https://arm.sputniknews.ru/20211202/nakhatesvum-e-naev-hvosanqi-sakagni-bardzracum-zlm-35957813.html
Նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում. Բաղրամյան
Նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում. Բաղրամյան
Sputnik Արմենիա
Գարեգին Բաղրամյանը հայտնել է, թե որոնք կլինեն էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հիմքերը։ 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T12:38+0400
2021-12-02T12:38+0400
2021-12-02T12:44+0400
հայաստան
լույս
գարեգին բաղրամյան
թանկացում
գին
հոսանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1578/32/15783223_0:0:1499:844_1920x0_80_0_0_dbc60a8dfb59bac9caf007aff56bed2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկայում հնարավոր է նաև էլեկտրաէներգիայի գնի բարձրացում լինի։ «Հրապարակի» հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագի փոփոխություն սպասվո՞ւմ է 2022-ին։«Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, և ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում»,–ասել է նա։Բաղրամյանի խոսքով` հոսանքի գնի բարձրացում հնարավոր է 2022-ի փետրվարի 1-ից։Իսկ ինչ վերաբերում է գազի գնին, ապա, ըստ նրա, գազի գինը կախված է պայմանավորվածություններից և կախված նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասով։ Դրանք շաղկապված են իրար հետ։«Ես ենթադրում եմ, որ որոշակի նաև այլ գործոններ կան, բացի Հրազդան-5-ը։ Բայց առյուծի բաժինը Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված լինելու»,–ասել է Բաղրամյանը։Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինը 20.47 դրամով կբարձրանա։ 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար 200,47 դրամ կդառնա։
https://arm.sputniknews.ru/20211117/gnatshy-hasel-e-91-tokvosi-kbi-kankhatesumnern-arajika-amisneri-hamar-lavatesakan-chen-35439115.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1578/32/15783223_39:0:1372:1000_1920x0_80_0_0_ed91d68a8411ff5b01a900dca553458a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լույս, գարեգին բաղրամյան, թանկացում, գին, հոսանք
հայաստան, լույս, գարեգին բաղրամյան, թանկացում, գին, հոսանք
Նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում. Բաղրամյան
12:38 02.12.2021 (Թարմացված է: 12:44 02.12.2021) Գարեգին Բաղրամյանը հայտնել է, թե որոնք կլինեն էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հիմքերը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկայում հնարավոր է նաև էլեկտրաէներգիայի գնի բարձրացում լինի։
«Հրապարակի» հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագի փոփոխություն սպասվո՞ւմ է 2022-ին։
«Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, և ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում»,–ասել է նա։
Բաղրամյանի խոսքով` հոսանքի գնի բարձրացում հնարավոր է 2022-ի փետրվարի 1-ից։
Իսկ ինչ վերաբերում է գազի գնին, ապա, ըստ նրա, գազի գինը կախված է պայմանավորվածություններից և կախված նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասով։ Դրանք շաղկապված են իրար հետ։
«Ես ենթադրում եմ, որ որոշակի նաև այլ գործոններ կան, բացի Հրազդան-5-ը։ Բայց առյուծի բաժինը Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված լինելու»,–ասել է Բաղրամյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից
ջրի սակագինը 20.47 դրամով կբարձրանա։ 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը
կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար 200,47 դրամ կդառնա։