https://arm.sputniknews.ru/20211201/inqy-lur-e-ir-arvestn-e-khvosum-ambvoghj-ashkharhumkgms-nakhararn-ajcelel-e-peleshjanin-35932043.html
Ինքը լուռ է, իր արվեստն է խոսում ամբողջ աշխարհում. ԿԳՄՍ նախարարն այցելել է Փելեշյանին
Ինքը լուռ է, իր արվեստն է խոսում ամբողջ աշխարհում. ԿԳՄՍ նախարարն այցելել է Փելեշյանին
Sputnik Արմենիա
Դումանյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին Ամստերդամում ստացած համաշխարհային մրցանակի, «Բնություն» ֆիլմի ցուցադրության և լույս ընծայած գրքի կապակցությամբ: 01.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-01T16:45+0400
2021-12-01T16:45+0400
2021-12-01T17:31+0400
արտավազդ փելեշյան
ֆիլմ
վահրամ դումանյան
ռեժիսոր
նախարար
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
սցենարիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35932229_0:38:800:488_1920x0_80_0_0_eb70d1571356f88e0c8d695950cc0456.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի հսկա, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի բնակարան՝ շնորհավորելու և պատվելու նրան, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:Ինչպես արդեն հայտնել ենք, Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի է ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան:Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել է «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:Դումանյանը շնորհավորել է վարպետին Ամստերդամում ստացած համաշխարհային մրցանակի, «Բնություն» ֆիլմի ցուցադրության և լույս ընծայած գրքի կապակցությամբ:Նախարարն ընդգծել է, որ մեծ հպարտություն է ապրում՝ սեղմելով աշխարհահռչակ արվեստագետի ձեռքը։«Ձեր ստեղծագործություններն արվեստի, գաղափարի, մարդկային մտքի առանձնահատուկ թռիչքներ են. գագաթնակետը «Բնություն» ֆիլմն է, որի պրեմիերային անհամբեր սպասում ենք նաև Հայաստանում»,–ասել է նա:Նշենք, որ վերջերս լույս է տեսել նաև Արտավազդ Փելեշյանի՝ մոր հիշատակին նվիրված հուշագրությունը՝ «Դու ֆիլմեր արա՛ ու լռի՛ր» գիրքը:Նախարարը Փելեշյանին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործելու ուժ ու եռանդ և խաղաղ պայմաններ, որպեսզի շարունակվի նրա դպրոցը, զարգանա, նոր ծիլեր ու պտուղներ տա:Փելեշյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: Նա, վերհիշելով իր վաղ շրջանի գործունեությունը, պատմել է, որ դեռևս համալսարանի ավարտական շրջանում իրեն միանգամից շնորհվել է գեղարվեստական, դոկումենտալ (փաստավավերագրական) և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսորի որակավորում, և միանգամից 3 դիպլոմ է ստացել:Դեպի կինո ճանապարհը սկսվել է այդ խաչմերուկից. բացվեց Արտավազդ Փելեշյանի աստղըՀանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Փելեշյան ռեժիսորի ֆիլմերի առանձնահատկությունների, գեղարվեստական արժեքի մասին՝ հիմնականում անդրադառնալով «Մենք» ֆիլմին:Փելեշյանի խոսքով`այս պահին ևս նրա ստեղծագործական գործունեությունը բուռն ընթացքի մեջ է. նա այժմ գրում է 2 սցենար՝ նախատեսված «Սև և սպիտակ երազներ» ֆիլմի և օպերային բեմադրման համար:
https://arm.sputniknews.ru/20210608/27-tari-anc-artavazd-peleshyany-khosec-27850806.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35932229_50:0:750:525_1920x0_80_0_0_9b2fb2a88b51b6c827b5c7d7f6119b53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտավազդ փելեշյան, ֆիլմ, վահրամ դումանյան, ռեժիսոր, նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), սցենարիստ
արտավազդ փելեշյան, ֆիլմ, վահրամ դումանյան, ռեժիսոր, նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), սցենարիստ
Ինքը լուռ է, իր արվեստն է խոսում ամբողջ աշխարհում. ԿԳՄՍ նախարարն այցելել է Փելեշյանին
16:45 01.12.2021 (Թարմացված է: 17:31 01.12.2021) Դումանյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին Ամստերդամում ստացած համաշխարհային մրցանակի, «Բնություն» ֆիլմի ցուցադրության և լույս ընծայած գրքի կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի հսկա, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի բնակարան՝ շնորհավորելու և պատվելու նրան,
հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի է ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան:
Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել է «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
Դումանյանը շնորհավորել է վարպետին Ամստերդամում ստացած համաշխարհային մրցանակի, «Բնություն» ֆիլմի ցուցադրության և լույս ընծայած գրքի կապակցությամբ:
Նախարարն ընդգծել է, որ մեծ հպարտություն է ապրում՝ սեղմելով աշխարհահռչակ արվեստագետի ձեռքը։
«Ձեր ստեղծագործություններն արվեստի, գաղափարի, մարդկային մտքի առանձնահատուկ թռիչքներ են. գագաթնակետը «Բնություն» ֆիլմն է, որի պրեմիերային անհամբեր սպասում ենք նաև Հայաստանում»,–ասել է նա:
Նշենք, որ վերջերս լույս է տեսել նաև Արտավազդ Փելեշյանի՝ մոր հիշատակին նվիրված հուշագրությունը՝ «Դու ֆիլմեր արա՛ ու լռի՛ր» գիրքը:
Անդրադառնալով այդ գրքին՝ Վահրամ Դումանյանը նկատել է՝ վերնագիրը հենց իր՝ Փելեշյանի բնութագիրն է. ինքը լուռ է, փոխարենն իր ֆիլմն ու արվեստը խոսում են ամբողջ աշխարհում:
Նախարարը Փելեշյանին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործելու ուժ ու եռանդ և խաղաղ պայմաններ, որպեսզի շարունակվի նրա դպրոցը, զարգանա, նոր ծիլեր ու պտուղներ տա:
Փելեշյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: Նա, վերհիշելով իր վաղ շրջանի գործունեությունը, պատմել է, որ դեռևս համալսարանի ավարտական շրջանում իրեն միանգամից շնորհվել է գեղարվեստական, դոկումենտալ (փաստավավերագրական) և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսորի որակավորում, և միանգամից 3 դիպլոմ է ստացել:
Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Փելեշյան ռեժիսորի ֆիլմերի առանձնահատկությունների, գեղարվեստական արժեքի մասին՝ հիմնականում անդրադառնալով «Մենք» ֆիլմին:
Փելեշյանի խոսքով`այս պահին ևս նրա ստեղծագործական գործունեությունը բուռն ընթացքի մեջ է. նա այժմ գրում է 2 սցենար՝ նախատեսված «Սև և սպիտակ երազներ» ֆիլմի և օպերային բեմադրման համար: