00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապ ունի՞ ՀՀ անվտանգության խորհրդի նիստն Ալիևի հայտարարության հետ. հարց ԱԺ նախագահին

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իլհամ Ալիևը երեկ Հայաստանից պահանջել էր ասել այն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»` սպառնալով հակառակ դեպքում դիմել համապատասխան քայլերի։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ` դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստը ոչ մի կապ չունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունների հետ։
Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե որքանով Ալիևի սպառնալիքը կապ ունի ԱԽ նիստի հետ։
ՀՀ և Ֆրանսիայի ՄԻՊ–երը քննարկել են հայերի նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների խնդիրը
«Դա եղել է տարբեր ժամանակահատվածներում։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, ես բովանդակության մասին պարզ պատճառներով չեմ խոսի»,– ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում Հայաստանից պահանջել էր հնչեցնել այն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»` սպառնալով հակառակ դեպքում դիմել համապատասխան քայլերի։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը երեկ կեսօրին հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Հայերի հետապնդումները համակարգված են․ Արցախի ՄԻՊ–ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Բացի Անվտանգության խորհրդի անդամներից, նիստին մասնակցել էին նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում, չի հայտարարվել։
Լրահոս
0