00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծեծկռտուքը կազմակերպեցին, որ ժողովուրդը մոռանա Ալենի ասածները»․ ԱԺ-ի մոտ ցույց է

© Sputnik / Aram NersesyanАкция протеста у здания Парламента (7 декабря 2021). Еревaн
Акция протеста у здания Парламента (7 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
Բաժանորդագրվել
Ավելի վաղ համացանցում տարածվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ, որում նա ասում էր, թե գերիները «թողել են զենքերն ու փախել»։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներ, հիմնականում Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներ, ցույց են կազմակերպել։ Առիթն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքն է։
«Տասնհինգ հոգով երեք հոգու են ծեծել, բա տենց դուխով են, թող գան. մենք իրենց սպասում ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
Այսօր ցերեկը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրասենյակում և միջանցքում ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները (նշվում են Հրաչյա Հակոբյանի, Արմեն Խաչատրյանի, Վահագն Ալեքսանյանի, Սիսակ Գաբրիելյանի անունները) ծեծել են «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին և Տարոն Ղազարյանին։

«Հիմա եթե օգնականը ծեծեր պատգամավորի, քրեական գործ կհարուցեին։ Բայց հակառակը չի լինում, իրենք էլ չափերն անցնում են։ Ու էդ ամեն ինչը հո իզուր չի` կազմակերպել են, որովհետև ՏԻՄ ընտրություններում են պարտվել, որովհետև ուզում են ժողովուրդը մոռանա Ալենի ասածները», - ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք` այսօր` դեկտեմբերի 7-ին, համացանցում է հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության` կենթարկվեն քրեական հետապնդման։
Լրահոս
0