00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիարժեք լուծում այս պահին չկա. Սեմերիկովը` հայ-ադրբեջանական հակամարտության մասին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՎալերի Սեմերիկով
Վալերի Սեմերիկով - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Վալերի Սեմերիկով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արմեն Գասպարյանին տված հարցազրույցում Վալերի Սեմերիկովը հայտնել է, որ մոտ օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 2022 թվականի ծրագիրը կներկայացնի կազմակերպությունը նախագահող երկրի`Հայաստանի վարչապետին։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հետխորհրդային տարածքի ողջ երկայնքով ՀԱՊԿ երկրների նկատմամբ սպառնալիքները պահպանվում են։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը Sputnik–ին տված հարցազրույցում ներկայացրել է 2021 թվականի ՀԱՊԿ աշխատանքների արդյունքները և գալիք տարվա ծրագրերը։
Ռիսկի գոտում է և՛ հարավային ուղղությունը, և՛ քաղաքական ու ռազմական առումով ոչ միշտ հանգիստ Կովկասը, և՛ Ուկրաինան, և՛ արևմտյան սահմանները. Արևելյան Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ–ի ռազմական ներուժի ընդլայնումն ակնհայտ է։
Եթե խոսենք կովկասյան տարածաշրջանի մասին, ապա հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված իրավիճակը համեմատաբար կայունացել է, բայց, Սեմերիկովի խոսքով, խնդրի լիարժեք լուծման մասին այսօր խոսք գնալ չի կարող։
Նիկոլայ Բորդյուժա - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար
Հիմնական խոչընդոտներն են սահմանների չկարգավորված լինելը, ռազմագերիների խնդիրն ու մի շարք այլ հարցեր, որոնք արտացոլված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ համաձայնագրում։
«Միևնույն ժամանակ պետք է խոսել նաև ավանդական մարտահրավերների և սպառնալիքների մասին. միջազգային ահաբեկչություն, ծայրահեղականություն, թմրանյութերի շրջանառություն, ապօրինի միգրացիա, կիբեռ և տեղեկատվական անվտանգություն», – նշել է Սեմերիկովը։

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտու բոլոր տարածաշրջաններում հակամարտության մեծ ներուժ է կուտակվել։ ՆԱՏՕ–ն շինծու պատրվակներով ընդլայնում է իր խմբավորումներն արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրներում, Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ։ Զգալիորեն ավելացել է Արևմուտքի զորավարժությունների թիվը։ Այդ պատճառով ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է ամրապնդեն անվտանգության համակարգը»,–, ասում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

Սեմերիկովի խոսքով` այս միտումները` ՀԱՊԿ շրջանակում համատեղ խաղաղապահ ուժերի զարգացման և խաղաղապահ հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի նկատմամբ ավելի ուշադիր վերաբերմունք են պահանջում։
Սրան գումարած սրվել է իրավիճակը Աֆղանստանում։ Ամերիկյան զորքի դուրսբերումից հետո երկրի տարածքում 13-14 ահաբեկչական կազմակերպություն է գործում։ Մասնագետների հաշվարկներով` Աֆղանստանում գրոհայինների ընդհանուր թիվը մոտ 23 հազար է, փախստականներինը կարող է գերազանցել 2 մլն–ը։ Սեմերիկովը կարծում է, որ ահաբեկիչները փախստականների քողի տակ կարող են ներթափանցել հարևան Տաջիկստանի և ՀԱՊԿ այլ երկրների տարածք։
Հայտնի է Սեյրան Սարգսյանին սպանած ադրբեջանցու ինքնությունը
Այս ամենը ենթադրում է, որ հաջորդ տարի աշխատանքները կառուցվելու են հաշվի առնելով ցանկացած, այդ թվում անցանկալի հավանական զարգացումները։
«Այսօր Կազմակերպությունում նախագահում է Հայաստանը, և մոտ օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 2022 թվականի ծրագիրը կներկայացնի հավաքական անվտանգության խորհրդի նախագահին, ՀՀ վարչապետին», – նշել է Սեմերիկովը։
Ղազախստանում, Ղրղզստանում նախանշված է զորավարժությունների անցկացում, ինչպես նաև Տաջիկստանում` արագ տեղակայման ուժերի հետ` հաշվի առնելով առկա իրավիճակը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը համոզված է, որ ՀԱՊԿ ուժերը ցանկացած պահի կարող են կատարել իրենց առաջ դրված խնդիրներն անդամ ցանկացած պետությունում, և այս զորավարժությունները հենց պատրաստությունը բարձրացնելու նպատակով էլ իրականացվում են։
Լրահոս
0