https://arm.sputniknews.ru/20211201/em-n-rusastani-het-qnnarkum-e-hajadrbejanakan-hakamartutjuny-35927534.html
ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է հայ–ադրբեջանական հակամարտությունը
ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է հայ–ադրբեջանական հակամարտությունը
Sputnik Արմենիա
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրենն ասել է, որ հակամարտության կարգավորման հարցում գլխավորը կողմերի կամքի առկայությունն է կամ բացակայությունը։ 01.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-01T14:58+0400
2021-12-01T14:58+0400
2021-12-01T15:12+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2267/01/22670181_0:79:3077:1809_1920x0_80_0_0_2e52e030e78de4c5ce2e1f99b035d863.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Եվրամիությունը Ռուսաստանի հետ քննարկում է Երևանի ու Բաքվի միջև հակամարտության կարգավորումը և հնարավոր ամեն բան անում խաղաղության համար. Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեում հայտարարել է ՌԴ-ի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Լյուկ Դևվինը։«Մենք շփվում ենք Ռուսաստանի հետ... Հուսով եմ, և ռուսական կողմը կարող է արձանագրել, որ մենք դա անում ենք ի շահ խաղաղության, այլ ոչ թե ինչ-ինչ այլ պատճառներով», - ասել է նա:Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում ԵՄ պասիվության մասին պատգամավորների քննադատությանը՝ Դևինը նշել է, որ ԵՄ-ն անում է այն, ինչ կարող է և դիտարկում է ավելին անելու հնարավորությունը:ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրենը հայտնել է, որ Բրյուսելն այդ հակամարտությունը քննարկում է նաև Անկարայի հետ։«Մենք շփվում ենք Թուրքիայի հետ, վերջերս ես ներկա էի Թուրքիայում բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը», - ասել է նա:Դևինն ընդգծել է, որ այս հակամարտության կարգավորման հարցում գլխավորը կողմերի կամքի առկայությունն է կամ բացակայությունը:Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
https://arm.sputniknews.ru/20211130/apashrjapakman-gvortsyntacy-chi-entadrum-voreve-mijancqi-tramadrum-mher-grigvorjan-35899502.html
https://arm.sputniknews.ru/20211130/miajn-erkkhvosutjuny-khangecni-hajastani-ev-adrbejani-haraberutjunneri-kargavvorman-mishel-35909680.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2267/01/22670181_0:0:2731:2048_1920x0_80_0_0_4aaac740318359b8fc047903c44180b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, եվրամիություն
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, եվրամիություն
ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է հայ–ադրբեջանական հակամարտությունը
14:58 01.12.2021 (Թարմացված է: 15:12 01.12.2021) ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրենն ասել է, որ հակամարտության կարգավորման հարցում գլխավորը կողմերի կամքի առկայությունն է կամ բացակայությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Եվրամիությունը Ռուսաստանի հետ քննարկում է Երևանի ու Բաքվի միջև հակամարտության կարգավորումը և հնարավոր ամեն բան անում խաղաղության համար. Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեում հայտարարել է ՌԴ-ի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Լյուկ Դևվինը։
«Մենք շփվում ենք Ռուսաստանի հետ... Հուսով եմ, և ռուսական կողմը կարող է արձանագրել, որ մենք դա անում ենք ի շահ խաղաղության, այլ ոչ թե ինչ-ինչ այլ պատճառներով», - ասել է նա:
Պատասխանելով
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում ԵՄ պասիվության մասին պատգամավորների քննադատությանը՝ Դևինը նշել է, որ ԵՄ-ն անում է այն, ինչ կարող է և դիտարկում է ավելին անելու հնարավորությունը:
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրենը հայտնել է, որ Բրյուսելն այդ հակամարտությունը քննարկում է նաև Անկարայի հետ։
«Մենք շփվում ենք Թուրքիայի հետ, վերջերս ես ներկա էի Թուրքիայում բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը», - ասել է նա:
Դևինն ընդգծել է, որ այս հակամարտության կարգավորման հարցում գլխավորը կողմերի կամքի առկայությունն է կամ բացակայությունը:
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն
հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել,
զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվեց։
Սոչիում
նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ
Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։
Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց
Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց
համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։