https://arm.sputniknews.ru/20211201/nakhagahy-hjurynkalel-e-44-orja-paterazmum-zvohvats-arcakhi-hervos-alen-margarjani-mvory-35934009.html
Նախագահը հյուրընկալել է 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մորը
Նախագահը հյուրընկալել է 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մորը
Sputnik Արմենիա
Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից: 01.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-01T17:33+0400
2021-12-01T17:33+0400
2021-12-01T17:47+0400
հայաստան
արմեն սարգսյան
զոհ
նախագահ
մայր
զինծառայող
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35933540_0:78:1500:922_1920x0_80_0_0_0cb62bbddbcf8412f033960602c2d211.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Արցախի հերոս», արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մորը՝ Նազելի Տերտերյանին, հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից։:Նախագահը գնահատանքի խոսքեր է ասել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհված զինծառայողների, այդ թվում՝ Ալեն Մարգարյանի հիշատակին և շնորհակալություն հայտնել նման զավակ դաստիարակելու համար:Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից: Նա պատմել է որդու հիշատակի հավերժացմանն ուղղված մի շարք ծրագրերի մասին, որոնք մտադիր է իրականացնել «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով՝ նշելով, որ դրանք կրթական ուղղվածություն ունեն:Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրերի հստակեցումից հետո հնարավորինս աջակցել դրանց իրականացմանը:Ալեն Լևոնի Մարգարյանը ծնվել է 1999թ. փետրվարի 11-ին Երևանում:2005-ից հաճախել է Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց, որն ավարտել է գերազանցությամբ: 2013-ից ուսումը շարունակել է Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում:Ալենը մեծ երազանք ուներ՝ փոխել աշխարհն ու այն ավելի լավը դարձնել: Ինչպես ինքն էր նկատել՝ «Կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը լինելու հավատի մեջ է»: Հենց այս հավատով էլ 2016թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժին: Տարբեր աշխատարանների ընթացքում ստանձնել է չորս փաստագրական ֆիլմի ռեժիսորի դեր: Համալսարանն ավարտելով կարմիր դիպլոմով` 4 լեզուների տիրապետող Ալենը 2020թ. ընդունվում է Բոստոնի համալսարան, սակայն Բոստոն մեկնել չի շտապում. պարտք ուներ հայրենիքի և իր ժողովրդի հանդեպ, պետք է կատարեր: Ու մեկնում է բանակ. 2020թ. օգոստոսի 12-ին զինվորական տեղամասում Ալենին վիճակվեց ծառայել Արցախի Մատաղիսում: Ալենը մեկնեց ծառայության` իր հետ վերցնելով Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35933540_84:0:1417:1000_1920x0_80_0_0_1b14f63236d11bb04c1d5d5ad16d318c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, զոհ, նախագահ, մայր, զինծառայող, արցախյան պատերազմ
հայաստան, արմեն սարգսյան, զոհ, նախագահ, մայր, զինծառայող, արցախյան պատերազմ
Նախագահը հյուրընկալել է 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մորը
17:33 01.12.2021 (Թարմացված է: 17:47 01.12.2021) Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից:
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Արցախի հերոս», արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մորը՝ Նազելի Տերտերյանին,
հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից։:
Նախագահը գնահատանքի խոսքեր է ասել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհված զինծառայողների, այդ թվում՝ Ալեն Մարգարյանի հիշատակին և շնորհակալություն հայտնել նման զավակ դաստիարակելու համար:
Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից: Նա պատմել է որդու հիշատակի հավերժացմանն ուղղված մի շարք ծրագրերի մասին, որոնք մտադիր է իրականացնել «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով՝ նշելով, որ դրանք կրթական ուղղվածություն ունեն:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրերի հստակեցումից հետո հնարավորինս աջակցել դրանց իրականացմանը:
Ալեն Լևոնի Մարգարյանը ծնվել է 1999թ. փետրվարի 11-ին Երևանում:
2005-ից հաճախել է Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց, որն ավարտել է գերազանցությամբ: 2013-ից ուսումը շարունակել է Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում:
Ալենը մեծ երազանք ուներ՝ փոխել աշխարհն ու այն ավելի լավը դարձնել: Ինչպես ինքն էր նկատել՝ «Կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը լինելու հավատի մեջ է»: Հենց այս հավատով էլ 2016թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժին: Տարբեր աշխատարանների ընթացքում ստանձնել է չորս փաստագրական ֆիլմի ռեժիսորի դեր:
Համալսարանն ավարտելով կարմիր դիպլոմով` 4 լեզուների տիրապետող Ալենը 2020թ. ընդունվում է Բոստոնի համալսարան, սակայն Բոստոն մեկնել չի շտապում. պարտք ուներ հայրենիքի և իր ժողովրդի հանդեպ, պետք է կատարեր: Ու մեկնում է բանակ. 2020թ. օգոստոսի 12-ին զինվորական տեղամասում Ալենին վիճակվեց ծառայել Արցախի Մատաղիսում: Ալենը մեկնեց ծառայության` իր հետ վերցնելով Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը։