00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարբադոսը նեղացրեց Եղիսաբեթին. «խեղճ» թագուհին մնաց աշխարհի ընդամենը 15 պետության գլուխ

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցԵղիսաբեթ երկրորդ
Եղիսաբեթ երկրորդ - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Եղիսաբեթ երկրորդ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է Բարբադոսի` Բրիտանական համագործակցության անդամ երկրների շարքից դուրս գալուն և այդ միությանն ընդհանրապես։
«Խեղճ» թագուհին մնաց աշխարհի ընդամենը 15 պետությունների գլուխ
Եկեք անկեղծ լինենք։ Եղիսաբեթ երկրորդի համար ամենևին լուրջ անձնական աղետ չէր, երբ այս շաբաթ նա իմացավ, որ այլևս Բրիտանական համագործակցության անդամ երկրներից մեկի՝ Բարբադոս պետության գլուխը չէ։ Կարիբյան այդ կղզին իրեն հանրապետություն հռչակեց, այսինքն, եթե կարելի է այդպես ասել՝ հրաժարվեց թագուհուց։
Սակայն այդ տարեց կնոջ համար դա հաստատ մեծ հոգ չէ, քանի որ նա պաշտոնապես շարունակում է պետության գլուխ մնալ այնպիսի հզոր երկրներում, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան և այլն, մինչդեռ զբոսաշրջիկների մերձարևադարձային դրախտ համարվող Բարբադոսում, որտեղ ծնվել է նաև հայտնի երգչուհի Ռիհանան, բնակվում է մոտ 10 անգամ ավելի քիչ մարդ, քան Հայաստանում։
Իսկ ընդհանրապես Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված Բրիտանական համագործակցության անդամների թիվն անցնում է 50-ից, և դրանց բնակիչների ընդհանուր թվաքանակը կազմում է ողջ աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը։ Համաձայնեք, բավական գայթակղիչ կազմակերպություն է։
Բայց ԲիԲիՍի-ին վկայում է՝ երբ 90-ականների սկզբին Սովետը քանդվեց, և ծնվեց ԱՊՀ՝ Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու գաղափարը, Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաները եկան Լոնդոն, որտեղ բրիտանացի մասնագետները մեկ շաբաթ շարունակ նրանց մանրամասն բացատրում էին, թե ինչ է իրենից ներկայացնում Բրիտանական համագործակցությունը։ Ասում են` հյուրերը պարզապես շշմած էին. ինչպե՞ս թե՝ այդքան ազատ միջպետական միավորում, որում չկան նույնիսկ ընդհանուր ֆինանսներ։ Էլ ի՞նչ համագործակցություն։
Парусное судно в море у острова Барбадос - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2020
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Այո, իրականում դուք հանգիստ կարող եք դուրս գալ, հետո կրկին մտնել Բրիտանական համագործակցություն, ինչպես դա արել է, օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Կազմակերպության անդամների վրա ազդելու միջոցներն էլ գրեթե բացակայում են։ Այսինքն` գլխավոր գաղափարը սա է. կիսո՞ւմ եք ընդհանուր սկզբունքները՝ ժողովրդավարություն, խաղաղություն, հավասարություն, մնացե՛ք մեզ հետ։ Բայց նաև ցանկացած պահի կարող եք կատարել ձեր սեփական ընտրությունը՝ թագուհին չի նեղվի։ Եվ շատերը դուրս են եկել։ Մանավանդ այն բանից հետո, երբ Լոնդոնը վերացրեց համագործակցության երկրների բնակիչներին շնորհվող «բրիտանահպատակի» կարգավիճակը։ Էլ ինչո՞ւ մնանք, եթե առավելություններ ու արտոնություններ չենք ստանալու,– մտածեցին շատերը՝ մոռանալով, թե որքան գումարներ է ժամանակին Բրիտանիան հատկացրել այդ երկրներին օգնելու համար։
Ավստրալիայում ի սկզբանե մեծ ակտիվություն էին ցուցաբերում, այսպես կոչված, հանրապետականները, այսինքն` նրանք, ովքեր ասում էին. «Ինչո՞ւ պիտի մեր պետության գլուխը համարվի հեռավոր Մեծ Բրիտանիայի միապետը, ի՞նչ է՝ մենք ինքներս ավստրալացի նախագահ չե՞նք կարող ընտրել։ Եվ 1999 թվականին Ավստրալիայում հանրաքվե անցկացվեց այս հարցով, բայց պարզվեց, որ ընտրողների մեծ մասը ամենևին չի ցանկանում հրաժարվել թագուհուց։ Ճիշտ է, շատ քաղաքագետներ համոզված են՝ եթե հանրաքվեի դրված հարցում նշվեր, որ թագուհուն փոխարինելիք նախագահին ընտրում է ոչ թե պառլամենտը, այլ ժողովուրդը, քվեարկությունը հաստատ բոլորովին այլ պատկեր կունենար։

Երևի գիտեք, այդ նույն հարցը՝ մնա՞լ պառլամենտական, թե՞ կրկին դառնալ կիսանախագահական հանրապետություն, մեզ մոտ էլ կարող է առաջիկայում համաժողովրդական քվեարկության դրվել՝ որպես նոր Սահմանադրության հիմնարար դրույթներից մեկը։ Մանավանդ այն բանից հետո, երբ վերջին տարիների փորձից ելնելով, շատերը ավելի ու ավելի հաճախ են ասում՝ բայց մեր ինչի՞ն է պետք նման նախագահ, որը բացարձակ ոչ մի իրական լիազորություն չունի և առավելագույնը, ինչ կարող է անել՝ կառավարությունից ու խորհրդարանից ստացված փաստաթուղթը հերթական անգամ Սահմանադրական դատարան ուղարկելն է։

Բայց վերադառնանք Բրիտանական համագործակցությանը։ Այդ կազմակերպության մեկ այլ պետությունում էլ պարբերաբար բարձրացվում է դրոշի հարցը։ Գիտեք, իհարկե, այդ երկրի պետական դրոշի մի անկյունում պատկերված է մեկ այլ դրոշ՝ բրիտանականը։ Նոր Զելանդիայում նույնպես տարիներ առաջ հանրաքվե անցկացվեց, բայց այս դեպքում էլ ընտրողներն ի վերջո որոշեցին ոչ մի բան չփոխել։ Որքան էլ զարմանալի թվա, որոշ մասնագետների կարծիքը սա է՝ քաղաքացիները պարզապես ղեկավարվեցին շատ պրագմատիկ տրամաբանությամբ. «Տո լավ, ինչու փոխենք, դա կապված է լրացուցիչ ծախսերի հետ, եթե այդ բրիտանական դրոշի պատկերը որևէ մեկին չի խանգարում, թող էդպես էլ մնա մեր պետական դրոշի վրա, ինչո՞ւ իզուր տեղը նեղացնենք ծեր կնոջը, որի 95-ամյակը լրացավ այս տարվա գարնանը»։
Հրաժարականի պահանջներ՝ Հայաստանում ու Թուրքիայում. նմանություններ ու տարբերություններ
Բարբադոսն այս շաբաթվա սկզբին նույն տրամաբանությամբ չղեկավարվեց, վերացրեց Մեծ Բրիտանիայի թագուհու կարգավիճակն իր երկրում։ Բայց դա դժվար թե ողբերգություն դառնա Եղիսաբեթ երկրորդի համար. իր երկար կյանքի ընթացքում նա այնքան բան է տեսել։
Լրահոս
0