https://arm.sputniknews.ru/20211207/hh-ev-fransiaji-mipery-qnnarkel-en-hajeri-nkatmamb-adrbejancineri-vajragutjunneri-khndiry-36122058.html
ՀՀ և Ֆրանսիայի ՄԻՊ–երը քննարկել են հայերի նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների խնդիրը
ՀՀ և Ֆրանսիայի ՄԻՊ–երը քննարկել են հայերի նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների խնդիրը
Sputnik Արմենիա
Թաթոյանը ֆրանսիացի գործընկերոջը հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականություն են տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն... 07.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-07T12:08+0400
2021-12-07T12:08+0400
2021-12-07T12:12+0400
ադրբեջան
հհ միպ
արման թաթոյան
ֆրանսիա
գերի
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/07/36119859_0:0:1155:650_1920x0_80_0_0_dec851f2d5218606291e1c8934e3a6b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ` դեկտեմբերի 6-ին, Փարիզում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի ՄԻՊ Կլեր Հենոնի հետ։Ինչպես facebook-յան գրառման մեջ հայտնում է Թաթոյանը, հանդիպման ընթացքում ինքը մասնավորապես բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը, տեղեկացրել, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։Նա նաև ֆրանսիացի գործընկերոջը հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականություն են տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ պահում երկու ժողովուրդներին, վտանգում այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու լարվածության մեջ պահում մթնոլորտը։ Ըստ Թաթոյանի` հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։Երկու երկրների ՄԻ պաշտպանները քննարկել են նաև մարդկանց վրա COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները, կանանց ու երեխաների իրավունքները, միջազգային ատյաններում Մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը։Ինչպես արդեն հայտնել էինք, դեկտեմբերի 6–ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։
https://arm.sputniknews.ru/20211203/adrbejancinery-qaghaqaciakan-bnakavajreri-mvot-chpetq-e-linen-hh-mipy-spanutjan-masin-36025307.html
ադրբեջան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/07/36119859_79:0:1082:752_1920x0_80_0_0_a5423a594b446baf05d9e6a2f602178c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հհ միպ, արման թաթոյան, ֆրանսիա, գերի, ադրբեջանցի
ադրբեջան, հհ միպ, արման թաթոյան, ֆրանսիա, գերի, ադրբեջանցի
ՀՀ և Ֆրանսիայի ՄԻՊ–երը քննարկել են հայերի նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների խնդիրը
12:08 07.12.2021 (Թարմացված է: 12:12 07.12.2021) Թաթոյանը ֆրանսիացի գործընկերոջը հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականություն են տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ` դեկտեմբերի 6-ին, Փարիզում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի ՄԻՊ Կլեր Հենոնի հետ։
Ինչպես
facebook-յան գրառման մեջ հայտնում է Թաթոյանը, հանդիպման ընթացքում ինքը մասնավորապես բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը, տեղեկացրել, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։
«Առանձին անդրադարձ եմ կատարել նաև ադրբեջանական զինծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվության հարցին»,– նշում է Թաթոյանը։
Նա նաև ֆրանսիացի գործընկերոջը հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականություն են տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ պահում երկու ժողովուրդներին, վտանգում այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու լարվածության մեջ պահում մթնոլորտը։ Ըստ Թաթոյանի` հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։
Երկու երկրների ՄԻ պաշտպանները քննարկել են նաև մարդկանց վրա COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները, կանանց ու երեխաների իրավունքները, միջազգային ատյաններում Մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը։
Ինչպես արդեն
հայտնել էինք, դեկտեմբերի 6–ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։