00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսպես ապրել չի լինում` անընդհատ կրակոցներ. Կարմիր շուկայի բնակիչը մանրամասներ է հայտնում

Երեխան դպրոցից գալիս է, ասում է` պապա կրակում են. Կարմիր շուկայի բնակիչ
Բաժանորդագրվել
Արցախի Կարմիր շուկա բնակավայրի բնակիչներից մեկը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է հայտնել այսօր առավոտյան բնակավայրի ուղղությամբ հնչած ադրբեջանական կրակոցների մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել են ինքնաձիգով և գնդացիրով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսօր գրանցված կրակոցներից մանրամասներ հայտնեց գյուղի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։
Մոտ 15 րոպե տևած կրակոցները ամբողջ գյուղում լսելի են եղել։ Պարկուճների մի մասը հայտնվել են մեր զրուցակցի քրոջ տան բակում, դիպչել տանիքին, այգու ծառերին։ Կինը, որն այդ պահին 4 անչափահաս երեխաների հետ տանն է եղել, անմիջապես զանգահարել է եղբորը, խորհուրդ հարցրել` ինչ անի։
«Քրոջս տան ուղղությամբ են եղել այդ կրակոցները։ Կրակոցների ձայնից քույրս պատուհանը բացել է, տեսել է` այգու ծառերի վրա փամփուշտները վզվզում են։ Ասացի` թաքնվեք պատի տակ, որ հանկարծ մի «կույր գնդակ» (шальная пуля) ձեզ չդիպչի»,- պատմեց տղամարդը։
Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Ադրբեջանը դարձյալ խլացնում է Արցախի բջջային ու համացանցային կապը. ՄԻՊ
Գյուղի մերձակա անտառում տեղակայված հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը մոտ 100 մետր է։
Մեր զրուցակիցն ասում է` առաջին անգամ չէ, որ գյուղում կրակոցի ձայներ են լսվում։ Ժամանակ առ ժամանակ ադրբեջանցիներն հայկական հենակետերի ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակում, որոնք նաև գյուղի ուղղությամբ են ընկնում։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիների կրակոցներից տների պատուհաններ են վնասվել։ Տղամարդու խոսքով` ադրբեջանցիները հատկապես ակտիվանում են, երբ հարբած են լինում։
«Կարողա 2 ադրբեջանցի հարբեն, ինքնաձիգները վերցնեն կրակեն։ Արդեն սովորել ենք։ Երեխան դպրոցից գալիս է, ասում է`պապա կրակում են ։ Այսպե՞ս պետք է լինի մեր կյանքը»,- տարակուսում է նա։
Տղամարդը կես կատակ, կես լուրջ ասում է` կրակոցների ձայները վաղուց արդեն չեն վախեցնում, բայց երեխաների համար շատ են անհանգստանում, ինչ կարող են անել, եթե մի օր «կույր գնդակը» երեխաներից մեկին դիպչի։

«Մեր անհանգստությունն այն է, որ վաղը կարող է խփեն մի երեխայի սպանեն, էն վախտ էլ չենք իմանա` ինչ անենք։ Շատ անգամ չենք խոսում, ձայն չենք հանում, բայց այսպես էլ ապրել չի լինում։ Չգիտենք`ում դիմենք, որ դրանց սաստեն, որ նման բաներ չանեն, սենց չի լինի անընդհատ կրակոցների մեջ»,- եզրափակեց տղամարդը։

Նշենք, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ այսօր ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմը, կրակահերթ է բացել Կարմիր շուկա բնակավայրի ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկությունը հայտնվել էր որոշ տելեգրամ ալիքներում, որոնցում նաև համապատասխան տեսանյութ էր հրապարակվել։
Լրահոս
0