00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՁԻԱՀ–ի շատ դեպքեր ախտորոշվում են հիվանդության խորացված փուլում. Սարգսյանց

Բաժանորդագրվել
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով առողջապահության նախարարության խորհրդատու Նարինա Սարգսյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հետ կապված հարցերին։
Կորոնավիրուսային համավարակը թեև որոշ չափով խանգարեց նաև պլանային միջոցառումներին, բայց և այնպես այն ուժգին ազդեցություն չի ունեցել վարակային հիվանդությունների դեմ պայքարի վրա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով առողջապահության նախարարության խորհրդատու Նարինա Սարգսյանցը։
«Քովիդ-19-ից բացի Հայաստանում այսօր ՄԻԱՎ վարակն ու վիրուսային հեպատիտները հիմնական թիրախներն են վարակային հիվանդությունների շարքում, այդուհանդերձ նախապես կար նպատակ` մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում հասնել հիվանդացության զգալի նվազմանը։
Վարակաբանը պատմել է COVID-19-ից լիակատար առողջացման նշանների մասին
Բնական է, որ Քովիդ-19-ը որոշ չափով հատկապես «լոքդաունի« ժամանակ մի փոքր բարդություններ առաջացրեց, սակայն Հայաստանը բավականին լավ դուրս եկավ այդ իրավիճակից, որովհետև հասարակական կազմակերպությունների շնորհիվ ևս պացիենտների մեծ մասի բուժումը չընդհատվեց, ՄԻԱՎ վարակակիրների պարագայում ապահովվեց դեղերի հասանելիությունը»,– նշեց Նարինա Սարգսյանցը։
Ըստ նրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին փորձում է տեղեկություններ ստանալ և հասկանալ, թե Քովիդ-19-ը որքանով է ազդել այլ վարակային հիվանդությունների, մասնավորապես՝ վերոհիշյալ երկու մեծ խմբերում ընդգրկված հիվանդությունների վրա։ Այսօր միտումն այնպիսին է, որ պայքարն ուղղված է ոչ թե մեկ վարակի, այլ առնվազն երեք մեծ խումբ վարակների դեմ (ՄԻԱՎ վարակ, վիրուսային հեպատիտներ, սեռավարակներ)։ Վարակային հիվանդությունների դեմ պայքարը, ըստ մասնագետի, պետք է լինի կապակցված և կոմպլեքսային։
Կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, որոնք պատվաստված են եղել. Ավանեսյան
Սարգսյանցի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն` 2021 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում կա 4498 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 3118–ն արական սեռի ներկայացուցիչներ են, գրանցվել է ՁԻԱՀ–ի 2184 դեպք, որոնց գերակշռող մասը նույնպես բաժին է ընկնում տղամարդկանց։ Գրանցվել է 1012 մահվան դեպք։
2021 թվականի սկզբից մինչև հոկտեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 344 նոր դեպք, որոնցից 240–ն արական սեռի ներկայացուցիչների մոտ է։ Նրանցից 163-ը ՁԻԱՀ–ի փուլում են։
Լրահոս
0