https://arm.sputniknews.ru/20211201/hh-qaghaqacinery-petakan-gaghtniq-parunakvogh-teghekutjunner-en-handznel-adrbejanin-aats-35913856.html
ՀՀ քաղաքացիները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հանձնել Ադրբեջանին. ԱԱԾ
ՀՀ քաղաքացիները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հանձնել Ադրբեջանին. ԱԱԾ
Sputnik Արմենիա
Պետական դավաճանության հետևանքով հակառակորդը կարողացել է ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ անել։ 01.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-01T11:16+0400
2021-12-01T11:16+0400
2021-12-01T13:41+0400
տեսանյութեր
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
կորոնավիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35912945_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6f58ee4559b13841ae63dc7bccd446a8.jpg
Ավարտվել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ երկու քաղաքացիները, չունենալով մշտական աշխատանք և եկամտի աղբյուր, մեկնել են Ստամբուլ, որտեղ հայտնվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում և ընդունել նյութական օգուտներ ստանալու դիմաց նրանց կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:Շեշտվում է, որ այդ տեղեկությունները փոխանցելով` հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իրենց կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաև կանխորոշել ՀՀ ԶՈւ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու գործողությունների հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային և արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել ու արդյունքում խոչընդոտել Արցախի ՊԲ և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից այդ ուղղությամբ պաշտպանության գծի ճեղքման և հետագա առաջխաղացման համար:ԱԱԾ-ն պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտել․ տեսանյութՊետական դավաճանություն կատարած անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և 2021 թվականի նոյեմբերի 26-ին նրանց նկատմամբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35912945_76:0:1516:1080_1920x0_80_0_0_72a76d1f3a046b35be96f7ca41d18b85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, կորոնավիրուս, видео
տեսանյութեր, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, կորոնավիրուս, видео
ՀՀ քաղաքացիները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հանձնել Ադրբեջանին. ԱԱԾ
11:16 01.12.2021 (Թարմացված է: 13:41 01.12.2021) Պետական դավաճանության հետևանքով հակառակորդը կարողացել է ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ անել։
Ավարտվել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Տեղեկությունը հայտնում է
ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ երկու քաղաքացիները, չունենալով մշտական աշխատանք և եկամտի աղբյուր, մեկնել են Ստամբուլ, որտեղ հայտնվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում և ընդունել նյութական օգուտներ ստանալու դիմաց նրանց կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:
«Վերջիններս վարձատրության դիմաց անցել են թշնամու կողմը, լրտեսության, այլ օգնություն ցույց տալու եղանակներով հավաքել, պահել և օտարերկրյա պետության` ինքնությունը դեռևս չպարզված ներկայացուցիչներին հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ այդ տեղեկությունները փոխանցելով` հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իրենց կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաև կանխորոշել ՀՀ ԶՈւ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու գործողությունների հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային և արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել ու արդյունքում խոչընդոտել Արցախի ՊԲ և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից այդ ուղղությամբ պաշտպանության գծի ճեղքման և հետագա առաջխաղացման համար:
Պետական դավաճանություն կատարած անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և 2021 թվականի նոյեմբերի 26-ին նրանց նկատմամբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: