00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ն ճամփաբաժնի վրա. պատրա՞ստ են Բալթյան երկրները տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները

© Sputnik / Владимир Пирогов / Անցնել մեդիապահոցԱմերիկյան զինծառայողներ
Ամերիկյան զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Ամերիկյան զինծառայողներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Լատվիայի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովն ընդգծել է «Բալթիկ ճակատի» առանձնահատուկ նշանակությունը Ռուսաստանի դեմ անիմաստ պայքարում, Եվրոպային խոստացել է անվտանգության համակարգի հետագա հետընթաց և դրեյֆ դեպի ջերմամիջուկային հակամարտության:
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Ռիգայում կայացած գագաթնաժողովի նախօրեին, ընթացքում և ավարտից հետո ամենավառ հայտարարություններն արել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․
հնարավոր է միջուկային զենքի տեղակայում Արևելյան Եվրոպայում
ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինայի պատճառով ՌԴ-ի դեմ չեն պատերազմի
Ռուսաստանը չի կարող ազդեցության ոլորտ ունենալ․ անընդունելի է անգամ միտքն այն մասին, որ Ռուսաստանը կարող է իր ազդեցության ոլորտն ունենալ։
Բարձրագոչ խոսքերից բացի, լատվիական Ադաժի ռազմափորձարանում թնդում էր հրետանային համազարկը, լսվում էր հարվածային ավիացիայի տուրբինները հռնդյունը, վազվզում էին ավելի քան 1500 զինծառայողներ Ալբանիայից, Չեխիայից, Իտալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Չեռնոգորիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Սլովենիայից ու Իսպանիայից՝ ՆԱՏՕ-ի Winter Shield 2021 զորավարժությունների շրջանակում (նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 4-ը)։
ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է կուտակում Ռուսաստանի սահմանների մոտ. Լավրով
Մերձբալթիկայում ալյանսի աղմկոտ թատերականացված բեմադրության պսակը Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի ուղևորությունն էր տանկով՝ Սանկտ-Պետերբուրգից մոտ 200 կմ հեռավորության վրա։
Դժվար է նմանատիպ «զրահամեքենայով ցուցադրություն» պատկերացնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կատարմամբ՝ Գրոդնոյում կամ Շոտլանդիայում ինչ-որ տեղ, սակայն մենք սովոր ենք «գործընկերների» զինախաղերին։
ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի համատեղ զորավարժությունների մասնակից, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
«Քաոս ստեղծել թիկունքում»․ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի վերաբերյալ նոր ծրագրեր ունի
Եզրափակիչ ակորդը դարձավ Մոսկվայի նկատմամբ ֆինանսատնտեսական միջոցներ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքը՝ «ի պատասխան Ռուսաստանի թշնամական քայլերի» (մեջբերումը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի ելույթից է) Դոնբասում, որտեղ այս պահին ինչ-որ պատճառով կենտրոնացված է ուկրաինական բանակի կեսը՝ 125 հազար մարդ։
Իհարկե, Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի կիրառումը կախված է միայն Կիևի ռեժիմի ինքնասպանական որոշումներից։ Ավելի վաղ Արտաքին հետախուզության ծառայությունը բացարձակ սուտ էր անվանել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունները Ռուսաստանի տարածքում զորքերի կենտրոնացման մասին՝ Ուկրաինա ներխուժելու նպատակով։ Սակայն վերադառնանք բալթիական երկրներին։

Ջերմամիջուկային Drang nach Osten-ը

Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առանց Վաշինգտոնից թույլտվության ավելորդ խոսք չի ասի, և ամերիկյան միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին նրա մենախոսությունն արտոնված է։ Ավելի վաղ Ստոլտենբերգը բառացիորեն հայտարարել էր հետևյալը. «Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը Պենտագոնից հավանություն է ստացել օգտագործել այդ երկրի տարածքում պահվող ամերիկյան միջուկային զենքը, եթե դրա անհրաժեշտությունը ծագի»:
Միանգամայն անպատասխանատու մոտեցում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման համակարգին, որը Եվրոպային հիբրիդային միջուկային զենքի ծնունդ է խոստանում (որը մարտական իրավիճակում կիրառվում է անհայտ մեկի կողմից):
Մերկելը հանդես է եկել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսության օգտին
ԱՄՆ-ն արտադրել է մոտ 480 արդիականացված B61-12 ջերմամիջուկային ավիառումբ, որոնցից մինչև 150 միավորը գտնվում է Եվրոպայի զինանոցներում: Պենտագոնը մտադիր չէ այդ ռումբերը պատմական հայրենիք տեղափոխել։ Ընդհակառակը, արդյունավետ «զսպման» համար ջերմամիջուկային զինանոցը պետք է հնարավորինս մոտ լինի Ռուսաստանի սահմաններին։ Եթե ոչ Վրաստանում և Ուկրաինայում, ապա Լեհաստանում և Բալթյան երկրներում, որտեղ առկա են F-35Ա կրիչների ընդունման ավիաբազաներ և ստորգետնյա պահեստարաններ B61-12-ի համար։
Ամերիկյան «անտեսանելիները» լավ նկատելի են ռուսական Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ների համար, սակայն հավաքական Արևմուտքւ հերթական անգամ մտադիր է «գրավել Մոսկվան» եթե ոչ որակով, ապա քանակով։ Ծայրահեղ վտանգավոր խաղ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների համար։
Президент РФ В. Путин принял участие в пленарном заседании форума Российская энергетическая неделя - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Պուտինը խոսել է ՆԱՏՕ-ի, Արևմուտքի և Արցախի հետ կապված «կարմիր գծերի» մասին
Լուրջ ռազմաքաղաքական մարտահրավերների դեպքում (ինչպես դա եղավ 2008 թ․-ի օգոստոսին Հարավային Կովկասում կամ 2014 թվականի գարնանը Ուկրաինայում) Ռուսաստանի արձագանքը «գործընկերների» համար կանխատեսելիորեն կոշտ է լինում։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Մոսկվան պնդելու է, որ մշակվեն պայմանավորվածություններ, որոնք կբացառեին ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արևելք՝ անմիջապես ՌԴ սահմանների մոտ Ռուսաստանին սպառնացող սպառազինությունների համակարգերի տեղակայմամբ։
Ստոլտենբերգի պնդումը, թե Ռուսաստանն ազդեցության ոլորտներ չունի, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ է։ Բավական է նայել ՌԴ քարտեզին և հիշել գոնե վերջին երկու դարերի պատմությունը, հասկանալու համար, թե որքան անհեթեթ են նման հայտարարությունները։ Աշխարհում ցանկացած ինքնիշխան երկրի ազդեցություն օբյեկտիվորեն գոյություն ունի և կախված չէ Վաշինգտոնի կամ Բրյուսելի կարծիքից։
Մյուս կողմից, դեկտեմբերի 1-ին Ռիգայում դաշինքի երկրների արտգործնախարարները շատ դրական են գնահատել Աֆղանստանի տարածքում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ի մասնակցության երկու տասնամյակը, թեև դա բոլորովին չի համապատասխանում խայտառակ փախուստի իրականությանը:

Արևմուտքի և Արևելքի հանդիպման վայրը

ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունների անվերջ շարքը և Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում օտարերկրյա ռազմակայանների կառուցումը, ՌԴ-ի հանդեպ թշնամաբար տրամադրված Ուկրաինայի և Վրաստանի ակտիվ սպառազինումն ու «յուրացումը», գոյություն չունեցող ռուսական սպառնալիքի մասին Վաշինգտոնի և Բրյուսելի ապաշնորհ հայտարարությունները Մոսկվային ստիպում են ավելացնել մարտական ներուժը մինչև այն մակարդակը, որը երաշխավորում է հակառակորդի արագ և ամբողջական ոչնչացումը՝ տեղակայման գոյություն ունեցող իրականության մեջ (տարբեր մայրցամաքներում):
Ռուսաստանում սկսվում է արդիականացված Տու-160Մ ռազմավարական հրթիռակիրների սերիական արտադրությունը: Արևելյան Եվրոպայում սպառնալիքներին ՌԴ-ի անհամաչափ պատասխանը կարող է դառնալ, օրինակ, Կուբայի, Իրանի, Սիրիայի, ԿԺԴՀ-ի և այլ երկրների հետ փոխգործակցությամբ մինչև 5500 կմ հեռահարությամբ Х-101 և միջուկային ռազմավարական թևավոր հրթիռների տեղակայումը, որոնք СНВ-3 պայմանագրի (ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիր) ազդեցության տակ չեն ընկնում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նոյեմբերի 30-ին հայտարարեց, որ կարող է ռուսական միջուկային զենք տեղակայել.Բելառուսի Հանրապետության տարածքում ենթակառուցվածքներ առկա են։
Արևմտյան ռազամական օկրուգի բոլոր հրթիռային բրիգադներն ավելի վաղ վերազինվել էին «Իսկանդեր-Մ» ՕՄՀՀ-ներով, որոնք թույլ են տալիս երաշխավորված կերպով խոցել Արևելյան Եվրոպայում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ։ Հեռահար С-400 ԶՀՀ-ներն ու ծանր Су-30СМ, Су-35 կործանիչները հուսալիորեն պաշտպանում են Բելառուսի և Ռուսաստանի օդային սահմանները։ Բալթիկ ծովում քանակական և որակական առավելություն ունի ռուսական ռազմածովային նավատորմը։
Կործանիչ - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Կրակի հետ են խաղում. ՌԴ ԱԳՆ-ն` Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողությունների մասին
Մարտական գործողությունների դեպքում Ռուսաստանի բարձրտեխնոլոգիական հրթիռային զենքն անօգուտ կդարձնի Պենտագոնի և ՆԱՏՕ-ի այլ երկրների տիեզերական արբանյակները, զորքերի ցամաքային խմբավորումներն ու ավիակիր հարվածային խմբերը: ՌԴ Զինված ուժերում մի քանի միավորումներ են ստեղծվել, որոնք կարող են լայնածավալ ցանցակենտրոն գործողություններ իրականացնել։
Դեկտեմբերի 1-ին սկսված ուսուցման ձմեռային շրջանում (վեց ամիս) Արևմտյան ռազմական օկրուգի Կրասնոզնամեննայա գվարդիական համազորային բանակի զինծառայողները պետք է մասնակցեն 20 խոշոր վարժանքների: Միաժամանակ Արևմտյան ռազմական օկրուգի գվարդիական տանկային բանակը կանցկացնի մարտական պատրաստության 1500 միջոցառում, այդ թվում՝ 150 վարժանք:
Ձմռան առաջին իսկ օրը Բալթյան նավատորմի բանակային կորպուսի մոտոհրաձգային և տանկային գնդերի ավելի քան 1000 զինծառայողներ երթեր են կատարել Կալինինգրադի մարզի ռազմափորձարաններ, որտեղ սկսվում են պլանային վարժանքները:
Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Աֆղանստանի թեման․ ՆԱՏՕ-ի խիղճն արթնացե՞լ է
Մարտական պատրաստության համակարգը մշտապես բարդացվում և կատարելագործվում է։ Այսպես, ավելի վաղ «Արևմուտք-2021» զորավարժությունների ընթացքում օդատիեզերական ուժերի կողմից մշակվել են եզակի մարտավարական լուծումներ՝ զրահատեխնիկայով գիշերային դեսանտավորում, որին մասնակցել են Ил-76МД 15 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, որոնցում գտնվել են 30-ից ավելի БМД-4М-եր (դեսանտային մարտական մեքենաներ), դրանց անձնակազմերն ու դեսանտը: ՆԱՏՕ-ի զորքերը դեսանտավորման նման մեթոդների մասին միայն երազել կարող են։ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում, և հավանական ագրեսորներին բացահայտ ցույց է տալիս խաղաղություն պարտադրելու իր հնարավորությունները։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին բաժանորդագրվեք հետևյալ հղումով՝ https://t.me/AKhrolenko
Լրահոս
0