https://arm.sputniknews.ru/20211207/amn-um-qavutjan-nvokhaz-gtan-hhum-paterazmi-hetevanqy-qnnvogh-handznazhvoghvovy-nujny-chi-ani-36155202.html
ԱՄՆ-ում քավության նոխազ գտան, ՀՀ–ում պատերազմի հետևանքը քննող հանձնաժողովը նույնը չի՞ անի
ԱՄՆ-ում քավության նոխազ գտան, ՀՀ–ում պատերազմի հետևանքը քննող հանձնաժողովը նույնը չի՞ անի
Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ Դեկտեմբերի 7-ն այն օրն է, երբ Հայաստանում տեղի ունեցավ 88-ի ավերիչ երկրաշարժը, ու նաև այն օրը, երբ Ամերիկայում իրականացվեց այդ երկրի դեմ... 07.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-07T22:33+0400
2021-12-07T22:33+0400
2021-12-07T22:33+0400
հայաստան
ամն
ճապոնիա
5 րոպե դուլյանի հետ
արցախյան պատերազմ
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/07/25221141_0:102:1601:1002_1920x0_80_0_0_0d7c40856768666334a7821e710cec04.jpg
Փիրլ հարբորի ողբերգությունը հետաքննող հանձնաժողովը քավության նոխազ գտավ, արդյո՞ք նույնը չի կրկնվի Հայաստանում
Sputnik Արմենիա
Փիրլ հարբորի ողբերգությունը հետաքննող հանձնաժողովը քավության նոխազ գտավ, արդյո՞ք նույնը չի կրկնվի Հայաստանում
Եկեք անկեղծ լինենք։ Դեկտեմբերի 7-ն այն օրն է, երբ Հայաստանում տեղի ունեցավ 88-ի ավերիչ երկրաշարժը, ու նաև այն օրը, երբ Ամերիկայում իրականացվեց այդ երկրի դեմ երկու հարձակումներից առաջինը։ Երկրորդը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին էր։ Իսկ առաջին գրոհը ուղիղ 80 տարի առաջ կազմակերպեցին ճապոնացիները՝ ջախջախելով Խաղաղ օվկիանոսում գտնվող Փիրլ հարբորի ռազմածովային բազան։ Խորտակվեց կամ վնասվեց 22 ռազմանավ, այդ թվում՝ երեք հածանավ, երեք էսկադրային ականակիր, շարքից հանվեց մոտ 200 ինքնաթիռ, զոհվեց 2403 ամերիկացի, որոնց կեսն ընդամենը մեկ ռազմանավի՝ «Արիզոնայի» տորպեդահարման հետևանքով։ Ամերիկան շոկի մեջ էր. նման բան որևէ մեկը չէր սպասում։Տասնամյակներ անց մենք՝ հայաստանցիներս, ունեցանք մեր Փիրլ հարբորը։ Անցած տարվա Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում արդեն լուրեր էին պտտվում, որ ադրբեջանցիների հենց առաջին հարվածներից հսկայական կորուստներ են կրել հայկական կողմի հակաօդային պաշտպանությունը և հրետանին։ Իսկ արդեն պատերազմի ավարտից հետո մի շարք արտասահմանյան աղբյուրներ հաստատեցին՝ այո՛, հենց պատերազմի առաջին օրը ադրբեջանցիներին հաջողվել էր շարքից դուրս բերել մեր հակաօդային պաշտպանության կայանքների մեծ մասը, հրետանու գրեթե կեսը։Վերլուծաբանները փաստում են՝ յուրաքանչյուր փորձառու զինվորական դեռ այն ժամանակ պիտի գիտակցեր, որ նման կորուստներից հետո պատերազմը շարունակելը անխուսափելիորեն հանգեցնելու էր աղետալի հետևանքների։Ի՞նչ արեց Ամերիկայի ղեկավարությունը Փիրլ հարբորի աննախադեպ հարձակումից հետո։ Արդեն երրորդ օրը ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը հրավիրեց Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստ, ներկայացրեց