Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին
15:02 06.12.2021 (Թարմացված է: 15:03 06.12.2021)
© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին
© Photo : official site of the President of RA
Բաժանորդագրվել
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարն իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները ներկայացրել է ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպման շրջանակում ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան
© Photo : official site of the President of RA
Զրուցակիցները մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների մասին, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:
© Photo : official site of the President of RAԱրամ Սարգսյան
Արամ Սարգսյան
© Photo : official site of the President of RA
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանն ավելի վաղ ընդունել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` սա շարք է լինելու. նախագահը հանդիպումներ է ունենալու քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, բայց դրանցից ոմանք չեն լուսաբանվի։