https://arm.sputniknews.ru/20211202/eazb-i-varchutjan-nakhagahy-khvosel-e-hajastanum-arvvogh--300-mln-dvolari-nerdrman-masin-35967784.html
ԵԱԶԲ-ի վարչության նախագահը խոսել է Հայաստանում արվող 300 մլն դոլարի ներդրման մասին
ԵԱԶԲ-ի վարչության նախագահը խոսել է Հայաստանում արվող 300 մլն դոլարի ներդրման մասին
Sputnik Արմենիա
Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն արդեն համաձայնեցրել են ռազմավարությունը Հայաստանի կառավարության և բաժնետերերի հետ։ 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T16:47+0400
2021-12-02T16:47+0400
2021-12-02T16:47+0400
հայաստան
ներդրում
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35965594_0:0:3072:1728_1920x0_80_0_0_4fbd3a612417acaf946a70b40c8e4944.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկն արդեն սկսել է Հայաստանի վերաբերյալ ռազմավարության իրականացումը։ Տեղեկությունը Եվրասիական երկրորդ կոնգրեսի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ պատասխանելով նախատեսվող 300 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին։Պոդգուզովը նշեց, որ տարվա կեսին ԵԱԶԲ-ն հաստատել է մինչև 2026 թվականի հիմնական ռազմավարությունը, այժմ պետք է առանձին երկրների ռազմավարություններ ընդունվեն:Ավելին, ռազմավարության իրականացումը, ըստ Պոդգուզովի, փաստացի սկսվել է։ Հայաստանի ղեկավարության ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում մի քանի շաբաթ առաջ մի շարք ծրագրեր են մշակվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները: Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։ ԵԱԶԲ վարչության նախագահն ավելացրեց, որ այս տարի ֆինանսավորվել է նաև երկաթուղու վագոնների մատակարարումը։«Մենք իսկապես նախատեսում ենք ակտիվացնել մեր աշխատանքը Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, որտեղ պորտֆելն այդքան էլ զգալի չէ», – նշեց նա։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրասիական զարգացման բանկը մտադիր է Հայաստանում ավելի քան 300 մլն դոլարի ներդրում անել:Եվրասիական երկրորդ կոնգրեսն անցկացվում է Մոսկվայում դեկտեմբերի 2-ին, կազմակերպիչը Եվրասիական զարգացման բանկն է` ՌԴ կառավարության աջակցմամբ։Այս տարի կոնգրեսի շրջանակում քննարկման հիմնական թեմաններն են բիզնեսի, ԵԱՏՄ–ի ներուժի բացահայտմանն ուղղված պետական-մասնավոր ինստիտուտների դերի բարձրացումը, տրանսպորտի և լոգիստիկայի, ջրային և էներգետիկ համալիրների, պարենային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային միջպետական նախագծերը, կայուն զարգացման հասնելու առաջնահերթ հարցերը, «կանաչ» ֆինանսավորման մեխանիզմները և ESG–նախագծերը, ինչպես նաև պետությունների թվային տրանսֆորմացիան։«Հյուսիս-հարավ» նախագիծը Հայաստանը կարևոր տարանցիկ հանգույց կդարձնի․ ԵԱԶԲ զեկույցը
https://arm.sputniknews.ru/20211118/rusastanic-hajastan-ughigh-nerdrumnery-gerazancel-en-3-mlrd-dvolary-eazb-35510038.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35965594_267:0:2998:2048_1920x0_80_0_0_bae812dc8b205b3d19d9d1af5c40db8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ներդրում, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
հայաստան, ներդրում, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
ԵԱԶԲ-ի վարչության նախագահը խոսել է Հայաստանում արվող 300 մլն դոլարի ներդրման մասին
Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն արդեն համաձայնեցրել են ռազմավարությունը Հայաստանի կառավարության և բաժնետերերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկն արդեն սկսել է Հայաստանի վերաբերյալ ռազմավարության իրականացումը։ Տեղեկությունը Եվրասիական երկրորդ կոնգրեսի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ պատասխանելով նախատեսվող 300 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ
Sputnik Արմենիայի հարցին։
Պոդգուզովը նշեց, որ տարվա կեսին ԵԱԶԲ-ն հաստատել է մինչև 2026 թվականի հիմնական ռազմավարությունը, այժմ պետք է առանձին երկրների ռազմավարություններ ընդունվեն:
«Հայաստանի վերաբերյալ ռազմավարությունը պատրաստ է և այժմ բաժնետերերի հետ համաձայնեցման փուլում է։ Որքան ինձ հայտնի է՝ այն արդեն համաձայնեցվել է Հայաստանի կառավարության և բաժնետերերի հետ։ Մենք այն կընդունենք ու կիրականացնենք», - ասաց նա։
Ավելին, ռազմավարության իրականացումը, ըստ Պոդգուզովի, փաստացի սկսվել է։ Հայաստանի ղեկավարության ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում մի քանի շաբաթ առաջ մի շարք ծրագրեր են մշակվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները: Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։ ԵԱԶԲ վարչության նախագահն ավելացրեց, որ այս տարի ֆինանսավորվել է նաև երկաթուղու վագոնների մատակարարումը։
«Մենք իսկապես նախատեսում ենք ակտիվացնել մեր աշխատանքը Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, որտեղ պորտֆելն այդքան էլ զգալի չէ», – նշեց նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրասիական զարգացման բանկը մտադիր է Հայաստանում ավելի քան 300 մլն դոլարի ներդրում անել:
Եվրասիական երկրորդ կոնգրեսն անցկացվում է Մոսկվայում դեկտեմբերի 2-ին, կազմակերպիչը Եվրասիական զարգացման բանկն է` ՌԴ կառավարության աջակցմամբ։
Այս տարի կոնգրեսի շրջանակում քննարկման հիմնական թեմաններն են բիզնեսի, ԵԱՏՄ–ի ներուժի բացահայտմանն ուղղված պետական-մասնավոր ինստիտուտների դերի բարձրացումը, տրանսպորտի և լոգիստիկայի, ջրային և էներգետիկ համալիրների, պարենային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային միջպետական նախագծերը, կայուն զարգացման հասնելու առաջնահերթ հարցերը, «կանաչ» ֆինանսավորման մեխանիզմները և ESG–նախագծերը, ինչպես նաև պետությունների թվային տրանսֆորմացիան։