https://arm.sputniknews.ru/20211207/iravakan-gvortsyntacner-knakhadzernenq-simvonjanin-pashtvonank-anelu-hamar-grigvorjan-36132897.html
Իրավական գործընթացներ կնախաձեռնենք Սիմոնյանին պաշտոնանկ անելու համար. Գրիգորյան
Իրավական գործընթացներ կնախաձեռնենք Սիմոնյանին պաշտոնանկ անելու համար. Գրիգորյան
Sputnik Արմենիա
Ալեն Սիմանյանի մասնակցությամբ տեսանյութը, որում ննա խոսում է գերիների մասին, մեծ աղմուկ է բարձրացրել։ 07.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-07T15:57+0400
2021-12-07T15:57+0400
2021-12-07T16:07+0400
ալեն սիմոնյան
աժ (ազգային ժողով)
տեսանյութ
գերի
վարչապետ
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28580194_0:0:1600:901_1920x0_80_0_0_079a5afe54901bbff2eb99164f4cba2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գործընթացներ է նախաձեռնելու, որպեսզի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնանկ արվի։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով այսօր հրապարակված աղմկահարույց տեսագրությանը։Հայտնել էինք, որ համացանցում հայտնվել է Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։Նրա խոսքով` քաղաքակիրթ հասարակություններում նման հայտարարության համար պետք է հրաժարական ներկայացներ։Հարցին, թե պահանջելու են, որպեսզի Սիմոնյանը պաշտոնա՞նկ արվի` ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցն իրենց օրակարգում է և իրավական գործընթացներ են նախաձեռնելու։Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է իր առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը: Գրիգորյանը նշեց` բոյկոտել են, քանի որ այնտեղ վարչության պետերի մակարդակով է ներկայություն ապահովվել, իսկ իրենք պահանջել էին վարչապետի, ԱԱԾ տնօրենի և պաշտպանության նախարարի ներկայությունը։
https://arm.sputniknews.ru/20211207/barojakanutjunic-zurk-hajtararutjun-ohanjany-alen-simonjani-tesanjuti-masin-36132399.html
https://arm.sputniknews.ru/20211207/khvosqy-veraberum-e-petutjan-dirqvorvoshmany-simvonjany-meknabanec-gaghtni-tesagrutjuny-36129099.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28580194_180:0:1600:1065_1920x0_80_0_0_5a950e1252fd752fe9fb6a13e086ffd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), տեսանյութ, գերի, վարչապետ, հայ գերիներ, անհետ կորածներ
ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), տեսանյութ, գերի, վարչապետ, հայ գերիներ, անհետ կորածներ
Իրավական գործընթացներ կնախաձեռնենք Սիմոնյանին պաշտոնանկ անելու համար. Գրիգորյան
15:57 07.12.2021 (Թարմացված է: 16:07 07.12.2021) Ալեն Սիմանյանի մասնակցությամբ տեսանյութը, որում ննա խոսում է գերիների մասին, մեծ աղմուկ է բարձրացրել։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գործընթացներ է նախաձեռնելու, որպեսզի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնանկ արվի։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով այսօր հրապարակված աղմկահարույց տեսագրությանը։
Հայտնել էինք, որ համացանցում հայտնվել է Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
«Հարց է առաջանում` Ալեն Սիմոնյանի հայտարարությունը միայն իր անձնական դիրքորոշո՞ւմն է, թե՞ ՔՊ–ի փաստացի դիրքորոշումը։ Եվ հիմա, քանի որ գերիների հարցն իրենց համար գոյություն չունի, անընդհատ ձգձգում են այն քննարկելը հրապարակավ, կամ էլ փակ քննարկումներ են անում։ Սակայն հայ հասարակությունը պետք է հասկանա` իշխանության աշհամար գերիների հարց գոյություն ունի՞, թե՞ ոչ»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` քաղաքակիրթ հասարակություններում նման հայտարարության համար պետք է հրաժարական ներկայացներ։
Հարցին, թե պահանջելու են, որպեսզի Սիմոնյանը պաշտոնա՞նկ արվի` ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցն իրենց օրակարգում է և իրավական գործընթացներ են նախաձեռնելու։
Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է իր առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը:
Գրիգորյանը նշեց` բոյկոտել են, քանի որ այնտեղ վարչության պետերի մակարդակով է ներկայություն ապահովվել, իսկ իրենք պահանջել էին վարչապետի, ԱԱԾ տնօրենի և պաշտպանության նախարարի ներկայությունը։