https://arm.sputniknews.ru/20211207/hasa-arden-tsetskrtuq-er-azh-um-hajhvojanqner-en-hnchel-36136401.html
«Հասա՝ արդեն ծեծկռտուք էր»․ ԱԺ-ում հայհոյանքներ են հնչել
«Հասա՝ արդեն ծեծկռտուք էր»․ ԱԺ-ում հայհոյանքներ են հնչել
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության պատգամավորի օգնականը պատմեց, թե ինչպես է ձայներ լսել ու տեսել, թե ինչպես են ծեծում պատգամավորների օգնականներին։ 07.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-07T17:16+0400
2021-12-07T17:16+0400
2021-12-07T17:42+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ծեծկռտուք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28774473_0:0:1600:901_1920x0_80_0_0_b13de61adb5f6ae0239ad21c81aeb98f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում այսօր ծեծկռտուք է եղել, զուգահեռ հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ: ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները ծեծել են «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին։«Ես գնում էի մեր աշխատասենյակ, ձայներ լսեցի... Ծեծկռտուքը Ռուբեն Ռուբինյանի սենյակում էր։ Մեր տղաների հետ իբր խոսակցություն է եղել սենյակում, հավաքվել, ծեծել են: Ես ճանաչեցի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանն էլ էր այնտեղ կանգնած, մեր տղաներին ծեծում էին», - ասաց նա։Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը չի մասնակցել կռվին։Վահագն Ալեքսանյանը նույնպես պնդեց, որ կապ չունի ծեծկռտուքի հետ։«Վերջին պահին եմ հասել», - ասաց նա։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողներին ասաց, որ կռվից տեղյակ չէ, եկել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի սենյակ՝ իմանալու դեպքի մանրամասները։«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28774473_19:0:1439:1065_1920x0_80_0_0_b88b02a3333f80fede23c3094dca0ae3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), ծեծկռտուք
հայաստան, աժ (ազգային ժողով), ծեծկռտուք
«Հասա՝ արդեն ծեծկռտուք էր»․ ԱԺ-ում հայհոյանքներ են հնչել
17:16 07.12.2021 (Թարմացված է: 17:42 07.12.2021) «Հայաստան» խմբակցության պատգամավորի օգնականը պատմեց, թե ինչպես է ձայներ լսել ու տեսել, թե ինչպես են ծեծում պատգամավորների օգնականներին։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում այսօր ծեծկռտուք է եղել, զուգահեռ հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ: ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները ծեծել են «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին։
«Ես գնում էի մեր աշխատասենյակ, ձայներ լսեցի... Ծեծկռտուքը Ռուբեն Ռուբինյանի սենյակում էր։ Մեր տղաների հետ իբր խոսակցություն է եղել սենյակում, հավաքվել, ծեծել են: Ես ճանաչեցի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանն էլ էր այնտեղ կանգնած, մեր տղաներին ծեծում էին», - ասաց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը չի մասնակցել կռվին։
«Չգիտեմ՝ ով էր մեղավոր, չգիտեմ՝ ով է սկսել։ Երբ ես հասա դռների մոտ, ծեծկռտուքն արդեն սկսված էր», - ասաց նա։
Վահագն Ալեքսանյանը նույնպես պնդեց, որ կապ չունի ծեծկռտուքի հետ։
«Վերջին պահին եմ հասել», - ասաց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողներին ասաց, որ կռվից տեղյակ չէ, եկել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի սենյակ՝ իմանալու դեպքի մանրամասները։