https://arm.sputniknews.ru/20211203/fly-arna-n-ksksi-trichqner-irakanacnel-2022t-i-april-majisic--36003801.html
«Fly Arna»-ն կսկսի թռիչքներ իրականացնել 2022թ-ի ապրիլ-մայիսից
«Fly Arna»-ն կսկսի թռիչքներ իրականացնել 2022թ-ի ապրիլ-մայիսից
Sputnik Արմենիա
«Էյր Արաբիայի» հետ համատեղ համաձայնագրով ստեղծվող նոր հայկական ազգային ավիաընկերությունը ամիսներ անց կսկսի թռիչքներ իրականացնել: 03.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-03T13:07+0400
2021-12-03T13:07+0400
2021-12-03T14:45+0400
«զվարթնոց» օդանավակայան
հայաստան
fly arna
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741485_0:84:1601:984_1920x0_80_0_0_fa7a5d9791394edfadd1e76c20f766ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվող նոր հայկական ազգային ավիաընկերությունը կսկսի գործել արդեն 2022թ-ի ապրիլ-մայիս ամիսներին։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը: 4 մլրդ 733 մլն դրամ` ազգային ավիափոխադրողի բաժնետոմսերի դիմաց. կառավարությունը քայլ արեց«Այսինքն՝ մայիս ամսից կսկսեն կանոնավոր չվերթները՝ նախնական 4 ուղղություններով: Այդ ժամանակ մենք կունենանք 2 օդանավ: Իսկ հինգ տարի հետո մենք կունենանք 15 օդանավ»,- հայտնեց Փափազյանը: Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիան» հայտարարեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին: Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Համաձայնագիրը «Զվարթնոց» օդանավակայանում։ ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և «Էյր Արաբիայի» տնօրենների խորհրդի նախագահ Ն.Գ. Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիի միջև։ Ավիաընկերության անվանումը որոշելու հնարավորությունն ընձեռնվել էր ՀՀ քաղաքացիներին: Այդ նպատակով հայտարարված մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից ընտրվել էր «Fly Arna» անունը: «Արնա» բառը ստացվել էր «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը:
https://arm.sputniknews.ru/20211119/chegharkvel-en-erevan-kapan-trichqnery-aviapokhadroghy-het-e-vercrel-ir-hajty---35553555.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27741485_88:0:1511:1067_1920x0_80_0_0_bab78c17c04a08ae8cff62c98a79b7bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«զվարթնոց» օդանավակայան, հայաստան, fly arna
«զվարթնոց» օդանավակայան, հայաստան, fly arna
«Fly Arna»-ն կսկսի թռիչքներ իրականացնել 2022թ-ի ապրիլ-մայիսից
13:07 03.12.2021 (Թարմացված է: 14:45 03.12.2021) «Էյր Արաբիայի» հետ համատեղ համաձայնագրով ստեղծվող նոր հայկական ազգային ավիաընկերությունը ամիսներ անց կսկսի թռիչքներ իրականացնել:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվող նոր հայկական ազգային ավիաընկերությունը կսկսի գործել արդեն 2022թ-ի ապրիլ-մայիս ամիսներին։
Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը:
«Այսինքն՝ մայիս ամսից կսկսեն կանոնավոր չվերթները՝ նախնական 4 ուղղություններով: Այդ ժամանակ մենք կունենանք 2 օդանավ: Իսկ հինգ տարի հետո մենք կունենանք 15 օդանավ»,- հայտնեց Փափազյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիան» հայտարարեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին:
Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Համաձայնագիրը «Զվարթնոց» օդանավակայանում։ ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և «Էյր Արաբիայի» տնօրենների խորհրդի նախագահ Ն.Գ. Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիի միջև։
Ավիաընկերության անվանումը որոշելու հնարավորությունն ընձեռնվել էր ՀՀ քաղաքացիներին: Այդ նպատակով հայտարարված մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից ընտրվել էր «Fly Arna» անունը: «Արնա» բառը ստացվել էր «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը: