https://arm.sputniknews.ru/20211204/rusastani-bratsk-qaghaqum-hajkakan-khachqar-e-teghadrvel-ev-otsvel-36054381.html
Ռուսաստանի Բրատսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել
Ռուսաստանի Բրատսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել
Sputnik Արմենիա
Խաչը վարդագույն տուֆից է, բարձրությունը` ավելի քան 3,5 մ, հուշարձանը պատրաստվել է Գյումրի քաղաքում։ 04.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-04T22:14+0400
2021-12-04T22:14+0400
2021-12-04T22:28+0400
ռուսաստան
խաչքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/04/36047031_0:84:1600:984_1920x0_80_0_0_fe6a31af9c688ed618f762ed957efc8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում ու օծում։ Խաչքարը տեղադրվել է Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու մոտ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել դեսպանատան խորհրդական Էդվարդ Ջամբազյանը, Բրատսկի քաղաքապետ Սերգեյ Սերեբրեննիկովը, քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներ։Խաչքարը քաղաքում կանգնեցվել է Բրատսկի հայ համայնքի ներկայացուցիչ, ձեռներեց, բարերար Արմեն Դավթյանի նախաձեռնությամբ։ Խաչը վարդագույն տուֆից է, բարձրությունը` ավելի քան 3,5 մ, հուշարձանը պատրաստվել է Գյումրի քաղաքում։Հայկական պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել քաղաքապետ Սերգեյ Սերեբրեննիկովի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը նշել է Բրատսկում հայկական խաչքար տեղադրելու կարևորությունը և շնորհակալություն հայտնել քաղաքի ղեկավարությանը հուշարձանի տեղադրման գործում ցուցաբերած աջակցության համար։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա հնարավոր համագործակցությունը, մասնավորապես, տնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Հանդիպման շրջանակում Բրատսկի վարչակազմը քաղաքի հայ համայնքի ղեկավար Ռոբերտ Մխիթարյանին և բարերար Արմեն Դավթյանին շնորհակալագրեր է հանձնել։Վանաձորում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված խաչքար է օծվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/04/36047031_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d9ac18dd80ce63dd2b027967601180d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, խաչքար
Ռուսաստանի Բրատսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել
22:14 04.12.2021 (Թարմացված է: 22:28 04.12.2021) Խաչը վարդագույն տուֆից է, բարձրությունը` ավելի քան 3,5 մ, հուշարձանը պատրաստվել է Գյումրի քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում ու օծում։ Խաչքարը տեղադրվել է Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու մոտ։ Տեղեկությունը հայտնում է
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել դեսպանատան խորհրդական Էդվարդ Ջամբազյանը, Բրատսկի քաղաքապետ Սերգեյ Սերեբրեննիկովը, քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներ։
Խաչքարը քաղաքում կանգնեցվել է Բրատսկի հայ համայնքի ներկայացուցիչ, ձեռներեց, բարերար Արմեն Դավթյանի նախաձեռնությամբ։ Խաչը վարդագույն տուֆից է, բարձրությունը` ավելի քան 3,5 մ, հուշարձանը պատրաստվել է Գյումրի քաղաքում։
Հայկական պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել քաղաքապետ Սերգեյ Սերեբրեննիկովի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը նշել է Բրատսկում հայկական խաչքար տեղադրելու կարևորությունը և շնորհակալություն հայտնել քաղաքի ղեկավարությանը հուշարձանի տեղադրման գործում ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա հնարավոր համագործակցությունը, մասնավորապես, տնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Հանդիպման շրջանակում Բրատսկի վարչակազմը քաղաքի հայ համայնքի ղեկավար Ռոբերտ Մխիթարյանին և բարերար Արմեն Դավթյանին շնորհակալագրեր է հանձնել։