https://arm.sputniknews.ru/20211207/ishkhanutjunn-amen-inch-anum-e-vor-sahmanazatman-harcervov-pak-qnnarkum-lini-ohanjan-36120282.html
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ սահմանազատման հարցերով քննարկումը փակ լինի. Օհանյան
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ սահմանազատման հարցերով քննարկումը փակ լինի. Օհանյան
Sputnik Արմենիա
ԱԺ–ն իր օրակարգում չընդունեց «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» «Հայաստան» խմբակցության հայտարարությունը։ 07.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-07T11:19+0400
2021-12-07T11:19+0400
2021-12-07T11:25+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
սեյրան օհանյան
սահման
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28552730_0:0:1601:901_1920x0_80_0_0_a68e8a1d9b4127739d3ffa76d1eaa108.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի սահմանազատման և սահմանագծման հարցերով ոչ թե հրապարակային, այլ փակ քննարկում լինի։ Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարությունը։Հայտնել էինք, որ սահմանազատման և սահմանագծման թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որի ժամանակ էլ որոշում կայացվեց Ազգային ժողովի անունից հայտարարություն ընդունել։ Այն այսօր ԱԺ–ում ներկայացրեց Սեյրան Օհանյանը։Նա նշեց նաև, որ պետք է պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով բանակն արագ վերականգնել և սահմաններն էլ ամրապնդել։ Բացի այդ, ըստ Օհանյանի, անհրաժեշտ է կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ մեր հարաբերությունները։ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ասաց, թե հանձնաժողովը քննարկել նախագիծն ու տվել բացասական եզրակացություն:Նրա խոսքով` սահմանազատման ու սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել: Կարապետյանն ասաց, որ ՀՀ–ն ունի ինքնիշխան տարածք և այն պետք է պաշտպանի, այդ թվում, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջոցով։ Իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարթակը Մինսկի խումբն է, ու Հայաստանի և Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման կամ սահմանագծման օրակարգի հետ։Հոսպիտալացման համար պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնել. Սյունիքի գյուղերի խնդիրներըԱԺ պատգամավորները, սակայն, 28 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ԱԺ օրակարգում չընդունեցին։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ, նկատի ունենալով քվերակության արդյունքները, դեկտեմբերի 14-ին, ժամը 12-ին առաջարկել են արտահերթ նիստ` նույն օրակարգով։
https://arm.sputniknews.ru/20211130/inch-anel-ete-hakarakvordy-khakhtel-e-odajin-sahmany-orenqy-pataskhan-chuni-35881349.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28552730_0:0:1423:1067_1920x0_80_0_0_91bede02ffbd152a7d0c7b2519b5995f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), սեյրան օհանյան, սահման, «հայաստան» դաշինք
հայաստան, աժ (ազգային ժողով), սեյրան օհանյան, սահման, «հայաստան» դաշինք
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ սահմանազատման հարցերով քննարկումը փակ լինի. Օհանյան
11:19 07.12.2021 (Թարմացված է: 11:25 07.12.2021) ԱԺ–ն իր օրակարգում չընդունեց «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» «Հայաստան» խմբակցության հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի սահմանազատման և սահմանագծման հարցերով ոչ թե հրապարակային, այլ փակ քննարկում լինի։ Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարությունը։
Հայտնել էինք, որ սահմանազատման և սահմանագծման թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որի ժամանակ էլ որոշում կայացվեց Ազգային ժողովի անունից
հայտարարություն ընդունել։ Այն այսօր ԱԺ–ում ներկայացրեց Սեյրան Օհանյանը։
«Ակնհայտ է` իշխանությունն այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր ու զգայուն հիմնախնդիրներին. ամեն ինչ անում են, որ այս թեմայով փակ քննարկում լինի: Մենք պահանջում ենք գնահատական տալ թուրք–ադրբեջանական ագրեսիային, բոլոր պայմանավորվածությունները կատարել ՀՀ–ում գործող օրենսդրական կարգերի համաձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին»,–ասաց Օհանյանը։
Նա նշեց նաև, որ պետք է պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով բանակն արագ վերականգնել և սահմաններն էլ ամրապնդել։ Բացի այդ, ըստ Օհանյանի, անհրաժեշտ է կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ մեր հարաբերությունները։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ասաց, թե հանձնաժողովը քննարկել նախագիծն ու տվել բացասական եզրակացություն:
Նրա խոսքով` սահմանազատման ու սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել: Կարապետյանն ասաց, որ ՀՀ–ն ունի ինքնիշխան տարածք և այն պետք է պաշտպանի, այդ թվում, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջոցով։ Իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարթակը Մինսկի խումբն է, ու Հայաստանի և Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման կամ սահմանագծման օրակարգի հետ։
ԱԺ պատգամավորները, սակայն, 28 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ԱԺ օրակարգում չընդունեցին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ, նկատի ունենալով քվերակության արդյունքները, դեկտեմբերի 14-ին, ժամը 12-ին առաջարկել են արտահերթ նիստ` նույն օրակարգով։