https://arm.sputniknews.ru/20211203/rekvordajin-tiv-hetpaterazmjan-arcakhum-nvojember-amsin-tsnvel-e178-erekha-35992187.html
Ռեկորդային թիվ` հետպատերազմյան Արցախում. նոյեմբերին ծնվել է 178 երեխա
Ռեկորդային թիվ` հետպատերազմյան Արցախում. նոյեմբերին ծնվել է 178 երեխա
Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը հաջողությունների իրական գրավական է համարում ժողովրդագրական աճը։ 03.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-03T10:46+0400
2021-12-03T10:46+0400
2021-12-03T11:13+0400
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/05/24774395_0:83:1600:983_1920x0_80_0_0_532e8095ef4a757cfd19dfa0b8878b39.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունում նոյեմբերի ընթացքում ծնվել է 178 երեխա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։Նա վստահեցրել է, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20211119/arcakhum-artamarmnajin-beghmnavvorman-tsragrvov-tsnvel-e-arajin-erekhan-35540099.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/05/24774395_90:0:1510:1065_1920x0_80_0_0_1d4b4cbd27a01bd1dca9ea24dfcea11c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ
Ռեկորդային թիվ` հետպատերազմյան Արցախում. նոյեմբերին ծնվել է 178 երեխա
10:46 03.12.2021 (Թարմացված է: 11:13 03.12.2021) Արայիկ Հարությունյանը հաջողությունների իրական գրավական է համարում ժողովրդագրական աճը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունում նոյեմբերի ընթացքում ծնվել է 178 երեխա։ Այս մասին
Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։ Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է»,– նշել Հարությունյանը և ընդգծել, որ հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման փուլում սա հերթակա կարևոր իրադարձությունն է։
Նա վստահեցրել է, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: