00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ԳեոՊրոՄայնինգը» հետազոտություն է անում ՀՀ-ում պղնձաձուլական գործարան կառուցելու համար

© AP Photo / UncreditedԳործարան
Գործարան - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Գործարան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տարբեր տեխնոլոգիաներով է հնարավոր կառուցել այն. մեկը հիդրոմետալուրգ գործարանն է, մյուսը`դասական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. «ԳեոՊրոՄայնինգը» նախանախագծային հետազոտություն է անցկացնում, որ կողմնորոշվի պղնձաձուլական գործարանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:
««ԳեոՊրոՄայնինգը» զբաղվում է այս հարցի ուսումնասիրությամբ։ Որքան գիտեմ՝ նրանք նախանախագծային հետազոտություն են պատվիրել, որ հասկանան, թե ինչ տեխնոլոգիայով է կարելի կառուցել գործարանը», – ասաց Տերյանը։
Տարբեր տեխնոլոգիաներով է հնարավոր կառուցվել այն. մեկը հիդրոմետալուրգ գործարանն է, մյուսը` դասական տարբերակը։
Հանքավայր - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Ռուսական ընկերությունները պատրաստ են «ԳեոՊրոՄայնինգի» նախագծի համար տեխնիկա մատակարարել ՀՀ
Ըստ Տերյանի՝ հարցն այստեղ հումքի որակի պահպանումն ու բնապահպանական չափանիշներն են։ Դրանցից կախված է, թե կառուցման որ տարբերակը կընտրվի։
««Գեոպրոմայնինգն» ուսումնասիրում է այդ հարցն ու պետք է մեզ ներկայացնի իր ծրագիրն ու չափանիշները», - ասաց Տերյանը։

2021-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության խնդիրն է նպաստել մասնավոր ներդրողին, որ նրանք սկսեն պղնձաձուլական գործարանի շինարարությունը մինչև 2025-ի հունիսը:

Հիշեցնենք, որ Զանգեզուրի կոմբինատի ձեռք բերումից ու Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման իրավունք ստանալուց հետո «ԳեոՊրոՄայնինգը» պատրաստվում է Հայաստանում պղնձաձուլական գործարան կառուցել: Արդյունքում Հայաստանը կարտադրի ոչ թե հումք (պղնձի խտանյութ), այլ մաքուր պղինձ, իսկ հեռանկարում նաև՝ դրա հիմքով ապրանքներ։
Լրահոս
0