https://arm.sputniknews.ru/20211206/agn-um-kajacel-en-haj-finnakan-qaghaqakan-khvorhrdakcutjunner-andradardz-e-eghel-lgh-khndrin-36111450.html
ԱԳՆ-ում կայացել են հայ-ֆիննական քաղաքական խորհրդակցություններ. անդրադարձ է եղել ԼՂ խնդրին
ԱԳՆ-ում կայացել են հայ-ֆիննական քաղաքական խորհրդակցություններ. անդրադարձ է եղել ԼՂ խնդրին
Sputnik Արմենիա
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին: 06.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-06T20:01+0400
2021-12-06T20:01+0400
2021-12-06T20:10+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արցախ
եահկ մինսկի խումբ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
ֆինլանդիա
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36111179_52:0:1049:561_1920x0_80_0_0_b69f71837e337ba3704ff5a1aafddab3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան:Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման ու պարբերաբար բարձրաստիճան այցեր կազմակերպելու կարևորությունը:Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձել են նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակել ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ։Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին։Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են արելՖիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։Այդ համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին:Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությանն ընդունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Կողմերն անդրադարձլ են բազմակողմ հարթակներում հայ-ֆիննական արդյունավետ համագործակցությունը։Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
https://arm.sputniknews.ru/20211204/eahk-minski-khumby-cavum-e-vor-mirzvojann-u-bajramvovy-chen-handipel-36049781.html
https://arm.sputniknews.ru/20211203/ararat-mirzvojany-handipel-e-eahk-glkhavvor-qartughari-het-36019283.html
լեռնային ղարաբաղ
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36111179_176:0:924:561_1920x0_80_0_0_c1538eccc379153431e9954893836ebe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արցախ, եահկ մինսկի խումբ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, ֆինլանդիա, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արցախ, եահկ մինսկի խումբ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, ֆինլանդիա, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
ԱԳՆ-ում կայացել են հայ-ֆիննական քաղաքական խորհրդակցություններ. անդրադարձ է եղել ԼՂ խնդրին
20:01 06.12.2021 (Թարմացված է: 20:10 06.12.2021) Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Տեղեկությունը հայտնում է
գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման ու պարբերաբար բարձրաստիճան այցեր կազմակերպելու կարևորությունը:
Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձել են նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակել ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ։
Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին։
Ֆիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։
Այդ համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին:
Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությանն ընդունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Կողմերն անդրադարձլ են բազմակողմ հարթակներում հայ-ֆիննական արդյունավետ համագործակցությունը։
Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։