00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրախախտումների մասին 20 ահազանգերից 1-ով հարուցվել է քրեական գործ

© Sputnik / Asatur YesayantsԹղթապանակներ
Թղթապանակներ - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Թղթապանակներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նշված 20 հաղորդում-ահազանգերից 10-ը ստացվել են ֆիզիկական անձանցից, 1-ը սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում է, 6-ը՝ ԶԼՄ հրապարակումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին խոշորացված համայնքներում, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Փարաքար խոշորացված համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում, ինչպես նաև Վայոց Ձորի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում և ահազանգ:
Իշխանությանը տրված «ժողովրդի մանդատը» նվազում է. Խաչատրյանը` ՏԻՄ ընտրությունների մասին
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դրանցից 2-ը վերաբերում է քարոզարշավի ընթացքին, 18-ը՝ բուն քվեարկության գործընթացին: Նշված 20 հաղորդում-ահազանգերից 10-ը ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահներից, 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում է, 6-ը՝ ԶԼՄ հրապարակումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:
• 1-ը վերաբերել է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
• 1-ը՝ նախընտրական պաստառի առերևույթ վնասմանը,
• 1-ը՝ բաց քվեարկության միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
• 3-ը՝ ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրություններին մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն,
• 1-ը՝ ընտրատեղամասին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքներ հնչեցնելուն,
• 8-ը՝ տարբեր համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
• 3-ը՝ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
• 1-ը՝ վարչական ռեսուրսի կիրառմանը,
• 1-ը՝ այլ բնույթի:
Հաղորդումներից 2-ը թողնվել են անհետևանք, քանի որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ներկայացված տվյալները չեն հաստատվել: 9-ի պարագայում ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են: 11 հաղորդում ուղարկվել են ոստիկանության կամ քննչական մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու, իրավական գնահատականի արժանացնելու հանձնարարությամբ:
Միայն մեկ 1 դեպքով՝ կապված Եղեգնաձոր խոշորացված համայնքում դեռևս նախընտրական փուլում ընտրակաշառք տրամադրելու դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2—դ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Իրականացվում է նախաքննություն:
Քվեարկություն - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Շիրակից 12 հաղորդում է ստացվել
Հիշեցնենք` երեկ ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում ։
Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։
Լրահոս
0