00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են. պայքարում են 489 թեկնածուներ

© Sputnik / Aram GareginyanԱշոցք
Աշոցք - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Բաժանորդագրվել
Ամենաշատ ընտրողներն ու ավագանու թեկնածուները Արթիկում են, համապատասխանաբար՝ 36894 ու 218 մարդ:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզում այսօր ընթացող ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքների խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք՝ Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ և Անի։ Սրանով պայմանավորված՝ որոշ համայքներում բավական թեժ պայքար է սպասվում:
Ընտրություններից հետո Արթիկի տարածաշրջանի 23 գյուղական բնակավայրեր կմիավորվեն Արթիկին: Այստեղ իշխանություն ձևավորելու համար պայքարող «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը գլխավորում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, որը 2012-16թթ.-ին եղել է Արթիկի քաղաքապետը:
Ինչպե՞ս են անցել ՏԻՄ ընտրությունները. Արմեն Սմբատյանի գնահատականը
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է «Վոլյում գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Աստոյանը, «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորում է Արթիկի քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը: «Հայ հեղափոխական դաշնակցությունը» ևս մասնակցում է Արթիկի ընտրություններին, ցուցակը գլխավորում է Հակոբ Մաթիլյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Պեմզաշենի գյուղապետ Անանիկ Ոսկանյանը: «Միասնական Արթիկ» դաշինքը գլխավորում է Արթիկի քաղաքապետ, անկուսակցական Մխիթար Վարագյանը:
Ընտրողների թիվը Արթիկում ամենամեծն է՝ 36894 մարդ: Ավագանու 27 տեղի համար հայտ ներկայացրած թեկնածուների թիվն ևս մեծ է՝ 218:
Ախուրյանում ընտրական խնդիրներն արդեն քաղաքական ուժերի գրանցման ընթացքում արձանագրվեցին. ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ էին ներկայացրել երեք դաշինք և մեկ կուսակցություն, սակայն «Իկիլիկյան» դաշինքը փաստաթղթային որոշ թերությունների և դատական գործընթացների պատճառով դուրս մնաց պայքարից: Դաշինքի ցուցակը ղեկավարող Վարդան Իկիլիկյանը հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական վենդետա է իրականացնում իշխող կուսակցությունը:
Վարդան իկլիկյանը` ձախից - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Ինչո՞ւ է ՔՊ-ն պահանջում Ախուրյանի ընտրություններում պայքարից հանել «Իկիլիկյան դաշինքին»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն Ախուրյանում գլխավորում է Առափի համայնքի ղեկավար, ՕԵԿ կուսակցության անդամ Ալբերտ Այվազյանը, «Հաղթանակ» դաշինքը ղեկավարում է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը: «Ախուրյան» դաշինքով էլ հանդես է գալիս Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը:
Ի դեպ, Ախուրյան և Մարմաշեն համայնքները նախկինում արդեն իսկ խոշորացվել էին: Այս խոշորացումից հետո Ախուրյանը կմիավորի 35 բնակավայր: Ընտրողների թիվն այստեղ 31807 է:
Ամասիա վարչատարածքը կունենա 25 բնակավայր: Համայնքում ընտրապայքարի մեջ են ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է Ամասիայի համայնքապետի ղեկավարի օգնական Արթուր Մկրտումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը):
ՔՊ–ական պատգամավորը գիտի, թե ՍԴ–ն ինչ որոշում կկայացնի համայնքների խոշորացման հարցով
Ընտրապայքարին մասնակցում է նաև Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը՝ «Ամասիա-Արփի» դաշինքով:
Աշոցքի նախկին տարածաշրջանը 2016թ.-ի խոշորացման ծրագրով բաժանվել էր երկու փնջի՝ Սարապատ (15 բնակավայր) և Աշոցք (11 բնակավայր): Այս անգամ ՏԻՄ ընտրություններով այս երկու բնակավայրերը ևս միավորվում են:
Աշոցք խոշորացվող համայնքում պայքարում է երկու կուսակցություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնում է Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժ Վարուժան Հարությունյանը:
Մեղրի - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բագրատ Զաքարյանն ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզի 4 խոշորացվող բնակավայրի ավագանու 84 տեղի համար հայտ է ներկայացրել 489 թեկնածու:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Լրահոս
0