https://arm.sputniknews.ru/20211205/hajazgi-marziky-15-vajrkjanum-tapalec-mrcakcin-nvatshelvov-ashkharhi-gvotin-36061734.html
Հայազգի մարզիկը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտին
Հայազգի մարզիկը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտին
Sputnik Արմենիա
Մարզիկի պարգևատրման ժամանակ հնչում էր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։ 05.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-05T13:12+0400
2021-12-05T13:12+0400
2021-12-05T13:25+0400
հայ
ամն
չեմպիոն
կարատե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/15/35583627_105:0:2971:1612_1920x0_80_0_0_7433b3382ade3d444e0b5b066a08150c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 4-ին Նյու Յորքում կայացած մրցման ժամանակ ամերիկաբնակ մեր hայրենակից, «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդգար Սողոմոնյանը նվաճել է MMA վարկածով կարատեի աշխարհի չեմպիոնի գոտին։ Մարզիկը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել իր մարտից և մրցանակաբաշխության արարողությունից։ Նշենք, որ ECF գերծանր քաշային կարգում Էդգար Սողոմոնյանը մրցել է Մեթյու Ֆոլքների հետ։ Մարտը 15 վայրկյան է տևել` մեր մարզիկը գետնին է տապալել մրցակցին և 15 վայրկյան անց հաղթել նրան։ Մարզիկի պարգևատրման ժամանակ հնչում էր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։ Էդգարը հարթակ է բարձրացել իր ընկերոջ` Արմեն Ավետիսյանի լուսանկարով շապիկով` իր հաղթանակը նվիրելով երիտասարդ հասակում կյանքից հեռացած ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն Արմեն Ավետիսյանին։ Հայաստանը ներկայացնող 10 կարատեիստներից 8-ը մրցանակակիր են դարձելՀիշեցնենք, որ ամռանն իր հերթական հաղթանակը գրանցելով՝ Էդգար Սողոմոնյանն այն նվիրել էր 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների հիշատակին և հայկական բանակի բոլոր զինվորներին, այդ թվում իր երկու որդիներին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/15/35583627_74:0:2805:2048_1920x0_80_0_0_e2ae985bdcb54b6da839472b0ffc41c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ, ամն, չեմպիոն, կարատե
հայ, ամն, չեմպիոն, կարատե
Հայազգի մարզիկը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտին
13:12 05.12.2021 (Թարմացված է: 13:25 05.12.2021) Մարզիկի պարգևատրման ժամանակ հնչում էր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 4-ին Նյու Յորքում կայացած մրցման ժամանակ ամերիկաբնակ մեր hայրենակից, «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդգար Սողոմոնյանը նվաճել է MMA վարկածով կարատեի աշխարհի չեմպիոնի գոտին։
Մարզիկը
ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել իր մարտից և մրցանակաբաշխության արարողությունից։
Նշենք, որ ECF գերծանր քաշային կարգում Էդգար Սողոմոնյանը մրցել է Մեթյու Ֆոլքների հետ։ Մարտը 15 վայրկյան է տևել` մեր մարզիկը գետնին է տապալել մրցակցին և 15 վայրկյան անց հաղթել նրան։ Մարզիկի պարգևատրման ժամանակ հնչում էր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։
Էդգարը հարթակ է բարձրացել իր ընկերոջ` Արմեն Ավետիսյանի լուսանկարով շապիկով` իր հաղթանակը նվիրելով երիտասարդ հասակում կյանքից հեռացած ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն Արմեն Ավետիսյանին։
Հիշեցնենք, որ ամռանն իր հերթական հաղթանակը գրանցելով՝ Էդգար Սողոմոնյանն այն նվիրել էր 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների հիշատակին և հայկական բանակի բոլոր զինվորներին, այդ թվում իր երկու որդիներին։