https://arm.sputniknews.ru/20211202/ete-kanvonnery-chpahpanen-sankcianer-kkirarenq-avanesjany-restvoratvorneri-bvoghvoqi-masin-35960734.html
Եթե կանոնները չպահպանեն, սանկցիաներ կկիրառենք. Ավանեսյանը` ռեստորատորների բողոքի մասին
Եթե կանոնները չպահպանեն, սանկցիաներ կկիրառենք. Ավանեսյանը` ռեստորատորների բողոքի մասին
Sputnik Արմենիա
Ավանեսյանի խոսքով` եթե սահմանափակումներ չեն կիրառվում, շատ ավելի վատ տնտեսական և առողջապահական վիճակի առաջ ենք կանգնում։ 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T13:29+0400
2021-12-02T13:29+0400
2021-12-02T13:32+0400
ռեստորան
բողոք
կորոնավիրուս
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1a/28433384_0:0:1425:802_1920x0_80_0_0_b35d7fb3a8f77b45c2622c7361ace4b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ռեստորանները սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանեն, իսկ հակառակ դեպքում կան սանկցիաներ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով հունվարի 1-ից նախատեսված սահմանափակումներին ու դրա առնչությամբ հնչած բողոքներին։Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր` հունվարի 1-ից մշակութային միջոցառումներին և հանրային սննդի վայրեր մուտք կգործեն միայն պատվաստման կամ էլ թեստավորման հավաստագրով։ «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ–ն էլ հայտարարել էր, որ չեն հնազանդվի կործանարար որոշումներին։«Նման արտահայտությունները որևէ կերպ չեն տեղավորվում իրավական պետության շրջանակներում»,–ասաց Ավանեսյանն` անդրադառնալով ասոցիացիայի տարածած հայտարարությանը։Նրա խոսքով` եթե սահմանափակումներ չեն կիրառվում, շատ ավելի վատ տնտեսական և առողջապահական վիճակի առաջ ենք կանգնում։ Ավանեսյանը վստահեցնում է, որ ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակումները հնարավորություն են տալիս պաշտպանելու ոչ միայն մարդկանց կյանքն ու առողջությունը, այլ նաև տնտեսությունը, ռեստորանների գործունեությունը։ Ավանեսյանը հավելեց` երբ իրավիճակը դուրս է գալիս կառավարելիության մակարդակից, ազդում է բոլոր ոլորտների վրա։Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 558-ով և դարձել 339 578: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7631 է։
https://arm.sputniknews.ru/20211202/restvorannery-ktuzhen-kshahen-araqvoghnery-hajastanum-bunt-e-hasunanum-35937405.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1a/28433384_70:0:1337:950_1920x0_80_0_0_fe6b4829fc0e07eee06095a4f07e67cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեստորան, բողոք, կորոնավիրուս, անահիտ ավանեսյան
ռեստորան, բողոք, կորոնավիրուս, անահիտ ավանեսյան
Եթե կանոնները չպահպանեն, սանկցիաներ կկիրառենք. Ավանեսյանը` ռեստորատորների բողոքի մասին
13:29 02.12.2021 (Թարմացված է: 13:32 02.12.2021) Ավանեսյանի խոսքով` եթե սահմանափակումներ չեն կիրառվում, շատ ավելի վատ տնտեսական և առողջապահական վիճակի առաջ ենք կանգնում։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ռեստորանները սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանեն, իսկ հակառակ դեպքում կան սանկցիաներ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով հունվարի 1-ից նախատեսված սահմանափակումներին ու դրա առնչությամբ հնչած բողոքներին։
Ավանեսյանն ավելի վաղ
հայտնել էր` հունվարի 1-ից մշակութային միջոցառումներին և հանրային սննդի վայրեր մուտք կգործեն միայն պատվաստման կամ էլ թեստավորման հավաստագրով։
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ–ն էլ հայտարարել էր, որ չեն հնազանդվի կործանարար որոշումներին։
«Նման արտահայտությունները որևէ կերպ չեն տեղավորվում իրավական պետության շրջանակներում»,–ասաց Ավանեսյանն` անդրադառնալով ասոցիացիայի տարածած հայտարարությանը։
Նրա խոսքով` եթե սահմանափակումներ չեն կիրառվում, շատ ավելի վատ տնտեսական և առողջապահական վիճակի առաջ ենք կանգնում։ Ավանեսյանը վստահեցնում է, որ ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակումները հնարավորություն են տալիս պաշտպանելու ոչ միայն մարդկանց կյանքն ու առողջությունը, այլ նաև տնտեսությունը, ռեստորանների գործունեությունը։ Ավանեսյանը հավելեց` երբ իրավիճակը դուրս է գալիս կառավարելիության մակարդակից, ազդում է բոլոր ոլորտների վրա։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 558-ով և դարձել 339 578: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7631 է։