իրադրությունը և խոստովանեց. «Այդ օրը՝ դեկտեմբերի 7-ը, մեր պատմության մեջ կմնա որպես մեծագույն խայտառակության խորհրդանիշ»։Ի՞նչ արեցինք մենք՝ հայերս, մեր Փիրլ հարբորից, այսինքն` հակառակորդի առաջին կործանարար հարվածներից հետո, ամեն օր ուշ երեկոյան լսում էինք «Հաղթելու ենք» հանրահայտ օրորոցայինը, հանգստացած պառկում էինք քնելու, որպեսզի առավոտյան կրկին ինքներս մեզ հանգստացնենք այդ նույն անչափ հուսադրող արտահայտությամբ՝ «Հաղթելու ենք»։ Եվ այդպես՝ օրեր շարունակ։Հայաստանի և Արցախի իշխող վերնախավում, իհարկե, շատ լավ գիտեին, որ ժողովուրդը հաղթական լուրերի է կարոտ։ «Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Ստեփանակերտում հայտարարում էր Արցախի նախագահը։ Աննախադեպ լավատեսության օրինակ էր ցուցադրում Երկրապահ կամավորականների միության ղեկավարը՝ կանխատեսելով. «Էս իրանց սկսած պատերազմում մենք վերջնական հաղթանակ պիտի տանենք`կապիտուլյացիա»: Ինչպես գիտեք, կապիտուլյացիան ի վերջո իրոք դառը իրականություն դարձավ։ Բայց՝ դառը իրականություն ոչ թե ադրբեջանցիների, այլ հայերիս համար։1941 թվականին Խաղաղ օվկիանոսում ճապոնացիների գրոհը, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, սկզբում դավադրության բազմաթիվ տեսություններ ծնեց, որոնցից ամենատարածվածը սա էր՝ Ռուզվելտն ուզում էր երկիրը ներքաշել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ և դիտմամբ սարքեց Փիրլ հարբորը՝ հակառակ կարծիքն ունեցողների դիմակայությունը կոտրելու համար։ Սակայն հիմա արդեն գրեթե բոլոր ամերիկացի պատմաբաններն ու վերլուծաբանները համակարծիք են՝ Փիրլ հարբորի ռազմակայանի հետ կատարվածը հնարավոր դարձավ ԱՄՆ-ի այն ժամանակվա վարչակազմի բազմաթիվ անդամների և տեղի հրամանատարների աններելի ձախողումների պատճառով։Իսկ այդ եզրակացության համաձայն`գլխավոր մեղավորը ադմիրալ Քիմելն էր, որի փաստարկները՝ թե կառավարությունը ժամանակին իրեն չի տրամադրել հնարավոր հարձակումը հաստատող տեղեկությունները, հանձնաժողովը հաշվի չառավ, և Քիմելը, դուրս գալով նիստից, իր գործընկերներից մեկին ապշահար հարցրեց. «Էս ի՞նչ են անում այս մարդիկ. ուզում են խաչե՞լ ինձ»։Արդյո՞ք նույնը չի կրկնվի հայ-ադրբեջանական պատերազմի հանգամանքները քննելու համար ստեղծված հանձնաժողովում, որը մինչև հիմա դեռ չի էլ սկսել իր աշխատանքը։ Արդյո՞ք այդ հանձնաժողովն էլ չի հրապարակի ներկա իշխանությունների սրտից բխող եզրակացություն։ Չէ՞ որ այդ իշխանությունների ջերմ աջակիցների ճամբարից վաղուց հնչում է «նախկիններն են մեղավոր» հանրահայտ պնդումը, իսկ հիմա արդեն բարձրաձայնվում է մի գաղափար, որն, ըստ երևույթին, աջակցություն է գտնում որոշ շրջանակներում՝ մեր անցած տարվա պարտության պատճառը 90-ականների սկզբին տարած մեր հաղթանակն է։ Պատկերացնո՞ւմ եք՝ պարտությունը հաղթանակի հետևանքն է...«Երեխես մեծանա` ինչ կմտածի». ի՞նչ են ասում պատերազմից հետո երկրից գնացողներն ու եկողները
https://arm.sputniknews.ru/20211128/krvvoghin-elaki-cher-kareli-svovvorecnel-zinvvorakannery-pataskhanum-en-paterazmi-tsnats-harcerin-35621292.html
ամն
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/07/25221141_64:0:1535:1103_1920x0_80_0_0_65b32235206e10ebde516ed1f2ac1262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
հայաստան, ամն, ճապոնիա, 5 րոպե դուլյանի հետ, արցախյան պատերազմ, հանձնաժողով
հայաստան, ամն, ճապոնիա, 5 րոպե դուլյանի հետ, արցախյան պատերազմ, հանձնաժողով
Եկեք անկեղծ լինենք։ Դեկտեմբերի 7-ն այն օրն է, երբ Հայաստանում տեղի ունեցավ 88-ի ավերիչ երկրաշարժը, ու նաև այն օրը, երբ Ամերիկայում իրականացվեց այդ երկրի դեմ երկու հարձակումներից առաջինը։ Երկրորդը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին էր։ Իսկ առաջին գրոհը ուղիղ 80 տարի առաջ կազմակերպեցին ճապոնացիները՝ ջախջախելով Խաղաղ օվկիանոսում գտնվող Փիրլ հարբորի ռազմածովային բազան։ Խորտակվեց կամ վնասվեց 22 ռազմանավ, այդ թվում՝ երեք հածանավ, երեք էսկադրային ականակիր, շարքից հանվեց մոտ 200 ինքնաթիռ, զոհվեց 2403 ամերիկացի, որոնց կեսն ընդամենը մեկ ռազմանավի՝ «Արիզոնայի» տորպեդահարման հետևանքով։ Ամերիկան շոկի մեջ էր. նման բան որևէ մեկը չէր սպասում։
Տասնամյակներ անց մենք՝ հայաստանցիներս, ունեցանք մեր Փիրլ հարբորը։ Անցած տարվա Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում արդեն լուրեր էին պտտվում, որ ադրբեջանցիների հենց առաջին հարվածներից հսկայական կորուստներ են կրել հայկական կողմի հակաօդային պաշտպանությունը և հրետանին։ Իսկ արդեն պատերազմի ավարտից հետո մի շարք արտասահմանյան աղբյուրներ հաստատեցին՝ այո՛, հենց պատերազմի առաջին օրը ադրբեջանցիներին հաջողվել էր շարքից դուրս բերել մեր հակաօդային պաշտպանության կայանքների մեծ մասը, հրետանու գրեթե կեսը։
Վերլուծաբանները փաստում են՝ յուրաքանչյուր փորձառու զինվորական դեռ այն ժամանակ պիտի գիտակցեր, որ նման կորուստներից հետո պատերազմը շարունակելը անխուսափելիորեն հանգեցնելու էր աղետալի հետևանքների։
Ի՞նչ արեց Ամերիկայի ղեկավարությունը Փիրլ հարբորի աննախադեպ հարձակումից հետո։ Արդեն երրորդ օրը ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը հրավիրեց Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստ, ներկայացրեց իրադրությունը և խոստովանեց. «Այդ օրը՝ դեկտեմբերի 7-ը, մեր պատմության մեջ կմնա որպես մեծագույն խայտառակության խորհրդանիշ»։
Ի՞նչ արեցինք մենք՝ հայերս, մեր Փիրլ հարբորից, այսինքն` հակառակորդի առաջին կործանարար հարվածներից հետո, ամեն օր ուշ երեկոյան լսում էինք «Հաղթելու ենք» հանրահայտ օրորոցայինը, հանգստացած պառկում էինք քնելու, որպեսզի առավոտյան կրկին ինքներս մեզ հանգստացնենք այդ նույն անչափ հուսադրող արտահայտությամբ՝ «Հաղթելու ենք»։ Եվ այդպես՝ օրեր շարունակ։
Հայաստանի և Արցախի իշխող վերնախավում, իհարկե, շատ լավ գիտեին, որ ժողովուրդը հաղթական լուրերի է կարոտ։ «Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Ստեփանակերտում հայտարարում էր Արցախի նախագահը։ Աննախադեպ լավատեսության օրինակ էր ցուցադրում Երկրապահ կամավորականների միության ղեկավարը՝ կանխատեսելով. «Էս իրանց սկսած պատերազմում մենք վերջնական հաղթանակ պիտի տանենք`կապիտուլյացիա»: Ինչպես գիտեք, կապիտուլյացիան ի վերջո իրոք դառը իրականություն դարձավ։ Բայց՝ դառը իրականություն ոչ թե ադրբեջանցիների, այլ հայերիս համար։
1941 թվականին Խաղաղ օվկիանոսում ճապոնացիների գրոհը, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, սկզբում դավադրության բազմաթիվ տեսություններ ծնեց, որոնցից ամենատարածվածը սա էր՝ Ռուզվելտն ուզում էր երկիրը ներքաշել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ և դիտմամբ սարքեց Փիրլ հարբորը՝ հակառակ կարծիքն ունեցողների դիմակայությունը կոտրելու համար։ Սակայն հիմա արդեն գրեթե բոլոր ամերիկացի պատմաբաններն ու վերլուծաբանները համակարծիք են՝ Փիրլ հարբորի ռազմակայանի հետ կատարվածը հնարավոր դարձավ ԱՄՆ-ի այն ժամանակվա վարչակազմի բազմաթիվ անդամների և տեղի հրամանատարների աններելի ձախողումների պատճառով։
Ժողովրդին քավության նոխազ էր պետք, և ամերիկյան իշխանությունները գլխավոր մեղավոր կարգեցին Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար ադմիրալ Քիմելին։ Նախագահի հանձնարարությամբ Գերագույն դատարանը հանձնաժողով կազմեց՝ կատարվածի հանգամանքները հետաքննելու և մեղավորներին բացահայտելու համար։ Տրամաբանությունը սա էր՝ հասարակ ամերիկացին գիտի, որ Գերագույն դատարանը գործադիր իշխանության մաս չի, և ուրեմն նրա կազմավորած հանձնաժողովը լրիվ անաչառ է։ Ի՞նչ իմանար հասարակ ամերիկացին, որ հանձնաժողովը ստեղծվել էր միայն մի նպատակով՝ հրապարակելու այն եզրակացությունը, որը նախօրոք պատրաստված էր Վաշինգտոնի իշխանական շրջաններում։
Իսկ այդ եզրակացության համաձայն`գլխավոր մեղավորը ադմիրալ Քիմելն էր, որի փաստարկները՝ թե կառավարությունը ժամանակին իրեն չի տրամադրել հնարավոր հարձակումը հաստատող տեղեկությունները, հանձնաժողովը հաշվի չառավ, և Քիմելը, դուրս գալով նիստից, իր գործընկերներից մեկին ապշահար հարցրեց. «Էս ի՞նչ են անում այս մարդիկ. ուզում են խաչե՞լ ինձ»։
Արդյո՞ք նույնը չի կրկնվի հայ-ադրբեջանական պատերազմի հանգամանքները քննելու համար ստեղծված հանձնաժողովում, որը մինչև հիմա դեռ չի էլ սկսել իր աշխատանքը։ Արդյո՞ք այդ հանձնաժողովն էլ չի հրապարակի ներկա իշխանությունների սրտից բխող եզրակացություն։ Չէ՞ որ այդ իշխանությունների ջերմ աջակիցների ճամբարից վաղուց հնչում է «նախկիններն են մեղավոր» հանրահայտ պնդումը, իսկ հիմա արդեն բարձրաձայնվում է մի գաղափար, որն, ըստ երևույթին, աջակցություն է գտնում որոշ շրջանակներում՝ մեր անցած տարվա պարտության պատճառը 90-ականների սկզբին տարած մեր հաղթանակն է։ Պատկերացնո՞ւմ եք՝ պարտությունը հաղթանակի հետևանքն է...