00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ընտրախախտումներ են կատարվել Կոտայքում և Արարատում. պարզաբանում է դատախազությունը

© Sputnik / Aram NersesyanԸնտրատեղամասում
Ընտրատեղամասում - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Բաժանորդագրվել
Մարզերում ստացվել է 12–ական հաղորդում–ահազանգ։ Կոտայքի մարզում դեպքերը գրանցվել են Աբովյան և Հրազդան խոշորացված համայնքներում, իսկ Արարատում` Մասիսում, Արտաշատում ու Արարատում։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի և Արարատի մարզերի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր խախտումներ են գրանցվել, որոնց առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Լոռու խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում 6 ընտրախախտում է գրանցվել
Իրավապահ մարմիններն արձանագրել են, որ ՀՀ Կոտայքի մարզում (Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներ) առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ստացվել է 12 հաղորդում-ահազանգ:
Բոլոր դեպքերը վերաբերել են քվեարկության գործընթացին, դրանցից 3-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 8-ը՝ հաղորդումներ, որոնք տրվել են ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում բացարձակ մեծամասնությունը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցում կատարված և մշտադիտարկմամբ վեր հանված գրառում օգտատիրոջ կողմից:
«Ստացված 12 հաղորդումներից և ահազանգերից, ԶԼՄ հրապարակումներից 1-ը վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն, 3-ը՝ Աբովյան և Հրազդան համայնքներում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Ո՞ր համայնքներում է հաղթել ՔՊ–ն. ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Ընտրախախտումներից 1-ական դեպքն էլ վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում վարչական ռեսուրսների օգտագործմանը և տեղամասային կենտրոնին հարակից հատվածում բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելուն։ 6-ը առնչվում են Աբովյան, Հրազդան խոշորացված համայնքում, տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն, 1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 3 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել են ստուգողական գործողություններ: Իսկ հաղորդումներից 9-ի դեպքում Կոտայքի մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության և ՔԿ մարզային բաժիններում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։
Հայաստանի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
ՀՀ Արարատի մարզում էլ (Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներ) առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին նույնպես ստացվել է 12 հաղորդում և ահազանգ, որոնք վերաբերում են քվեարկության գործընթացին:
Դրանցից 6-ը ԶԼՄ հրապարակումներն են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումները, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռք բերված օպերատիվ տվյալներ:
«Ստացված հաղորդումներից և ահազանգերից 2-ը վերաբերում է Մասիս խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 2-ը՝ Արտաշատ և Մասիս խոշորացված համայքններում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը Արարատ խոշորացված համայնքում լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն»,– հայտնում են դատախազությունից։
Село Цовагюх, Гегаркуникская область - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Ծովագյուղում և Սեմյոնովկայում չեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին. դեմ են խոշորացմանը
Դեպքերից 2-ն առնչվում է Մասիս խոշորացված համայնքում տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն, իսկ 5-ը եղել է այլ բնույթի: Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 8 հաղորդման առնչությամբ ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ գործողություններ: Հաղորդումներից մյուս 4-ի կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ հետաքննության կամ նախաքննության մարմիններում նախաձեռնվել է նյութերի նախապատրաստման գործընթաց, որն ընթացքի մեջ է:
Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։
Լրահոս
0