https://arm.sputniknews.ru/20211202/amn-n-hajadrbejanakan-hakamartutjuny-kargavvorelu-hamar-aknkalum-e-ashkhatel-rd-i-het-35968328.html
ԱՄՆ-ն հայ–ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ
ԱՄՆ-ն հայ–ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ
Sputnik Արմենիա
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագործակցությամբ առաջընթաց կգրանցվի Երևանի և Բաքվի միջև հակամարտության... 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T16:14+0400
2021-12-02T16:14+0400
2021-12-02T16:17+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
ամն
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/14/27612797_0:79:2957:1742_1920x0_80_0_0_04f6761fb13279bc5ec3fdf639d8492d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման հարցում ակնկալում է աշխատել Ռուսաստանի հետ։ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է առաջընթացի հասնել հումանիտար հարցերի լուծման հարցում:«Հուսով եմ` այս հարցում մենք բոլորս կկարողանանք միասին աշխատել` ներառյալ Ռուսաստանը, որպեսզի հետագայում ևս առաջընթաց գրանցենք», - նշել է Բլինկենը։ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը նիստ է անցկացնում Ստոկհոլմում։ Մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ԱԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ չի բացառվում` արտգործնախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում կայանա։Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
https://arm.sputniknews.ru/20211202/amn-petqartughary-voghjunel-e-hajastani-ev-adrbejani-ughigh-erkkhvosutjan-versksumy-35965994.html
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/14/27612797_264:0:2691:1820_1920x0_80_0_0_c5489217b0c8c2275041ec7dc4c62420.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, ամն, էնթոնի բլինկեն
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, ամն, էնթոնի բլինկեն
ԱՄՆ-ն հայ–ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ
16:14 02.12.2021 (Թարմացված է: 16:17 02.12.2021) Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագործակցությամբ առաջընթաց կգրանցվի Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման գործում:
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման հարցում ակնկալում է աշխատել Ռուսաստանի հետ։ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն
Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է առաջընթացի հասնել հումանիտար հարցերի լուծման հարցում:
«Հուսով եմ` այս հարցում մենք բոլորս կկարողանանք միասին աշխատել` ներառյալ Ռուսաստանը, որպեսզի հետագայում ևս առաջընթաց գրանցենք», - նշել է Բլինկենը։
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը նիստ է անցկացնում Ստոկհոլմում։ Մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ԱԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ չի բացառվում` արտգործնախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում կայանա։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն
հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել,
զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվեց։
Սոչիում
նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ
Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։
Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց
Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց
համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։