00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար է մեկնաբանել այն, ինչ չկա. ՌԴ ԱԳՆ–ն` Ալեն Սիմոնյանի հիշատակած «Լավրովի պլանի» մասին

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ շենքը
ՌԴ ԱԳՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
ՌԴ ԱԳՆ շենքը
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Լավրովի ծրագրի» մասին հայտարարությունները
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ «Լավրովի պլանը» գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ալեն Սիմոնյանը խոսել էր «Լավրովի պլանի» մասին և «Ղարաբաղի հանձնումը» կապել Ռուսաստանի հետ։

«Հիշյալ զրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության կարծիքին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է. «Եթե որևէ մեկը պատրաստվեր որևէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել», - լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

Պաշտոնական Մոսկվան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ նման պլան չկա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարգավորման այդ տարբերակն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից։ Համանախագահներից ոչ մեկը բանակցային գործընթացի ընթացքում կարգավորման որևէ գաղափար առաջ չի քաշել՝ առանց մյուսների հետ համաձայնեցնելու։
«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։ Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլանը», - նշել են նախարարությունում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել. Լավրով
Գերատեսչությունում հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին էր։
ԱԳՆ-ում հիշեցրել են, որ կարգավորման ծրագրի վերջին խմբագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել 2019 թվականի հունիսին:
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Հայ-ռուսական հարաբերությունները ժամանակի փորձություն անցան. Ալեն Սիմոնյան
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ–ում, առաջին փուլում նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդում՝ երկու՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ:
«Պլանի մյուս տարրերն էին` ԼՂ-ի բնակչության լիարժեք կենսագործունեությունն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցի լուծումը՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին»,- հիշեցրել են նախարարությունում:
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ–ի, մինչև 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետևյալը` կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտահայտող և իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում։

«Ընդ որում` քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չէին սահմանափակվելու, իսկ կողմերը պետք է հարգանքով ընդունեին ցանկացած արդյունք», - ասել են ԱԳՆ-ում։

Ըստ գերատեսչության` թեև այդ առաջարկները լիարժեքորեն չեն համաձայնեցվել, բայց նաև չեն մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։
«Փաստերը խոսուն են. խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով», - նկատել են նախարարությունում:
Գերատեսչությունում հորդորել են ևս մեկ անգամ համեմատել համանախագահների հիշատակած առաջարկությունները ներկա իրավիճակի հետ և հետևություններ անել։
«Ռուսաստանի ԱԳՆ-ն միշտ հարգանքով է վերաբերվում այլ երկրների հասարակական կարծիքին, անգամ եթե համաձայն չէ դրան։ Դա առավել քան ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է մեր դաշնակիցներին ու բարեկամներին, ինչպիսին Հայաստանն է», - նշել են նախարարությունում։
Серж Саргсян, Дмитрий Медведев и Ильхам Алиев во время встречи в Казанском Кремле. - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողովը. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անց
ԱԳՆ–ում հավելել են, որ ցանկացած հասարակության մեջ տեսակետներն ու գնահատականները տարբեր են, իսկ մեդիատիրույթում երբեմն շրջանառվում են կանխակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների հետևանք են։

«Խոր ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» վերաբերյալ անհեթեթ «մտքերը», այլ, ըստ էության, համերաշխություն են հայտնում նման անհիմն դատողություններին», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, ներառյալ 44-օրյա պատերազմի դադարեցմանը նպաստելը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումն ամեն ինչ ասում են։
ԱԳՆ–ում եզրափակել են` Ռուսաստանը խիստ շահագրգռված է, որպեսզի օգնի հայերին և ադրբեջանցիներին իրենց հարաբերությունների ցավոտ էջերը շրջելու հարցում, նպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովմանը։
Երևանի և Բաքվի միջև վիճելի հարցերը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են. Լավրով
Լրահոս
0