https://arm.sputniknews.ru/20211203/hvobbiic-biznes-lragrvoghic-hrushakagvorts-gjumreci-ernaji-hajvoghutjan-banadzevy-35770663.html
Հոբբիից՝ բիզնես, լրագրողից՝ հրուշակագործ. գյումրեցի Էռնայի հաջողության բանաձևը
Հոբբիից՝ բիզնես, լրագրողից՝ հրուշակագործ. գյումրեցի Էռնայի հաջողության բանաձևը
Sputnik Արմենիա
Շատերը գյումրեցի հրուշակագործի մասին սկսեցին խոսել «Кондитер» հեռուստաշոուի հաղթանակից հետո միայն, սակայն Էռնա Մուրադյանի տորթերն ու թխվածքները մինչ այդ էլ... 03.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-03T08:28+0400
2021-12-03T08:28+0400
2021-12-03T08:28+0400
գյումրի
մոսկվա
մրցույթ
տորթ
հրուշակագործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35771209_179:289:1600:1088_1920x0_80_0_0_c9485635754714888bc25338cea9e439.jpg
Էռնան, հաղթող ճանաչվելով ռուսական «Пятница» հեռուստաալիքով հեռարձակվող «Кондитер» հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանում, անցել է սուպեր եզրափակիչ։ Առաջին փուլում Էռնան փորձագետներին հիացրեց հայ չեմպիոններին նվիրված իր տորթով՝ անցնելով եզրափակիչ փուլ. թեման նվիրված էր օլիմպիական խաղերին, ու հրուշակագործների խնդիրը կարճ ժամանակում այնպիսի տորթ պատրաստելն էր, որի վրա կլիներ օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնիի պատկերը։Գյումրեցի երիտասարդ հրուշակագործը հանդիսատեսին հիացրեց նաև Հայաստանն ու Գյումրին գեղեցիկ ներկայացնելով: Ի դեպ, սա այն եզակի դեպքերից է, երբ հաղորդման մասնակիցը ՌԴ քաղաքացի չէ, Ռուսաստանում երբևէ չի բնակվել:Ունենալով հայկական կրթություն՝ Էռնան փայլուն ռուսերենով ներկայացրեց գյումրեցի օլիմպիական չեմպիոնների հավաքական կերպարը:Մինչ հաղորդմանը հրավիրելը սոցիալական ցանցերում հաղորդման հեղինակները ծանոթացել էին Էռնայի աշխատանքներին։ Հաղորդմանը մասնակցելու գաղափարը Մոսկվայում բնակվող նրա ազգականներինն էր, իսկ քաջալերում ու «հրահրում» էին ընտանիքի բոլոր անդամները:Թեև մասնագիտությամբ լրագրող է, բայց երբեք իր մասնագիտությամբ չի աշխատել, քանի որ մասնագիտության ընտրությունը պատահական է ստացվել։ Հոգով նկարչուհի է՝ չունի նկարչական կրթություն, բայց դեռ փոքր հասակից նկարելու սերն էլ համեղ թխվածքները վերածում է իսկական էստեթիկ հաճույքի. թխվածքի մատուցման ամեն մի մանրուք հաշվարկված է:«Միշտ սիրել եմ պատրաստել՝ սկզբում մեր ընտանիքի, մեր հյուրերի համար: Տանը նոր ու հետաքրքիր բան պատրաստելը իմ համար հոբբի էր, հետո ինչ-որ պահի հասկացա, որ ուզում եմ հենց դրանով էլ զբաղվել։ Այդպես ստեղծվեց Little Sweets ապրանքանիշը»,-Sputnik Արմենիային պատմում է Էռնան։«Ամեն ինչ շատ սիրով եմ պատրաստում, իսկ եթե հաճույքով ու սիրով ես զբաղվում գործով՝ հաջողության կհասնես: Ամեն ինչ պետք է իդեալական լինի»,-ասում է Էռնան՝ առաջնային համարելով հումքն ու որակը՝ ամենաթարմն ու ամենաբարձրակարգը:«Հենց դա է պատճառը որ մեր թխվածքներից մեկ անգամ օգտվողը մշտական այցելու է դառնում»,-ասում է նա:Նշում է՝ չէր սպասում, որ իր թխվածքներն այդքան շուտ կսիրվեն ու հայտնի կդառնան ոչ միայն Գյումրիում, այլ նաև Երևանում: Ի դեպ, պատվերներ ունենում է նաև ՌԴ–ից:Շատ է սիրում, երբ պատվիրատուն երևակայությունը թողնում է հրուշակագործին:«Շատ հաճախորդներ ունեմ՝ ծանոթ լինելով մեր աշխատանքին, վստահում են իմ երևակայությունն ու դիզայնը թողնում են ինձ»: Քմահաճ ու բարդ հաճախորդներ կան, բայց միակ բարդությունը Էռնայի համար ժամանակի պակասն է՝ պատվերները շատ են:Իր ստեղծած տորթերից Էռնան առանձնացնում է հենց այն, որը «Кондитер»-ին մասնակցելու համար էր պատրաստել: «Տարբերվող ու հիշվող էր: Հետաքրքիրն այն է, որ նմանատիպ տորթ իմ մոտ պատվիրել էր հարսնացուն իր մարզիկ ընկերոջ համար»,-ասում է Էռնան։Թեև մրցույթը շատ լուրջ ու դժվար էր (ի տարբերություն Էռնայի, շատ մասնակիցներ 20-30 տարվա աշխատանքային փորձ ունեին), Էռնայի հաջողության մեջ հարազատները վստահ էին:Հայ մասնակցի համար անչափ կարևոր էր ոչ միայն փորձագետների, այլև հաղորդման հեղինակ Ռենատ Ագզամովի կարծիքն ու նրա նվիրած գոգնոցը:Առջևում «Кондитер» հեռուստաշոուի սուպեր եզրափակիչն է. հաղթողը կարժանանա «Ռուսաստանի լավագույն հրուշակագործ» կոչմանը և կստանա 1 միլիոն ռուբլի դրամական պարգև:Էռնայի ու հարազատների համար կարևորը կոչումն է:
գյումրի
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35771209_213:214:1528:1200_1920x0_80_0_0_63378407c96e71ce2f38ad4af2f2e9df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
գյումրի, մոսկվա, մրցույթ, տորթ, հրուշակագործ
գյումրի, մոսկվա, մրցույթ, տորթ, հրուշակագործ
Հոբբիից՝ բիզնես, լրագրողից՝ հրուշակագործ. գյումրեցի Էռնայի հաջողության բանաձևը
Շատերը գյումրեցի հրուշակագործի մասին սկսեցին խոսել «Кондитер» հեռուստաշոուի հաղթանակից հետո միայն, սակայն Էռնա Մուրադյանի տորթերն ու թխվածքները մինչ այդ էլ հայտնի էին Գյումրիում ու Երևանում՝ թեկուզ մեկ անգամ համտեսողներին դարձնելով Little Sweets-ի մշտական հաճախորդ:
Էռնան, հաղթող ճանաչվելով ռուսական «Пятница» հեռուստաալիքով հեռարձակվող «Кондитер» հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանում, անցել է սուպեր եզրափակիչ։ Առաջին փուլում Էռնան փորձագետներին հիացրեց հայ չեմպիոններին նվիրված իր տորթով՝ անցնելով եզրափակիչ փուլ. թեման նվիրված էր օլիմպիական խաղերին, ու հրուշակագործների խնդիրը կարճ ժամանակում այնպիսի տորթ պատրաստելն էր, որի վրա կլիներ օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնիի պատկերը։
Գյումրեցի երիտասարդ հրուշակագործը հանդիսատեսին հիացրեց նաև Հայաստանն ու Գյումրին գեղեցիկ ներկայացնելով: Ի դեպ, սա այն եզակի դեպքերից է, երբ հաղորդման մասնակիցը ՌԴ քաղաքացի չէ, Ռուսաստանում երբևէ չի բնակվել:
Ունենալով հայկական կրթություն՝ Էռնան փայլուն ռուսերենով ներկայացրեց գյումրեցի օլիմպիական չեմպիոնների հավաքական կերպարը:
Մինչ հաղորդմանը հրավիրելը սոցիալական ցանցերում հաղորդման հեղինակները ծանոթացել էին Էռնայի աշխատանքներին։ Հաղորդմանը մասնակցելու գաղափարը Մոսկվայում բնակվող նրա ազգականներինն էր, իսկ քաջալերում ու «հրահրում» էին ընտանիքի բոլոր անդամները:
Թեև մասնագիտությամբ լրագրող է, բայց երբեք իր մասնագիտությամբ չի աշխատել, քանի որ մասնագիտության ընտրությունը պատահական է ստացվել։ Հոգով նկարչուհի է՝ չունի նկարչական կրթություն, բայց դեռ փոքր հասակից նկարելու սերն էլ համեղ թխվածքները վերածում է իսկական էստեթիկ հաճույքի. թխվածքի մատուցման ամեն մի մանրուք հաշվարկված է:
«Միշտ սիրել եմ պատրաստել՝ սկզբում մեր ընտանիքի, մեր հյուրերի համար: Տանը նոր ու հետաքրքիր բան պատրաստելը իմ համար հոբբի էր, հետո ինչ-որ պահի հասկացա, որ ուզում եմ հենց դրանով էլ զբաղվել։ Այդպես ստեղծվեց Little Sweets ապրանքանիշը»,-Sputnik Արմենիային պատմում է Էռնան։
«Ամեն ինչ շատ սիրով եմ պատրաստում, իսկ եթե հաճույքով ու սիրով ես զբաղվում գործով՝ հաջողության կհասնես: Ամեն ինչ պետք է իդեալական լինի»,-ասում է Էռնան՝ առաջնային համարելով հումքն ու որակը՝ ամենաթարմն ու ամենաբարձրակարգը:
«Հենց դա է պատճառը որ մեր թխվածքներից մեկ անգամ օգտվողը մշտական այցելու է դառնում»,-ասում է նա:
Նշում է՝ չէր սպասում, որ իր թխվածքներն այդքան շուտ կսիրվեն ու հայտնի կդառնան ոչ միայն Գյումրիում, այլ նաև Երևանում: Ի դեպ, պատվերներ ունենում է նաև ՌԴ–ից:
Շատ է սիրում, երբ պատվիրատուն երևակայությունը թողնում է հրուշակագործին:
«Շատ հաճախորդներ ունեմ՝ ծանոթ լինելով մեր աշխատանքին, վստահում են իմ երևակայությունն ու դիզայնը թողնում են ինձ»: Քմահաճ ու բարդ հաճախորդներ կան, բայց միակ բարդությունը Էռնայի համար ժամանակի պակասն է՝ պատվերները շատ են:
Իր ստեղծած տորթերից Էռնան առանձնացնում է հենց այն, որը «Кондитер»-ին մասնակցելու համար էր պատրաստել: «Տարբերվող ու հիշվող էր: Հետաքրքիրն այն է, որ նմանատիպ տորթ իմ մոտ պատվիրել էր հարսնացուն իր մարզիկ ընկերոջ համար»,-ասում է Էռնան։
Թեև մրցույթը շատ լուրջ ու դժվար էր (ի տարբերություն Էռնայի, շատ մասնակիցներ 20-30 տարվա աշխատանքային փորձ ունեին), Էռնայի հաջողության մեջ հարազատները վստահ էին:
Հայ մասնակցի համար անչափ կարևոր էր ոչ միայն փորձագետների, այլև հաղորդման հեղինակ Ռենատ Ագզամովի կարծիքն ու նրա նվիրած գոգնոցը:
Առջևում «Кондитер» հեռուստաշոուի սուպեր եզրափակիչն է. հաղթողը կարժանանա «Ռուսաստանի լավագույն հրուշակագործ» կոչմանը և կստանա 1 միլիոն ռուբլի դրամական պարգև:
Էռնայի ու հարազատների համար կարևորը կոչումն է: