https://arm.sputniknews.ru/20211206/prkel-kjanqer-abvovjanum-prkararnery-haj-rusakan-varzhanqner-en-anckacrel-36108344.html
Փրկել կյանքեր. Աբովյանում փրկարարները հայ-ռուսական վարժանքներ են անցկացրել
Փրկել կյանքեր. Աբովյանում փրկարարները հայ-ռուսական վարժանքներ են անցկացրել
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումների վարժանքները Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին նվիրված գիտագործնական համաժողովի մի մասն են: 06.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-06T19:15+0400
2021-12-06T19:15+0400
2021-12-06T19:26+0400
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
հայաստան
ռուսաստան
սպիտակի երկրաշարժ 1988
փրկարար
վարժական հավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36101192_0:91:1600:991_1920x0_80_0_0_9955e33142450680c886b737effbfe52.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում այսօր կայացան երկրաշարժի հետևանքների վերացման միջազգային ցուցադրական վարժանքներ՝ ՌԴ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Ռուս-սերբական մարդասիրական կենտրոնի, Հայկական Կարմիր խաչի և Իրանից ժամանած փրկարարների ուժերով և միջոցներով:Վարժանքը կազմակերպվել էր «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը. սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովի շրջանակում։Հումանիտար արձագանքման կենտրոնի զինափորձարանում մոդելավորվել է մի իրավիճակ, երբ շենքը մասնակի փլուզվել է, որի հետևանքով վերին հարկերի բնակիչների մի մասն արգելափակվել է: Ըստ սցենարի՝ փլուզման հետևանքով վնասվել է գազատարը, ինչը հանգեցրել է գազի արտահոսքի և հրդեհի բռնկման։ Պայթել է նաև ջրատար խողովակը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է շինությունների մի մասի հեղեղմանը։Առաջինը դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները՝ փրկարարական աշխատանքների առաջին փուլն անցկացնելու համար։ Առաջին փուլի մեջ մտնում է հետախուզությունը, արագ որոնումն ու փրկությունը: Այնուհետև նրանց է միանում Ռուսաստանի ԱԻՆ «Ցենտրոսպաս» ջոկատը, ավելի ուշ՝ իրանցի գործընկերները։ Համահավաք ստորաբաժանումներին հաջողվել է հաշված րոպեների ընթացքում մարել հրդեհը, փլատակների տակից դուրս բերել մարդկանց և տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ նրանց տեղափոխելով Հայկական Կարմիր խաչի և Ռուս-սերբական հումանիտար կենտրոնի ծավալված շարժական բժշկական կետեր:Մեկնաբանելով զորավարժությունը՝ ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինը բարձր է գնահատել փրկարարների գործողությունները:«Դուք ձեր գործողություններով ցույց տվեցիք, ինչպես է կարելի արագ վերացնել երկրաշարժի հետևանքները՝ նվազագույն կորուստներով ու մասնագիտական բարձր հմտություններով։ Կուզենայի, որ դուք ձեր գիտելիքները միայն վարժանքների ժամանակ կիրառեիք։ Բայց միշտ պետք է սովորել, կենտրոնը դրա համար էլ նախատեսված է», - նշեց ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարարը։Իսկ լրագրողների հետ զրույցում Գրեչուշկինը կարևորեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի դերը անձնակազմի ուսուցման և ընդհանուր առմամբ տեխնածին ու տարերային աղետների դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ կենտրոնն ունի ամենաժամանակակից տեխնիկան, կան վթարափրկարարական, հրշեջ մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, կվադրոցիկլներ: Կենտրոնում ուսուցում են անցնում ոչ միայն ռուս փրկարարները, այլև ՀՀ ԱԻՆ անձնակազմը: Գրեչուշկինը կարծում է, որ այսօրվա զորավարժությունների բարձր մակարդակը, փրկարարների գերազանց հմտությունը ներկայացնում է կենտրոնում ուսուցման որակը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնում երկրաշարժի հետևանքների վերացման վարժանքներ անցկացվեցին
Sputnik Արմենիա
Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնում երկրաշարժի հետևանքների վերացման վարժանքներ անցկացվեցին
2021-12-06T19:15+0400
true
PT1M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36101192_79:0:1522:1082_1920x0_80_0_0_d8ef1e770b0fdacf2e94feb62f48f6fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), հայաստան, ռուսաստան, սպիտակի երկրաշարժ 1988, փրկարար, վարժական հավաք
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), հայաստան, ռուսաստան, սպիտակի երկրաշարժ 1988, փրկարար, վարժական հավաք
Փրկել կյանքեր. Աբովյանում փրկարարները հայ-ռուսական վարժանքներ են անցկացրել
19:15 06.12.2021 (Թարմացված է: 19:26 06.12.2021) Հայաստանի և Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումների վարժանքները Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին նվիրված գիտագործնական համաժողովի մի մասն են:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում այսօր կայացան երկրաշարժի հետևանքների վերացման միջազգային ցուցադրական վարժանքներ՝ ՌԴ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Ռուս-սերբական մարդասիրական կենտրոնի, Հայկական Կարմիր խաչի և Իրանից ժամանած փրկարարների ուժերով և միջոցներով:
Վարժանքը կազմակերպվել էր «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը. սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովի շրջանակում։
Հումանիտար արձագանքման կենտրոնի զինափորձարանում մոդելավորվել է մի իրավիճակ, երբ շենքը մասնակի փլուզվել է, որի հետևանքով վերին հարկերի բնակիչների մի մասն արգելափակվել է: Ըստ սցենարի՝ փլուզման հետևանքով վնասվել է գազատարը, ինչը հանգեցրել է գազի արտահոսքի և հրդեհի բռնկման։ Պայթել է նաև ջրատար խողովակը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է շինությունների մի մասի հեղեղմանը։
Առաջինը դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները՝ փրկարարական աշխատանքների առաջին փուլն անցկացնելու համար։ Առաջին փուլի մեջ մտնում է հետախուզությունը, արագ որոնումն ու փրկությունը: Այնուհետև նրանց է միանում Ռուսաստանի ԱԻՆ «Ցենտրոսպաս» ջոկատը, ավելի ուշ՝ իրանցի գործընկերները։ Համահավաք ստորաբաժանումներին հաջողվել է հաշված րոպեների ընթացքում մարել հրդեհը, փլատակների տակից դուրս բերել մարդկանց և տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ նրանց տեղափոխելով Հայկական Կարմիր խաչի և Ռուս-սերբական հումանիտար կենտրոնի ծավալված շարժական բժշկական կետեր:
Մեկնաբանելով զորավարժությունը՝ ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինը բարձր է գնահատել փրկարարների գործողությունները:
«Դուք ձեր գործողություններով ցույց տվեցիք, ինչպես է կարելի արագ վերացնել երկրաշարժի հետևանքները՝ նվազագույն կորուստներով ու մասնագիտական բարձր հմտություններով։ Կուզենայի, որ դուք ձեր գիտելիքները միայն վարժանքների ժամանակ կիրառեիք։ Բայց միշտ պետք է սովորել, կենտրոնը դրա համար էլ նախատեսված է», - նշեց ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարարը։
Իսկ լրագրողների հետ զրույցում Գրեչուշկինը կարևորեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի դերը անձնակազմի ուսուցման և ընդհանուր առմամբ տեխնածին ու տարերային աղետների դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ կենտրոնն ունի ամենաժամանակակից տեխնիկան, կան վթարափրկարարական, հրշեջ մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, կվադրոցիկլներ: Կենտրոնում ուսուցում են անցնում ոչ միայն ռուս փրկարարները, այլև ՀՀ ԱԻՆ անձնակազմը:
Գրեչուշկինը կարծում է, որ այսօրվա զորավարժությունների բարձր մակարդակը, փրկարարների գերազանց հմտությունը ներկայացնում է կենտրոնում ուսուցման որակը: