00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՁԻԱՀ–ի դեպքում կյանքի վերին սահման այլևս չի նշվում. բուժման դեպքում ավելի երկար են ապրում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելման դեղամիջոցների արդյունավետությունը շարունակ ավելանում է
Բաժանորդագրվել
ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՄԻԱՎ վարակի բուժման մեթոդներին, խոցելի խմբերին և հիվանդության հետ կապված կարծրատիպերի հաղթահարմանը։
Հակառետրովիրուսային դեղերի ներկա դարում համապատասխան միջոցները ՀՀ–ում ավելի մատչելի են դարձել դեռ 2005 թվականից և ՄԻԱՎ հիվանդությունը մեր երկրում դարձել է կառավարելի։ Մարդիկ բուժում ստանալու պայմաններում կարող են համեմատաբար երկար ապրել, այսինքն` ՁԻԱՀ–ի դեպքում կյանքի վերին սահման այլևս չի նշվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը։

«ՄԻԱՎ–ով վարակվածների մեծամասնությունը տղամարդիկ են, սակայն վերջին տարիներին կանանց տեսակարար կշիռն ավելի է մեծացել, ընդ որում` ամենախոցելի խումբը ՀՀ–ում կազմում են աշխատանքային միգրանտները, մնացած բոլոր խմբերում միասին վերցրած (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, անկանոն սեռական կյանքով ապրողներ, նույնասեռականներ), որոնք խոցելի են ՄԻԱՎ–ի նկատմամբ, վարակի դեպքերը շատ ավելի քիչ են»,– նշեց ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին տնօրենը։

Նրա կարծիքով` իրավիճակը կշարունակի պահպանվել որոշակի միտումներով։ Ցանկացած պարագայում ՄԻԱՎ վարակի դեպքում ամեն ինչ կախված է անհատի իմունային համակարգից։
Գրիգորյանի խոսքով`վերջին տարիներին փոփոխվել են հատկապես ՄԻԱՎ վարակի դեպքում բժիշկներին դիմել–չդիմելու հետ կապված կարծրատիպերը, որովհետև ՀՀ–ում ներդրվեցին ՄԻԱՎ–ի հետազոտության շարժական ծառայությունները, ՌԴ–ն Հայաստանին նվիրաբերեց շարժական երեք կլինիկա, այցեր կատարվել են մարզային բնակավայրեր, անցկացվել են հանրային միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մյուս խոշոր քաղաքներում, հետևաբար կարծրատիպերը կոտրվել են, իսկ հետազոտությունը դարձել է սովորական երևույթ, որի պարագայում անհատ–առողջապահական համակարգ համագործակցությունը տալիս է դրական արդյունք։
И.о. министра здравоохранения Арсен Торосян на открытии отремонтированной лаборатории  Республиканского центра по профилактике ВИЧ/СПИДа (3 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2018
Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելման դեղամիջոցները շարունակ կատարելագործվում են, դրանց արդյունավետությունը շարունակաբար ավելանում է։ Այսօր կան արդեն նոր պրեպարատներ, որոնք կարող են մեկ ներարկմամբ օգնել մարդկանց և երկարաժամկետ կտրվածքով, մեկից մինչև մի քանի ամիս ժամանակահատվածում ՄԻԱՎ–ով վարակված մարդիկ հավելյալ դեղահաբերի կարիք չեն ունենա։ Դեղերի զարգացման ոլորտը լինելու է ամենահեռանկարային ճյուղը։ Ապագայում հնարավոր է` ստեղծվեն այնպիսի պրեպարատներ, որոնց ազդեցությունը կարող է պահպանվել կես տարի»,– նշեց ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին տնօրենը։
Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան
Գրիգորյանի դիտարկմամբ` ՄԻԱՎ վարակի բուժման նպատակը մարդկային կյանքի տևողության երկարաձգումն է, կյանքի որակի բարձրացումը, ուստի պետք է հնարավորինս լինի հարմարավետ, և մարդիկ չհոգնեն անընդհատ հաբեր ընդունելուց։
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ՀՀ–ում 2020 թվականին գրանցվել է ՄԻԱՎ–ի 185 նոր դեպք։ Վարակվածներից 53-ը կանայք են, մինչև 18 տարեկանների շրջանում գրանցվել է 1 դեպք, վարակվածներից 61–ը գյուղական համայնքների բնակիչներ են։
Լրահոս
0