00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վախի գործոն․ «Օմիկրոնը» փլուզել է նավթն ու գնում է ռուբլու հետևից

© AFP 2024 / CARLO HERMANNԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նավթը թանկացել է տասը դոլարով՝ հասնելով երկամսյա նվազագույն ցուցանիշին։ Գնանշումներն ընկել են կորոնավիրուսի նոր մանրէահիմքի պատճառով։ Եթե պարզվի, որ այն վտանգավոր է, աշխարհին էլ ավելի խիստ սահմանափակումներ են սպասվում, նշանակում է՝ կնվազի էներգակիրների պահանջարկը։
Նատալյա Դեմբինսկայա
«Սև ուրբաթ» է եկել նաև ֆոնդային շուկային. ներդրողները վաճառում են խոշոր ընկերությունների թղթերը։ Առջևում ՕՊԵԿ+ հանդիպումն է՝ արտահանողները պետք է որոշեն` արժե՞ արդյոք փոփոխել արդյունահանումը։

Չափազանց թանկ է

Նոյեմբերի կեսերին Brent-ը արժեր մեկ բարելի դիմաց 82 դոլար, ինչը առանցքային սպառողներին չէր բավարարում։ Հունվարից ԱՄՆ-ում բենզինը թանկացել է մեկ լիտրի դիմաց 0,62-ից մինչև 0,83 դոլար՝ թարմացնելով 7-ամյա ռեկորդը: Ամերիկացիները դրա համար մեղադրեցին ՕՊԵԿ+-ին։ Հիմա ամեն ամիս կարտելը օրական արդյունահանումը մեծացնում է 400 հազար բարելով՝ անցյալ տարվա պատմական խոշորագույն մեկանգամյա կրճատումից հետո աստիճանաբար նորմային վերադառնալով։
Վաշինգտոնը բացել է ռազմավարական նավթային պահուստները՝ գներն իջեցնելու նպատակով։ Ամերիկացիները Չինաստանին, Ճապոնիային, Հնդկաստանին և Հարավային Կորեային խնդրել են ինտերվենցիաներ անցկացնել և վաճառել պաշարների մի մասը։ Լրացուցիչ 70 միլիոն բարելի մասին լուրը (որը կարող է շուկա մտնել, Brent-ի գինն 80-ից էլ ներքև է իջեցրել։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Իրենց իսկ գործիքով. Եվրոպան Ռուսաստանից գազային բումերանգ է ստացել
Իսկ «Օմիկրոնն» այնպես է բոլորին վախեցրել, որ նոյեմբերի 26-ին Brent-ն արժեր 72 դոլար՝ 2020թ․-ի ապրիլից ի վեր խոշորագույն մեկօրյա անկումն է։
Ուրբաթը սև էր նաև ֆոնդային հարթակների համար։ ԱՄՆ-ում Dow Jones-ը կորցրել է 2,53, S&P-ն՝ 2,27, Nasdaq Composite-ը՝ 2,23 տոկոս։ Մոսկովյան բորսայի ինդեքսն ընկել է 2,5 տոկոսով։ Եվ չնայած երկուշաբթի օրը գնանշումները մի փոքր բարձրացել են, երեքշաբթի Սևերոմորսկի նավթի գինը նորից ընկել է։ Նոյեմբերի 30-ին՝ առևտրային սեսիայի նվազագույն ցուցանիշի պահին, 2022թ․-ի փետրվարին մատակարարումների պայմանագրերն էժանացել են մինչև բարելի դիմաց 70,62 դոլար՝ ակնթարթում կորցնելով 3,8 տոկոս։
«Գործում է ի հեճուկս ամեն ինչի»․ «Հյուսիսային հոսք– 2»-ը վերջնուղի է դուրս եկել
Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էր, որ «Оմիկրոնը» վարակի տարածման բարձր ռիսկ է ներկայացնում, այդ թվում՝ արդեն հիվանդացածների շրջանում։ Սակայն կազմակերպությունում խոստովանել են, որ նոր շտամի մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։ Միաժամանակ Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Անսելը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ առկա պատվաստանյութերը հազիվ թե նույնքան արդյունավետ լինեն նոր տեսակի դեմ:
Իսրայելն ու Սինգապուրն արդեն սահմանափակել են ավիահաղորդակցությունը Աֆրիկայի որոշ պետությունների հետ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները հրաժարվել են չվերթերից դեպի մայրցամաքի վեց երկրներ, քանի դեռ փորձագետները չեն ուսումնասիրել հերթական մուտանտի հատկությունները:
Денежные купюры США. - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Փոթորկային պահանջ. ԱՄՆ–ն ռուսական նավթ է գնում
Սահմանների փակումը, լոգիստիկ խափանումները՝ այս ամենը համաշխարհային տնտեսության վերականգնման կտրուկ դանդաղեցմամբ են հղի, և, համապատասխանաբար, էներգակիրների պահանջարկի նվազմամբ։
«Սինարա» ներդրումային բանկի վերլուծական վարչության տնօրեն Կիրիլ Տաչեննիկովը նշել է, որ շուկան արձագանքեց հնարավոր սցենարներից վատթարագույնով։ Պահուստների վաճառքն ու արդյունահանման հավանական ավելացումը գնանշումների նոր անկում են խոստանում։

