր պատկան կառույցների մոտ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին Արմավիրի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն նրանց ազատության զիջեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ի պատասխան Սերժ Սարգսյանը երեկ ասել էր` այս պարագայում Փաշինյանը թող իր որդուն Բաքվին տա ու փոխարենը 20-25 գերի հետ վերցնի։ Ապարանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` պատրաստ է իր որդուն փոխանակել Բաքվում պահվող բոլոր գերիների հետ։
Լրահոս
0