00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ՏԻՄ ընտրությունները լավ էին կազմակերպված. ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

© Sputnik / StringerԱՄՆ դեսպանատունը Երևանում
ԱՄՆ դեսպանատունը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
ԱՄՆ դեսպանատունը Երևանում
Բաժանորդագրվել
ԱՄՆ դեսպանատունը խրախուսում է ՀՀ իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձանագրում է, որ երկրում հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և եղել են լավ կազմակերպված։ Այսօր տարածած հայտարարությամբ դեսպանատունն ամփոփել է ՏԻՄ ընտրությունները։
«Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը»,–ասված է հայտարարության մեջ։
ՏԻՄ ընտրությունները և մարդկանց հիասթափությունը. ՔՊ–ում հասկանում են, որ հեղինակազրկվել են
ԱՄՆ դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։
Դեսպանատնից կարծում են, որ արդյունքների բազմազանությունն ընդգծել է ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը և տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը։

«Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները»,–հորդորել են ԱՄՆ դեսպանատնից։

Նշվում է, որ մինչ իրենք աշխատում են կատարելագործելու իրենց իսկ ժողովրդավարությունը, ողջունում են Հայաստանի Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և ակնկալում ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
Ռոմանոս Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է բողոքարկել որոշ ընտրատեղամասերի արդյունքները
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չեն մասնակցել ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների խոշորացմանը։
Լրահոս
0