ՕՊԵԿ+-ի գործելու ժամանակն է

Թե ինչպես կվարվեն ՕՊԵԿ+-ում, առայժմ դժվար է ասել։ Գործող ծրագիրը ենթադրում է հունվարից սկսած` արդյունահանման աստիճանական ավելացում։Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը հայտնել է, որ անհանգստություններ չունի էներեգետիկ շուկայի վրա «Օմիկրոն» մանրէահիմքի ազդեցության հարցում։ Միաժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել կարտելի ծրագրերը։
Ընտրելու տարբերակ չկա. ԱՄՆ–ն խոստովանել է, որ կախվածություն ունի ռուսական նավթից
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով ՝ Մոսկվան շտապ միջոցների կարիք չի տեսնում: Իսկ դաշինքի գործընկերները նրա հետ չեն խորհրդակցել։

«Նավթատերերին ավելի շատ մտահոգում էր ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից շուկայի վրա ճնշումը՝ ռազմավարական պաշարները բացելու միջոցով։ Միանգամայն հավանական է, որ նոր մանրէահիմքը կստիպի վերանայել դիրքերն արդեն առաջիկա նիստում»,-մեկնաբանում է «Единый брокер» ընկերության տնօրեն Արտյոմ Արզամասցևը։

«Եթե դեկտեմբերի 2-ին (ՕՊԵԿ+-ի հանդիպման ժամանակ) ծրագրերը փոխվեն, նավթը կարող է նորից գերազանցել մեկ բարելի դիմաց 80 դոլարը։ Սակայն ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ, կշարունակեն բացել պահուստները․ կոնգրեսի ընտրություններ են սպասվում, և դեմոկրատներին պետք է, որ բենզինի գները նվազեն»,-նշում է Borsell վերլուծական ընկերության փոխնախագահ Օլգա Վերետեննիկովան։
Վերլուծաբանների կարծիքով՝ ՕՊԵԿ+-ում կնախընտրեն զգուշորեն գործել. օրինակ՝ երկու անգամ կկրճատեն արդյունահանման ավելացումը կամ անորոշ ժամանակով կզրոյացնեն այն: Եթե նոր մանրէահիմքը ոչ այնքան վտանգավոր ճանաչվի, ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենա։
Доллары - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Կրիտիկական կետ․ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է տնտեսության ՀՆԱ-ն
Այս ամենը, ցավոք, ռուբլու կայունությունը չի ավելացնում։ Ուրբաթ օրվա անկման ֆոնին ռուսական արժույթը նվազել է մինչև մեկ դոլարի դիմաց 75,92 և մեկ եվրոյի դիմաց՝ 85,69 ռուբլու։ Հուսալով, որ «Օմիկրոնը» «փափուկ» կլինի, նոյեմբերի 29-ին բաժնետոմսերն ու նավթը վերականգնեցին կորուստների մի մասը։ Ռուբլին՝ նույնպես։ Սակայն անորոշությունը պահպանվում է։
Ֆինանսիստ, CARF հիմնադրամի կառավարող տնօրեն Անդրեյ Սիրչինի կարծիքով` նավթագործները սպասողական դիրք կզբաղեցնեն։ «Միայն թե բոլորը վախենում են, որ համաշխարհային տնտեսությունը չի հաղթահարի 80 դոլարից բարձր գնանշումները»,-նշում է նա:
Հակառակ էֆեկտ․ ԱՄՆ-ն սեփական պատժամիջոցներով թուլացնում է դոլարի դիրքերը
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ ՕՊԵԿ+-ում նավթային քաղաքականության փոփոխություն այնուամենայնիվ դիտարկում են՝ առաջատար ներկրոցների քայլերի պատճառով։ Հղում անելով կարտելի աղբյուրներին՝ պարբերականը հայտնում է, որ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը կարող են գնալ «արդյունահանման ծրագրված ավելացման կոլեկտիվ կասեցման, որպեսզի գների անկում թույլ չտան»:
Լրահոս
0