00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Ադրբեջանը ՅՈւՆԵՍԿՕ–ում փորձելու է լեգիտիմացնել իր մշակութային ոճիրները». Դավիթ Բաբայան

Բաբայան. Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ–ում փորձելու է լեգիտիմացնել իր մշակութային ոճիրները
Բաժանորդագրվել
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությանը, ըստ որի` Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել «ազատագրված տարածքներում մշակութային հուշարձանների ոչնչացման համար»։
Ադրբեջանի քայլը սպասելի էր, բայց ոչ թե նրա համար, որ նման քաղաքականություն է վարում Հայաստանը կամ Արցախը, հակառակը` հայկական կողմը նույնիսկ վերանորոգել է Արցախում եղած մզկիթները, մինչդեռ նրանք հետևողականորեն ոչնչացրել և ոչնչացնում են մեր մշակութային արժեքները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Ի՞նչ օրն են գցել մեր մշակութային հուշարձանները Ջուղայում, ոչնչացրել են նացիստաբար, ի՞նչ օրն են գցել Բաքվի հայկական մշակութային ժառանգությունը, ամեն ինչ կործանել են Հյուսիսային Արցախում և այլ տարածքներում, ինչպիսի՞ հրթիռակոծության են ենթարկել ադրբեջանցիները Շուշիի Մայր տաճարը` Սուրբ Ղազանչեցոցը, և այսօր էլ շարունակում են իրենց վայրագությունները։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակութային ցեղասպանություն։ Ինչ-որ տեղ սա նաև արտաքին աշխարհի անտարբերության և լռության հետևանքն է, որովհետև եթե ժամանակին դատապարտեին մշակութային ցեղասպանության դրվագները, գուցե նման բաներ չլինեին»,– նշեց պաշտոնյան։

Բաբայանի կարծիքով` Ադրբեջանը փորձելու է հայկական կողմին ներկայացնել որպես ագրեսոր և մշակութային ժառանգության ցեղասպանություն իրականացնող կողմ` հետապնդելով հետևյալ նպատակները. նախ`ձգտելու է մեղքն իր վրայից գցել ու քողարկվել, շեղել միջազգային հանրության ուշադրությունը, և երկրորդ` փորձելու է Արցախը ներկայացնել որպես ահաբեկչության օջախ, որպեսզի տարբեր հարթակներում քաղաքական դիվիդենտներ շահի, մինչդեռ մոռացել է, թե որքան ահաբեկիչներ է բերել մեր տարածաշրջան, իսկ միջազգային հանրությունը դեռ կոշտ արձագանք չի տվել այդ ամենին։
Ադրբեջանի հերթական սադրանքը ՅՈւՆԵՍԿՕ-ում․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ նախաձեռնության մասին
Անդրադառնալով այն տեղեկությանը, որ Ադրբեջանն ընտրվել է զինված հակամարտությունների ժամանակ ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ, Բաբայանն այդ իրողությունը տարօրինակ որակեց։
«Իսկապես անհասկանալի երևույթ է։ Մի երկիր, որն իրականացնում է մշակութային ցեղասպանություն, ինչպե՞ս կարող է լինել այդ կոմիտեի անդամ, ինչպե՞ս կարող է ներկայանալ որպես մշակութային ժառանգության պահպանման ջատագով։ Դա հնարավոր չէ, հետևաբար կայացվել է սխալ որոշում։ Եվ եթե ՅՈՒՆԵՍԿՕ–ն նպատակ չի հետապնդում լեգիտիմացնել Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, ապա հարևան երկիրը, հայտնվելով այդ կոմիտեում, լեգիտիմացնելու է իր մշակութային ոճիրները»,– նշեց Արցախի Հանրապետության արտգործնախարարը։
Բաբայանի համոզմամբ` ՅՈւՆԵՍԿՕ–ի ներկայացուցիչների` Արցախ կատարելիք այցին առնչվող հարցը չի կարելի փակված համարել, արցախյան կողմն աշխատելու է այդ ուղղությամբ և անելու է ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը միշտ տեղյակ լինի հայկական մշակութային ժառանգության ճակատագրի հետ կապված խնդիրներին։
Նշենք, որ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովն այսօր հայտարարել է, որ Հայաստանի դեմ հայց են ներկայացնելու «ազատագրված տարածքներում մշակութային հուշարձանների ոչնչացման հետ կապված»։
Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերի 27–ին տարածած հայտարարության մեջ Արցախի ԱԳՆ–ն, ի թիվս ադրբեջանական կողմի բազմաթիվ հանցագործությունների, մասնավորապես նշել էր, որ Արցախի օկուպացված տարածքներում համակարգված կերպով իրականացվում է մշակութային ցեղասպանություն, հայկական պատմական ժառանգության ոչնչացում։
Լրահոս
0