https://arm.sputniknews.ru/20211202/tghamardn-alen-simvonjani-ev-urishneri-anunnervov-ejer-e-bacel-u-gumar-hapshtakel-qk-35978155.html
Տղամարդն Ալեն Սիմոնյանի և ուրիշների անուններով էջեր է բացել ու գումար հափշտակել. ՔԿ
Տղամարդն Ալեն Սիմոնյանի և ուրիշների անուններով էջեր է բացել ու գումար հափշտակել. ՔԿ
Sputnik Արմենիա
38-ամյա տղամարդը ներկայացել է որպես հայտնի գործարարի որդի, ձեռք բերել կանանց վստահությունն ու գումար շորթել։ Նրանցից մեկն ինքնասպանության փորձ է արել։ 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T18:54+0400
2021-12-02T18:54+0400
2021-12-02T19:10+0400
ալեն սիմոնյան
facebook
հհ քննչական կոմիտե
սամվել կարապետյան
հայկ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/55/11135526_0:106:3267:1943_1920x0_80_0_0_1266ce245c8b289ef16d2c1795a5c1f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի 38-ամյա բնակիչը 2020թ. հունիսից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Facebook սոցիալական ցանցում ստեղծել է հանրությանը հայտնի անձանց՝ Վարդան Սրմաքեշի, Ալեն Սիմոնյանի, Հայկ Սարգսյանի, «Սասի Արտակի», Սամվել Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի անուններով կեղծ էջեր ու խարդախությամբ գումար է հափշտակել տարբեր օգտատերերից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Այնուհետև նույն ժամանակահատվածում վերադարձրել է ստացված գումարների մի մասը՝ այդկերպ ամրապնդելով վստահությունն իր հանդեպ, իսկ վերջնարդյունքում խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով, նախնական տվյալներով, 1.702.000 ՀՀ դրամ գումար:Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նույն տղամարդու կողմից կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ ևս:Մասնավորապես, պարզվել է, որ կին օգտատերերից մեկին հայտնել է՝ նրա հանդեպ իբր ունեցած զգացմունքների մասին, կնոջը խնդրել ուղարկել իր կիսամերկ տեսագրությունը: Իսկ երբ կնոջը հայտնել է իր իրական ինքնությունը և հետագա շփումները չեն հաջողվել, սպառնացել է, թե իր տրամադրության տակ գտնվող վերոնշյալ տեսագրությունը հնարավոր է հրապարակի համացանցում՝ այն հասանելի դարձնելով նրա դստեր համադասարանցիներին և վերջիններիս ծնողներին:Բացահայտվել է հանցավոր խումբ, որը գումարներ է շորթել ԱՄՆ քաղաքացուց. տեսանյութԿինը կյանքին վերջ տալու նպատակով օգտագործել է բուժական դեղաչափը գերազանցող քանակությամբ հոգեմետ դեղահաբեր: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել նրան։ 38-ամյա տղամարդը հայտնաբերվել է և ձերբակալվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:Բոլոր այն քաղաքացիները, որոնք տուժել են վերոհիշյալ անձանց անվամբ գրանցված կեղծ օգտատիրոջ գործողություններից, կարող են դիմել վարույթն իրականացնող մարմնին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/55/11135526_267:0:2998:2048_1920x0_80_0_0_78cc3dfe35b008c93af8bc47f9dfccbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, facebook, հհ քննչական կոմիտե, սամվել կարապետյան, հայկ սարգսյան
ալեն սիմոնյան, facebook, հհ քննչական կոմիտե, սամվել կարապետյան, հայկ սարգսյան
Տղամարդն Ալեն Սիմոնյանի և ուրիշների անուններով էջեր է բացել ու գումար հափշտակել. ՔԿ
18:54 02.12.2021 (Թարմացված է: 19:10 02.12.2021) 38-ամյա տղամարդը ներկայացել է որպես հայտնի գործարարի որդի, ձեռք բերել կանանց վստահությունն ու գումար շորթել։ Նրանցից մեկն ինքնասպանության փորձ է արել։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի 38-ամյա բնակիչը 2020թ. հունիսից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Facebook սոցիալական ցանցում ստեղծել է հանրությանը հայտնի անձանց՝ Վարդան Սրմաքեշի, Ալեն Սիմոնյանի, Հայկ Սարգսյանի, «Սասի Արտակի», Սամվել Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի անուններով կեղծ էջեր ու խարդախությամբ գումար է հափշտակել տարբեր օգտատերերից։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ նա տուժածներից երեքին ներկայացել է որպես Հայաստանում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրած հայազգի, ռուսաստանաբնակ գործարար, հանրության շրջանում հայտնի անձի որդի «Սարգիս Կարապետյան»: Այնուհետև նամակագրություն է սկսել ֆեյսբուքյան կին օգտատերերի հետ և նրանցից տարբեր հնարքներով գումար շորթել, որը փոխանցել են նրա «Idram» էլեկտրոնային դրամապանակին։
Այնուհետև նույն ժամանակահատվածում վերադարձրել է ստացված գումարների մի մասը՝ այդկերպ ամրապնդելով վստահությունն իր հանդեպ, իսկ վերջնարդյունքում խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով, նախնական տվյալներով, 1.702.000 ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նույն տղամարդու կողմից կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ ևս:
Մասնավորապես, պարզվել է, որ կին օգտատերերից մեկին հայտնել է՝ նրա հանդեպ իբր ունեցած զգացմունքների մասին, կնոջը խնդրել ուղարկել իր կիսամերկ տեսագրությունը: Իսկ երբ կնոջը հայտնել է իր իրական ինքնությունը և հետագա շփումները չեն հաջողվել, սպառնացել է, թե իր տրամադրության տակ գտնվող վերոնշյալ տեսագրությունը հնարավոր է հրապարակի համացանցում՝ այն հասանելի դարձնելով նրա դստեր համադասարանցիներին և վերջիններիս ծնողներին:
Կինը կյանքին վերջ տալու նպատակով օգտագործել է բուժական դեղաչափը գերազանցող քանակությամբ հոգեմետ դեղահաբեր: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել նրան։
38-ամյա տղամարդը հայտնաբերվել է և ձերբակալվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Բոլոր այն քաղաքացիները, որոնք տուժել են վերոհիշյալ անձանց անվամբ գրանցված կեղծ օգտատիրոջ գործողություններից, կարող են դիմել վարույթն իրականացնող մարմնին: