00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ում աշխատանքային միգրացիայի հոսքը երեք անգամ աճել է. Ալթինայ Օմուրբեկովա

© Sputnik / Наталья СеливерстоваДиректор департамента трудовой миграции и социальной защиты Евразийской экономической комиссии Алтынай Омурбекова
Директор департамента трудовой миграции и социальной защиты Евразийской экономической комиссии Алтынай Омурбекова  - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանում միգրացիոն հաշվառման մեջ 202 հազար ՀՀ քաղաքացի կա, ինչը 4 անգամ ավելի շատ է, քան 2020 թվականին:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրներում պաշտոնապես գրանցված վարձու աշխատողների թիվը 2019 թվականի համեմատ երկու անգամ ավելացել է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Բիշքեկ–Երևան–Նուր-Սուլթան–Մինսկ տեսակապի ժամանակ հայտնեց ԵԱՏ հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան:
Ինչ փոփոխությունների կհանգեցնի ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծումը
«Ընդհանուր առմամբ գործընթացը կարելի է ակտիվ անվանել։ Այսօր աշխատանքային միգրացիայի հոսքը ոչ միայն վերականգնվել է 2020 թվականի սահմանափակիչ միջոցներից հետո, այլև աճել է: Այն երեք անգամ գերազանցել է այն թվերը, որոնք տեսել ենք 2020 թվականին։ Եվ նույնիսկ մինչհամավարակային ժամանակաշրջանի՝ 2019 թվականի համեմատ, այն երկու անգամ ավելի բարձր է», - ասաց նա։
Օմուրբեկովան հայտնեց նաև, որ Ռուսաստանում միգրացիոն հաշվառման մեջ 202 հազար ՀՀ քաղաքացի կա, 2020-ին նրանց թիվը 51 հազար է եղել, իսկ 2019-ին՝ 106 հազար: Այս տարի Հայաստանից պաշտոնապես գրանցված 186 վարձու աշխատողներ գտնվում են Բելառուսում, Ղազախստանում ՝ 1120 ՀՀ քաղաքացի է աշխատում, իսկ Ղրղզստանի վերաբերյալ նման տվյալներ չկան:
«ԵԱՏՄ երկրներում առավել պահանջված են առողջապահության ոլորտի մասնագետները՝ ռեանիմատոլոգներ, ինֆեկցիոնիստներ, անեսթեզիոլոգներ, համաճարակաբաններ։ Նաև եվրասիական տարածքի գրեթե բոլոր երկրներում պահանջված են STEM ոլորտի մանկավարժները, շինարարության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտի մասնագետները», - նշեց դեպարտամենտի պետը:
Բանկային քարտ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Հայաստանի քաղաքացիները կկարողանան վարկեր ստանալ Ռուսաստանից ու ԵԱՏՄ այլ երկրներից
Պահանջված են նաև վարորդները, կոմունալ տնտեսության ոլորտի աշխատակիցները և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները։ Աշխատանքային միգրանտների զբաղվածության կառուցվածքում ԵԱՏՄ երկրներում առաջին տեղում սպասարկման ոլորտն է, երկրորդում՝ Ռուսաստանում ու Բելառուսում՝ արդյունաբերությունը, իսկ Հայաստանում, Ղրղզստանում ու Ղազախստանում' գյուղատնտեսությունը:
«Թափուր աշխատատեղերն ամենաշատը Ռուսաստանում են՝ ավելի քան 2 միլիոն, 100 թափուր աշխատատեղերի համար մոտ 65 մարդ է հայտ ներկայացնում, Հայաստանում ու Ղրղզստանում 100 թափուր աշխատատեղերի համար հայտ է ներկայացնում մոտ 4700 մարդ, Ղազախստանում՝ 100 թափուր աշխատատեղերի համար 3000 հայտ է, իսկ Բելառուսում՝100 թափուր աշխատատեղերի համար՝ 19 հայտ» - նշեց փորձագետը:
ԵԱՏՄ-ի ներսում առևտրային խոչընդոտների մոտ 80%–ն արդեն վերացել է. Ղազախստանի վարչապետ
Դեպարտամենտի պետը հայտնեց, որ կան երեք հիմնական խնդիրներ, որոնց բախվում են աշխատանքային միգրանտները: Առաջինը գրանցումն է, քանի որ բնակարանների սեփականատերերը, որպես կանոն, չեն ուզում գրանցել նրանց։ Երկրորդ խնդիրը վարչական տույժերն են գրանցման ու պարտադիր ապահովագրության բացակայության համար։ Նա նաև հայտնեց, որ երկրների տնտեսությունում աշխատող վարձու աշխատողները միջինը 35-54 տարեկան են: Աշխատանքային միգրացիայի մեկնող կանանց թիվն աստիճանաբար սկսել է ավելանալ։
Լրահոս
0